Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1.-ին մասով.
«1.1. Էներգետիկ ըմպելիքների գովազդի դեպքերում արգելվում է՝
ա) ներշնչել, որ էներգետիկ ըմպելիքն ունի բուժական, խթանող, հանգստացնող եւ լարվածությունը թուլացնող հատկություններ.
բ) դրդել սպառողներին էներգետիկ ըմպելիքի օգտագործմանը, բացասական գնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը.
գ) ստեղծել այնպիսի տպավորություն, որ էներգետիկ ըմպելիքները օգտագործում են սպորտային մրցումներին մասնակցելու եւ հաջողության հասնելու, առողջության պահպանման կամ բարելավման նպատակով ուժային գործողություններ իրականացնելիս կամ դրանց մասնակցությունից հետո ծարավը հագեցնելու համար.
դ) չզգուշացնել էներգետիկ ըմպելիքների չափից ավելի օգտագործման բացասական հետեւանքների մասին՝ սույն մասի «ը» կետով սահմանված տեքստի տեղադրմամբ կամ հնչեցմամբ:
ե) ներշնչել, որ էներգետիկ ըմպելիքներն օգտագործելն էական է բարետես կազմվածք ձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար.
զ) ստեղծել այնպիսի տպավորություն, որ էներգետիկ ըմպելիքները օգտագործում են ալկոհոլային խմիչքների հետ համատեղ.
է) նկարահանել եւ պատկերել 25 տարեկանից ցածր տարիք ունեցող անձանց:
ը) այն գովազդը, որի ժամանակ չի նշվում՝ «արգելվում է օգտագործել մինչեւ 18 տարեկան երեխաներին, խորհուրդ չի տրվում հղիության եւ կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաեւ նյարդային բարձր գրգռվածությամբ, անքնությամբ, զարկերակային բարձր ճնշմամբ տառապող անձանց: Այդ տեղեկատվությունը պետք է լինի հստակ եւ ընթեռնելի:»:
2) 3-րդ մասում «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «եւ էներգետիկ ըմպելիքների» բառերը:
3) 4-րդ մասում «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «եւ էներգետիկ ըմպելիքների» բառերը:
4) 5-րդ մասի «բ» կետում «ծավալային միավոր)» բառերից հետո լրացնել «եւ էներգետիկ ըմպելիքների» բառերը:
5) 5.1.-ին մասի «բ» կետում «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «եւ էներգետիկ ըմպելիքների» բառերը:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ