Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-958-05.11.2024-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-135-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում՝

1)  14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«14) սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային, հիգիենիկ եւ սննդային արժեքին ներկայացվող պահանջների հաստատումը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 22.7-րդ կետով.

«22.7) սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների հաստատումը.»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 15-րդ եւ 16-րդ կետերում  «ամսաթիվը» բառից հետո լրացնել «եւ տեղեկատվություն՝ կենդանու բուծման երկրի մասին» բառերը:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) ներդրված ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն եւ հաստատված պլանը:»:

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ եռամսյա ժամկետում: