Armenian ARMSCII Armenian
Կ-9501-25.10.2024-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի փակագծերում նշված բացառությունը չի տարածվում քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների եւ գլխավոր դատախազի տեղակալների վրա: Քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների կողմից այն վարքագծի կանոնների խախտման եւ շահերի բախման դեպքերում, որոնք առնչվում են նրանց՝ որպես քրեական վարույթի հանրային մասնակից հանդես գալու ընթացքում կատարած արարքին, կիրառվում են քննիչի վարքագծի կանոնները: Գլխավոր դատախազի տեղակալների կողմից այն վարքագծի կանոնների խախտման եւ շահերի բախման դեպքերում, որոնք առնչվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված լիազորությունների իրականացման շրջանակում կատարած արարքին, կիրառվում են դատախազի վարքագծի կանոնները:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: