Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-069-30.07.2003-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի

(27 հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ 257, այսուհետ օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 15 000 դրամի չափով:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 30 թիվը փոխարինել 90 թվով, 33-ը` 99 եւ 40-ը` 120 թվերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: