Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9662-25.11.2024-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62 օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) 13.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 13.1. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից բարձրագույն ուսումնական հաստատության նկատմամբ կիրառվող նախազգուշացում եւ լիցենզիայի գործունեության դադարեցում

1. Բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության իրականացման ժամանակ լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պահանջների ու պայմանների, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված դեպքերում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը օրենքով սահմանված կարգով բարձրագույն ուսումնական հաստատության նկատմամբ կիրառում է նախազգուշացում կամ դադարեցնում է լիցենզիայի գործունեությունը:

2. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը սույն հոդվածով նախատեսված նախազգուշացումը կիրառում է բարձրագույն ուսումնական հաստատության թույլ տված համապատասխան խախտումը սահմանված ժամկետում վերացնելու եւ այդ խախտման վերացման մասին կրթության պետական կառավարման լիազորված մարմնին հայտնելու նպատակով: Խախտման վերացման համար նախատեսված ժամկետը, որը չի կարող պակաս լինել 10 օրից, որոշում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը լիցենզավորման հանձնաժողովի առաջարկությամբ՝ հաշվի առնելով խախտման հետեւանքների վտանգավորությունը, խախտման վերացման հրատապությունը եւ խախտումը վերացնող բարձրագույն ուսումնական հաստատության հնարավորությունները:

3. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը օրենքով սահմանված կարգով նախազգուշացնում է բարձրագույն ուսումնական հաստատությանը հետեւյալ խախտումների հայտնաբերման դեպքում.

1) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից լիցենզիայի գործողության ընթացքում կրթության պետական կառավարման լիազորված մարմին ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հայտնաբերման դեպքում.

2) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին կրթության պետական կառավարման լիազորված մարմնին ժամանակին չհայտնելու դեպքում.

3) տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում:

4. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը դադարեցնում է բարձրագույն ուսումնական հաստատության լիցենզիայի գործողությունը՝

1) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված առնվազն երկու խախտման դեպքերի միաժամանակյա հայտնաբերման դեպքում.

2) լիենզավորման կարգով նախատեսված առնվազն երկու խախտման կամ այլ վարչական իրավախախտման դեպքերի միաժամանակյա հայտնաբերման դեպքում.

3) կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի նշանակած տուգանքը չվճարելու, իսկ վճարելու դեպքում՝ խախտումը չվերացնելու դեպքում.

4) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման հանձնելու, գրավ դնելու կամ օտարելու դեպքում.

5) բարձրագույն ուսումնական հաստատության լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքից ժամանակավորապես զրկելու դեպքում.

6) բարձրագույն ուսումնական հաստատության դիմումի համաձայն.

7) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.

8) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու դեպքերում:

5. Օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումը կայացվում է խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, իսկ շարունակվող եւ տեւական խախտման դեպքում՝ այն բացահայտվելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ սույն հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերում՝ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից 15 օրվա ժամկետում:

6. Սույն հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմելու միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:

7. Սույն հոդվածի 4-րդ մասի 6-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից, եթե այդ որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը լիցենզիայի գործողության դադարեցման մասին պատշաճ ձեւով տեղեկացնում է լիցենզավորված անձին՝ տեղեկացմանը կից ուղարկելով նաեւ լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշման պատճենը:

8. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իրավունք ունի դատական կարգով բողոքարկելու լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշումը:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.2-րդ հոդվածով.

«Հոդված 13.2. Կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

1. Բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության իրականացման ժամանակ լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պահանջների ու պայմանների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին):

2. Սույն օրենքի 13.1-ին հոդվածի 4-րդ 2-րդ մասով նախատեսված զգուշացումը կարող է կիրառվել նաեւ տեսչական մարմնի միջնոդրագրի հիման վրա:

3. Սույն օրենքի 13.1-ին հոդվածի 4-րդ մասի 2-3-րդ կետերով նախատեսված հիմքերով լիազորված մարմինը բարձրագույն ուսումնական հաստատության լիցենզիայի գործողությունը դադարեցնում է տեսչական մարմինը միջնորդագրի հիման վրա:

4. Տեսչական մարմինը բարձրագույն ուսումնական հաստատության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ միջնորդագիր կարող է ներկայացնել նաեւ վերահսկողության ընթացքում սույն օրենքի 13.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված այլ հիմքեր հայտնաբերելու դեպքում:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին», «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն