Armenian ARMSCII Armenian
Պ-9421-14.10.2024-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 38-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Զինվորական կենսաթոշակը վերահաշվարկվում է նաեւ սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն զորահավաքային զինվորական ծառայությունից կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելիս՝ հաշվի առնելով զորահավաքային զինվորական ծառայությունից կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելու օրվա դրությամբ զինծառայողի զինվորական ծառայության ստաժը, ինչպես նաեւ՝ անձնական գործակիցը, եթե այն ցածր չէ զինծառայողի զինվորական կենսաթոշակի հաշվարկում կիրառված անձնական գործակցից: Սույն մասի համաձայն՝ զինվորական կենսաթոշակը վերահաշվարկվում է զորահավաքային զինվորական ծառայությունից կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, գրավոր դիմելու եւ զորահավաքային զինվորական ծառայության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության ներգրավված կամ վարժական հավաքի կանչված լինելու ժամկետի ու զորահավաքային զինվորական ծառայությունից կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելու վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնելուց հետո՝ արձակվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում՝ դիմումը եւ սույն մասում նշված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:»:

Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «զորահավաքային զինվորական ծառայության» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության» բառերով:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրա