Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ մասերով.
«4. Քննչական կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Քննչական կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին: Հաղորդումը ներառում է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված լիազորություններից յուրաքանչյուրի առնչությամբ նախորդ տարվա ընթացքում Քննչական կոմիտեի իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկություններ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ եւ եզրահանգումներ: Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Քննչական կոմիտեի նախագահի ներկայացմամբ:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հաղորդումը Ազգային ժողով ներկայացվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տեղադրվում է Քննչական կոմիտեի կայքէջում:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը: