Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-805-21.02.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկարագրությունը եւ պաշտոնական օգտգործման կարգը:

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության պետական դրոշը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշը: Հայաստանի Հանրապետության պետական դրոշը եռագույն է` կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: Վերեւում` կապույտ, մեջտեղը` կարմիր, նեքեւում` նարնջագույն գույներով: Դրոշի լայնության հարաբերակցությունը երկարության նկատմամբ` 2x3:

Հոդված 2 . Հայաստանի Հանրապետության պետական դրոշը մշտապես բարձրացվում է Հայաստանի Հանրապետության բոլոր պետական հիմնարկների վրա (մոտ):

Հոդված 3 . Հայաստանի Հանրապետության պետական դրոշը բարձրացվում է (կախվում կամ ամրացվում ) hասարակական կազմակերպությունների, կազմակերպությունների, հիմնարկ ձեռնարկությունների (անկախ սեփականության ձեւից) վրա` Հայաստանի Հանրապետության պետական տոների օրերին: Հայաստանի Հանրապետության պետական դրոշը բարձրացվում է` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարների նստավայրերի վրա, որտեղ այն կապված է նշված անձանց պաշտոնական գործունեության հետ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող այլ ներկայացուցչությունների վրա, այդ թվում միջազգային կառույցներում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունների վրա` նշված հաստատություններում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը բարձրացվում է միջազգային իրավունքի նորմերին, դիվանագիտական արարողակարգային կանոնների եւ ժամանման երկրի սովորույթներին համաձայն:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության պետական դրոշը մշտապես տեղադրված է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի, Հայաստանի Հանրապետության Կառավարություն եւ դատական նիստերի դահլիճներում:

Հոդված 5 . Հայաստանի Հանրապետության պետական դրոշը մշտապես տեղադրված է Հայաստանի Հանրապետության բոլոր պետական հիմնարկների ղեկավարների, ինչպես նաեւ միջազգային կառույցներում ներկայացուցիչների աշխատասենյակներում

Հոդված 6 . Հայաստանի Հանրապետության պետական դրոշը տեղադրվում է

1.Հայաստանի Հանրապետության նախագահի

2.
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի

3.
Հայաստանի Հանրապետության Վարչապետի

4.
Հայաստանի Հանրապետության պետական եւ կառավարական պատվիրակությունների

5.
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող դիվանագիտական եւ հյուպատոսական հաստատությունների ղեկավարների, այդ թվում միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների տրանսպորտային միջոցների վրա:

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության պետական դրոշը բարձրացվում կամ տեղադրվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կազմակերպված պաշտոնական արարողությունների կամ միջոցառումների ժամանակ: Հայաստանի Հանրապետության պետական դրոշը կարող է բարձրացվել կամ տեղադրվել հասարակական կազմակերպությունների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) կողմից կազմակերպված միջոցառումների ժամանակ, ինչպես նաեւ ընտանեկան հանդիսությունների ժամանակ:

Հայաստանի Հանրապետության պետական դրոշը ամեն օր բարձրացվում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի եւ այլ տիպի զորքերի զորամասերում եւ առանձին տեղակայված ստորաբաժանումներում: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի եւ այլ տիպի զորքերի զորամասերում եւ առանձին տեղակայված ստորաբաժանումներում Հայաստանի Հանրապետության պետական դրոշի բարձրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը: Բոլոր այն դեպքերում, երբ նախատեսված է Զինված ուժերի եւ այլ տիպի զորքերի մարտական դրոշի դուրս բերումը, միաժամանակ դուրս է բերվում նաեւ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Հայաստանի Հանրապետության պետական դրոշի եւ Զինված ուժերի եւ այլ տիպի զորքերի զորամասերի եւ առանձին տեղակայված ստորաբաժանումների դրոշների դուրս բերման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:

Հոդված 8. Սգո օրերին Հայաստանի Հանրապետության պետական դրոշի բռնակոթի վերին մասում ամրացվում է սեւ ժապավեն, որի երկարությունը հավասար է դրոշի երկարությանը: Սգո օրերին Հայաստանի Հանրապետության պետական դրոշը իջեցվում է դրոշաձողի բարձրության կիսով չափ: Սգո արարողությունը, երբ նախատեսվում է Զինվորական հարգանքի տուրքի մատուցում զոհվածին կամ մահացածին` իրենից ներկայացնում է մահացածի կամ զոհվածի դագաղը ծածկվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշով: Մինչեւ թաղման արարողությունը Հայաստանի Հանրապետության պետական դրոշը փաթաթվում եւ հանձնվում է հանգուցյալի հարազատներին:

Հոդված 9 . Հասարակական կազմակերպությունների, կազմակերպությունների, հիմնարկ ձեռնարկությունների (անկախ սեփականության ձեւից) դրոշները չեն կարող նման լինել Հայաստանի Հանրապետության պետական դրոշին: Հասարակական կազմակերպությունների, կազմակերպությունների, հիմնարկ ձեռնարկությունների (անկախ սեփականության ձեւից) եւ Հայաստանի Հանրապետության պետական դրոշների միաժամանակ բարձրացման (տեղակայման) դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական դրոշը մյուս դրոշի համեմատությամբ գտնվում է ձախ կողմում: Կենտ թվով դրոշների միաժամանակ բարձրացման (կամ տեղակայման) դեպքում, դեմքով դեպի նրանց կանգնելիս, Հայաստանի Հանրապետության պետական դրոշը պետք է գտնվի կենտրոնից դեպի ձախ: Հայաստանի Հանրապետության պետական դրոշի եւ այլ դրոշների միաժամանակ բարձրացման (տեղակայման) դեպքում հասարակական կազմակերպությունների, կազմակերպությունների, հիմնարկ ձեռնարկությունների (անկախ սեփականության ձեւից) դրոշների չափսերը չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության պետական դրոշի չափսերը: Հայաստանի Հանրապետության պետական դրոշի եւ այլ դրոշների միաժամանակ բարձրացման (տեղակայման) դեպքում հասարակական կազմակերպությունների, կազմակերպությունների, հիմնարկ ձեռնարկությունների (անկախ սեփականության ձեւից) դրոշները չեն կարող բարձրացված (տեղակայված) լինել ավելի բարձր քան Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության պետական դրոշը պատկերվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական տրանսպորտային օդանավերի, ռազմաօդային օդանավերի վրա, որոնք օգտագործվում են ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Հայաստանի Հանրապետության պետական դրոշը պատկերվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական տրանսպորտային օդանավերի, ռազմաօդային օդանավերի վրա: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական տրանսպորտային օդանավերի, ռազմաօդային օդանավերի վրա Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:

Հոդված 11 . Հայաստանի Հանրապետության պետական դրոշը պատկերվում է Հայաստանի Հանրապետության նավերի, փոքր նավակների եւ Հայաստանի Հանրապետության կողմից վարձակալված նավերի եւ ջրային տրանսպորտի վրա, որոնք օգտագործվում են ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերը կարող է օգտագործվել որպես հերալդիկական եւ զինանիշագիտական հիմք` Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների համար:

Հոդված 13 . Սույն օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության պետական դրոշի օգտագործման կանոնների խախտումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի անարգումը առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Հոդված 14. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 10 օր հետո: