Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9671-25.11.2024-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետ՝

«5) հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի գույքահարկի արժեքը՝ Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված ժամանակահատվածի համար:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված հանցագործությունների հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման գործընթացի վրա: