«Սույն մասի դրույթները փաստաբանական գործունեություն իրականացնող ԱԱՀ վճարողների կողմից օրենքով սահմանված կարգով մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների (կամավոր անհատույց իրավաբանական օգնության) հարկման բազայի նկատմամբ չեն կիրառվում, եթե այդ ծառայությունների՝ սույն մասով սահմանված կարգով որոշված ԱԱՀ-ով հարկման բազան տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում չի գերազանցում ԱԱՀ վճարողների՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող բոլոր գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի 5 տոկոսը: Փաստաբանական գործունեություն իրականացնող ԱԱՀ վճարողների կողմից օրենքով սահմանված կարգով մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների (կամավոր անհատույց իրավաբանական օգնության) ՝ սույն մասով սահմանված կարգով որոշված ԱԱՀ-ով հարկման բազան ԱԱՀ վճարողների՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող բոլոր գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի 5 տոկոսը գերազանցելու դեպքում սույն մասի դրույթները կիրառվում են այդ չափը գերազանցող մասի նկատմամբ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 254-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) Հայաստանի Հանրապետությունում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող «69. Իրավաբանական եւ հաշվապահական գործունեություն», «70. Գլխամասային գրասենյակների գործունեություն. կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ» եւ «N (ԷՆ) Վարչարարական եւ օժանդակ գործունեություն» բաժնում ներառվող «78.2. Ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն», «78.3. Աշխատուժով ապահովման այլ գործունեություն» գործունեություններ իրականացնողները.».
2) 6-րդ եւ 7-րդ մասերի «3-րդ մասի 3-րդ կետով» բառերը փոխարինել
«3-րդ մասի 3-րդ եւ 3.1-ին կետերով» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «3-րդ,» բառից հետո լրացնել «3.1-ին,» բառով:
Հոդված 4. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Սույն հոդվածի 2-5-րդ մասերի կիրառության իմաստով՝
1) շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսեր (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքերի) են համարվում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում կատարված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաեւ նույն հոդվածի 12-րդ եւ 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված՝ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերը, առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքը, ինչպես նաեւ վարչական եւ իրացման ծախսերը: Սույն կետի կիրառության իմաստով՝
ա. հաշվետու ժամանակաշրջանում կատարված ծախսեր են համարվում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով ծախսերը,
բ. ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության
1-ին կետով սահմանված ծախսերը, վարչական ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 2-րդ կետով սահմանված ծախսերը, իսկ իրացման ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 3-րդ կետով սահմանված ծախսերը.
2) շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսեր չեն համարվում հիմնական միջոցներ եւ ոչ նյութական ակտիվներ ձեռք բերելու կամ կառուցելու կամ ստեղծելու կամ մշակելու ծախսերը, հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների վրա կատարվող կապիտալ եւ ընթացիկ ծախսերը, հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների լուծարման ծախսերը, անհատույց ստացված ակտիվների, աշխատանքների եւ ծառայությունների գծով ծախսերը, գործուղման ծախսերը, ներկայացուցչական ծախսերը, ինչպես նաեւ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանց սկզբնական արժեքները:»:
Հոդված 5. Օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Վարչական եւ իրացման ծախսերի առանձնացված հաշվառում չվարելու կամ առանձնացված հաշվառում վարելը հնարավոր չլինելու դեպքում Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին, 4-րդ, 6-րդ եւ 10-րդ կետերով սահմանված՝ գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա վարչական եւ իրացման ծախսերը հաշվարկվում են տեսակարար կշիռների մեթոդով՝ հիմք ընդունելով Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին, 4-րդ, 6-րդ եւ 10-րդ կետերով սահմանված՝ գործունեության յուրաքանչյուր առանձին տեսակից ձեւավորվող հարկման բազայի կշիռը գործունեության բոլոր տեսակների մասով ձեւավորվող իրացման շրջանառության (եկամուտների) ընդհանուր կառուցվածքում:»:
Հոդված 6. Օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետից հանել «վարչական,» բառը:
Հոդված 7. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին եւ 2.2-րդ կետերով.
«2.1) Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող «70. Գլխամասային գրասենյակների գործունեություն. կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ» եւ «N (ԷՆ) Վարչարարական եւ օժանդակ գործունեություն» բաժնում ներառվող «78.2. Ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն», «78.3. Աշխատուժով ապահովման այլ գործունեություն» գործունեություններ իրականացնողները.
2.2) միջմարզային, ներմարզային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) միջմարզային, ներմարզային երթուղով ուղեւորափոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնողները.»:
Հոդված 8. րենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «1-3-րդ» բառերը փոխարինել «1-2.2-րդ» բառերով:
Հոդված 9.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածը տարածվում է 2025 թվականի հունվարի
1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
3. Սույն օրենքի 2-րդ, 3-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
4. Սույն օրենքի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ հոդվածները տարածվում են 2025 թվականի հունվարի 1-ից հետո կատարվող (կատարված) վարչական եւ իրացման ծախսերի վրա: