Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9781-03.12.2024-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին»1998 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-261 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ1)»կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տարածքների հողերը, որոնք ծանրաբեռնված չեն այլ անձանց որեւէ տեսակի իրավունքներով, բացառությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հուշարձանների, օրենքի ուժով դասվում են հատուկ պահպանվող նպատակային նշանակության, պատմական եւ մշակութային գործառնական նշանակության հողերի շարքին եւ ունեն այդ հողերի համար սահմանված օգտագործման եւ իրավական հատուկ ռեժիմ: Պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տարածքները տեղորոշվում են լիազորված մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց հատակագծերը կազմելու միջոցով եւ ներկայացվում են անշարժ գույքի պետական ռեգիստր:«:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: