Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-949-22.10.2024-ԱռՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 42-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «հիգիենիկ նորմատիվները» բառերից հետո լրացնել «, հանրային առողջապահական նորմատիվները» բառերով եւ համապատասխան կետադրական նշանով:

Հոդված 2. Օրենսգրքի 43-րդ հոդվածի վերնագրում «սանիտարահակահամաճարակային կանոնները» բառերից հետո, իսկ 43-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «հիգիենիկ նորմատիվները» բառերից հետո լրացնել «, հանրային առողջապահական նորմատիվները» բառերով եւ համապատասխան կետադրական նշանով:

Հոդված 3. Օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասում «սանիտարահակահամաճարակային կանոնները» բառերից հետո լրացնել
«, հանրային առողջապահական նորմատիվները» բառերով եւ համապատասխան կետադրական նշանով:

Հոդված 4. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասում «սանիտարահակահամաճարակային կանոնների» բառերից հետո լրացնել
«, հանրային առողջապահական նորմատիվների» բառերով եւ համապատասխան կետադրական նշանով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: