Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9022-27.08.2024-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  2024 թվականի մայիսի 2-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-220-Ն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Մինչեւ սույն մասով նախատեսված հոդվածների ուժի մեջ մտնելը Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 220-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա ներկայացված հայցադիմումները, որոնք  վարույթ են ընդունվել վարչական դատարանի կողմից, շարունակում են քննվել վարչական դատարանում, իսկ 220-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա ներկայացված հայցադիմումները քննվում են  մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Վարչական դատավարության օրենսգրքի 31-րդ գլխով նախատեսված կանոններով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ