Հոդված 1. Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 41-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 41.9)-րդ կետով
«41.9) հաստատում է համայնքի երիտասարդների կարիքից եւ պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարական ծրագրից բխող տեղական երիտասարդական քաղաքականությունը.»:
Հոդված 2. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 46-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ երիտասարդության ոլորտում լիազորությունների իրականացման համար համայնքում պետության կամ համայնքի կամ քաղաքացիական հասարակության կառույցների կողմից կամ նրանց միջեւ երկկողմ կամ բազմակողմ համագործակցությամբ ստեղծվում է երիտասարդական կենտրոն կամ համայնքի ղեկավարը նպաստում է դրանց հիմնադրմանը՝ աջակցելով կենտրոնների գործունեությունը: Համայնքում երիտասարդական քաղաքականության մշակումն ու իրականացումը ապահովելու նպատակով համայնքի աշխատակազմի որեւէ աշխատողներից մեկի գործառույթներում սահմանվում է երիտասարդական աշխատողի գործառույթները կամ համայնքի հայեցողությամբ ստեղծվում է երիտասարդական աշխատողի առնվազն մեկ հաստիք: Համայնքային երիտասարդական կենտրոնի եւ երիտասարդական աշխատողի գործունեության առանձնահատկությունները սահմանված են «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքով:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում:
3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի առաջին նախադասությունը տեղական ինքնակառավարման մարմինների վրա տարածվում է համայնքային երիտասարդական կենտրոն ստեղծվելու պահից: