Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՑՈՒՄԸ ԱՊԱՀՈՎՈՂ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի էներգետիկ անցումը ապահովող ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ համաձայնագիր) ստորագրվել է 2024 թվականի օգոստոսի 6-ին եւ օգոստոսի 8-ին:
Համաձայնագրով Բանկը համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 40.000.000 դոլար վարկ՝ Հայաստանի էներգետիկ անցումը ապահովող ծրագիրն իրականացնելու նպատակով:
Ծրագրի նպատակներն են մեծացնել Հայաստանի վերականգնվող էներգետիկ կարողությունները, ապահովել դրանց ինտեգրումը էլեկտրահաղորդման ցանցում եւ ընդլայնել էլեկտրահաղորդման ընկերության առեւտրային կենսունակությունը:
Ծրագիրն ուղղված է հզորացնելու Հայաստանի էլեկտրահաղորդման ենթակառուցվածքը, դրա կարողությունները եւ մեծացնելու վերականգնվող էներգետիկայի ծավալները:
Համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարգը սահմանված է համաձայնագրի 5-րդ՝ «Ուժի մեջ մտնելը, դադարեցումը» հոդվածով.
«5.01. Ուժի մեջ մտնելու լրացուցիչ պայմանները կազմված են հետեւյալից, մասնավորապես՝
ա) Օժանդակ համաձայնագիրը պատշաճ կերպով լիազորվել, կատարվել եւ հանձնվել է Վարկառուի եւ Ծրագիրն իրականացնող մարմնի անունից եւ պարտադիր իրավաբանական ուժ ունի Վարկառուի եւ Ծրագիրն իրականացնող մարմնի համար՝ դրա պայմաններին համապատասխան. եւ
բ) Ծրագիրն իրականացնող մարմնի կողմից ընդունվել է Բանկի համար ընդունելի Գործառնական ձեռնարկ:
5.02. Ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը Ստորագրման ամսաթվին հաջորդող հարյուրութսուներորդ (180) օրն է»:
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի հիմքով՝ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում «Հայաստանի էներգետիկ անցումը ապահովող ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՑՈՒՄԸ ԱՊԱՀՈՎՈՂ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթներով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՑՈՒՄԸ ԱՊԱՀՈՎՈՂ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ Վարկառու) ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (այսուհետ՝ Բանկ) միջեւ «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) համաձայն՝ Բանկը համաձայնում է Վարկառուին տրամադրել 40,000,000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային միջոցներ հետեւյալ պայմաններով եւ դրույթներով.
ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
Հարգելի՛ պարոն Սանոսյան,
Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Տեղեկանք
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին
Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2024 թվականի օգոստոսի 8-ին եւ օգոստոսի 6-ին ստորագրվել է «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ 40 մլն ԱՄՆ դոլարի չափով: Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ եւ «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ենթակայանները:
«Շահումյան-2» 220/110/10 կՎ ենթակայանը կառուցվել է 1964թ.: Ենթակայանի դրվածքային հզորությունը՝ 250 ՄՎԱ է: «Մարաշ» 220/110/10 կՎ ենթակայանը կառուցվել է 1978թ.: Ենթակայանի դրվածքային հզորությունը՝ 375 ՄՎԱ է: «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ենթակայանը կառուցվել է 1966թ.: Ենթակայանի դրվածքային հզորությունը՝ 126 ՄՎԱ է: Ենթակայաններում սարքավորումների զգալի մասը շահագործվում է ավելի քան 40 տարի: Շահագործման մեջ գտնվող ռելեական պաշտպանության եւ ավտոմատիկայի սարքվածքները, բացի հին եւ մաշված լինելուց, չունեն ժամանակակից անհրաժեշտ միկրոպրոցեսորային սարքվածքներին բնորոշ ֆունկցիաներ: Ենթակայանների երկաթբետոնյա կոնստրուկցիաները 40-ից ավելի տարիներ շահագործման մեջ գտնվելով քայքայվել են, իսկ մալուխային խրամուղիները, ծայրահեղ անմխիթար վիճակում գտնվելով, չեն ապահովում մալուխների ջրամեկուսացումը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է մալուխների մեկուսիչ շերտի քայքայմանն ու վթարների առաջացմանը: Նշված ենթակայանները հանդիսանում են հանգուցային ընդհանուր ՀՀ էներգետիկ համակարգի անվտանգ եւ հուսալի էլեկտրամատակարարման ապահովման տեսանկյունից:
Ենթակայանների վերակառուցման իրականացման նպատակներն են՝
- էներգետիկ ենթակառուցվածքների վերազինում, արդիականացում եւ առաջատար տեխնոլոգիաներով հագեցման աշխատանքների իրականացում,
- սարքավորումների խափանման պատճառով վթարային անջատումների քանակի եւ վթարների վերացման տեւողության նվազեցում՝ բարձրացնելով էներգահամակարգի հուսալիությունը եւ կայունությունը:
Ենթակայանների օգտակար ծառայության ժամկետի երկարացման եւ անխափան շահագործման ապահովման համար անհրաժեշտ է հնացած եւ ֆիզիկապես մաշված, շահագործման ռեսուրսները սպառած սարքավորումները փոխարինել նորերով, տեխնոլոգիապես հնացած ռելեական պաշտպանության սարքավորումները՝ միկրոպրոցեսորային ռելեներով, իրականացնել քայքայված երկաթբետոնյա կառույցների, խրամուղիների, հիմքերի, հողանցման կոնտուրների վերականգնողական, շինմոնտաժային աշխատանքներ եւ այլն:
Ենթակայանների վերազինումը եւ արդիականացումը կնպաստեն էլեկտրաէներգետիկական համակարգի վթարայնության նվազեցմանը, էլեկտրաէներգիայի մատակարարաման հուսալիության բարձրացմանը, ինչպես նաեւ կկրճատվեն ենթակայանների շահագործման եւ պահպանման ծախսերը:
Բացի այդ, ենթակայանների վերակառուցման անհրաժեշտությունը բխում է 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026թթ.)» 3.4 կետի «Էներգետիկա» բաժնից, «Հայաստանի վերափոխման ռազմավարություն մինչեւ 2050» փաստաթղթի 13 կետից, ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի N 48-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրից (մինչեւ 2040 թվականը) եւ դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցից:
Միաժամանակ, Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նպատակահարմար է համարում Համաձայնագրի վավերացումը:
Տարածքային կառավարման եւ
ենթակառուցվածքների նախարարություն
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում