Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9082-03.09.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ՀՕ-106-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-106-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ եւ 4-րդ հոդվածների:» բառերը փոխարինել «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:


Տեղեկանք գործող օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ