Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41-րդ կետով.
«41) օրինակելի կանոնադրության հիման վրա հաստատում է Երեւանի քաղաքապետի կողմից կամ համագործակցությամբ ստեղծվող երիտասարդական կենտրոնի կանոնադրությունը, ինչպես նաեւ աշխատանքային պլանը:»:
Հոդված 2. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով.
«12) Երեւանի զարգացման միամյա, հնգամյա, երկարաժամկետ եւ հատուկ ծրագրերում ներառում է երիտասարդական ծրագրեր՝ ելնելով երիտասարդների կարիքներից, ակնկալիքներից, ձգտումներից, երիտասարդների կյանքում առկա եւ պոտենցիալ մարտահրավերներից եւ հնարավորություններից, ինչպես նաեւ պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարական ծրագրից, կամ մշակում է Երեւան քաղաքի երիտասարդական քաղաքականությունը:»:
Հոդված 3. Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-5-րդ կետերով.
«3) աջակցում է Երեւան քաղաքում կազմակերպվող երիտասարդական միջոցառումների իրականացմանը.
4) մասնակցում է պետական երիտասարդական քաղաքականության իրականացման աշխատանքներին.
5) վարչական շրջանում երիտասարդական քաղաքականության մշակումն ու իրականացումը ապահովելու նպատակով վարչական շրջանի աշխատակազմի աշխատողներից առնվազն մեկի գործառույթներում սահմանում է երիտասարդական աշխատողի գործառույթները կամ ավագանու հաստատմանն է ներկայացնում վարչական շրջանի հաստիքացուցակում երիտասարդական աշխատողի հաստիք սահմանելու վերաբերյալ առաջարկություն:»:
Հոդված 4. Օրենքի 97-րդ հոդվածում՝
1) վերնագրի եւ 1-ին մասի «եւ մշակույթի» բառերը փոխարինել «, մշակույթի եւ երիտասարդության» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ կետերով.
«3) երիտասարդության ոլորտում լիազորությունների իրականացման համար աջակցում է վարչական շրջանում գործող Երեւան քաղաքի երիտասարդական կենտրոնի մասնաճյուղի գործունեությանը.
4) առաջարկ է ներկայացնում քաղաքապետին վարչական շրջանում երիտասարդական քաղաքականության մշակումն ու իրականացումը ապահովելու նպատակով վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներից առնվազն մեկի գործառույթներում երիտասարդական աշխատողի գործառույթներ սահմանելու կամ հաստիքացուցակում երիտասարդական աշխատողի առնվազն մեկ հաստիք սահմանելու վերաբերյալ: Վարչական շրջանում երիտասարդական կենտրոնի եւ երիտասարդական աշխատողի գործունեության առանձնահատկությունները սահմանված են «Երիտասարդական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 5.
4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
5. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում: