Հոդված 1. Վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը :
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՆԹԱԾՐԱԳԻՐ 2» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 1-ին: Համաձայնագրով նախատեսվում է Բանկի կողմից Հայաստանին տրամադրել 89,469,000 եվրոյի չափով վարկ՝ Համաձայնագրով նախատեսված բյուջետային աջակցության ծրագրի իրականացման համար:
Ենթածրագիր 2-ի հիմանական նպատակն է խորացնել Հայաստանի ֆինանսական շուկաները եւ ուժեղացնել երկրի ֆիսկալ կառավարումը եւ կայունությունը:
Համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարգը սահմանված է դրա 5-րդ՝ «Ուժի մեջ մտնելը» հոդվածով՝
«Բաժին 5.01. Վարկավորման կանոնների 10.04 բաժնի նպատակներով՝ Վարկային համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օր է սահմանվում սույն Վարկային համաձայնագիրը կնքելու օրվանից հետո 90-րդ օրը»:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ Ծրագրի նպատակները եւ իրավասու գերատեսչության՝ վարկային միջոցները ներգրավելու անհրաժեշտության հիմնավորումը, արտաքին գործերի նախարարությունը՝ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի հիմքով, նպատակահարմար է գտնում «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր Ենթածրագիր 2» վարկային համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՖԻՍԿԱԼ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՆԹԱԾՐԱԳԻՐ 2» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համաձայնագիրը, թեեւ չի պարունակում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն Համաձայնագրում առկա է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող դրույթ:
Համաձայնագրի մաս կազմող ԱԶԲ Սովորական գործառնությունների վարկավորման կանոնների (2022 թվականի հունվարի 1-ի) 7-րդ հոդվածի 7.07 մասի «a» կետի համաձայն՝ Վարկառուն ԱԶԲ-ի հետ համագործակցելով պետք է ապահովի, որ Ծրագրի իրականացումը համապատասխանի ԱԶԲ-ի կոռուպցիայի կանխարգելման, աշխատանքային հիմնական չափանիշների, բնապահպանական եւ սոցիալական երաշխիքների, գենդերային, գնումների եւ խորհրդատվական ծառայությունների հատկացումների եւ վարկային համաձայնագրով սահմանված այլ քաղաքականություններին:
Վերոնշյալ դրույթը հակասում է «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետին, համաձայն որի՝ Կառավարությունն է հաստատում միջազգային պայմանագրերով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին կազմակերպվող գնման գործընթացների առանձնահատկությունները:
Ելնելով վերոգրյալից՝ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր Ենթածրագիր 2» վարկային համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման միջեւ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր Ենթածրագիր 2» վարկային համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) համաձայն՝ վարկավորման պայմանները հետեւյալն են՝
ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Երեւան-0010, Հանրապետության հր. Կառավարական տուն 3
N ԳՍ//36710-2024
ՀՀ արդարադատության նախարար
Ս. Գալյանին
Հարգելի՛ գործընկերներ
Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր Ենթածրագիր 2» վարկային համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Հարգանքով՝ Գ. Սանոսյան
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր Ենթածրագիր 2» վարկային համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին
Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր Ենթածրագիր 2» վարկային համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) վավերացման նպատակահարմարությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի եւ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
2024թ. բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորման («2024թ. պետական բյուջեի մասին» օրենքի համաձայն պակասուրդը կազմում է 482.9 մլրդ դրամ) նպատակով բյուջեով նախատեսվել է շուրջ 450 մլն դոլար բյուջետային աջակցության վարկերի ներգրավում:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է Ասիական զարգացման բանկի (այուհետ՝ ԱԶԲ) միջոցներից շուրջ 89,469,000 եվրոյի չափով բյուջետային աջակցության վարկի ներգրավման սույն գործընթացը: Ասիական զարգացման բանկի հետ Համաձայնագիրը ստորագրվել է 2024թ. նոյեմբերի 1-ին:
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ համաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով (Ենթածրագիր - 2) սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների եւ բարեփոխումների իրականացումը, որոնք ամբողջությամբ արդեն իսկ կատարվել են:
Սույն 2-րդ ենթածրագիրը բազմամյա ծրագրի մաս է կազմում: Ենթածրագիր 1-ն իրագործվել է 2022 թվականին, որի վարկային համաձայնագիրը ստորագրվել է 17.11.2022թ.:
Ենթածրագիր 2-ը իրականացվում է Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համատեղ (ԶՖԳ՝ 75 մլն եվրո վարկային միջոցներ), եւ, հետեւաբար, բարեփոխումների շրջանակը եւս նույնական է Զարգացման ֆրանսիական գործակալության հետ արդեն իսկ ստորագրված եւ վավերացված վարկային համաձայնագրի քաղաքականության աղյուսակի հետ:
Ենթածրագիր 2-ը կազմված է երեք հիմնական բաղադրիչներից՝ 1) հարկաբյուջետային, պետական պարտքի եւ ֆինանսական ռիսկի կառավարման քաղաքականության բարելավում եւ ամրապնդում, ինչպես նաեւ համապատասխան ենթակառուցվածքների ներդրում 2) պետական արժեթղթերի թողարկման եւ կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում եւ 3) ֆինանսական գործիքների եւ ներդրողների բազայի ընդլայնում եւ կորպորատիվ կառավարման ու թափանցիկության բարձրացում:
Այն համալրվել է նաեւ տեխնիկական աջակցությամբ՝ ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի նախարարություններում, ՀՀ կենտրոնական բանկում եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում նպատակային բարեփոխումների իրականացմանն աջակցելու համար:
Քանի որ բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետեւաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:
Ելնելով վերոգրյալից՝ սույն Համաձայնագրի վավերացումը համարվում է նպատակահարմար:
Ֆինանսների նախարարություն
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՆԹԱԾՐԱԳԻՐ 2» համաձայնագՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում