Armenian ARMSCII Armenian
Կ-8972-13.08.2024-ԱռՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 6-ի ՀՕ-304-Ն օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները ուժի մեջ են մտնում 2027 թվականի դեկտեմբերի 31-ից: Մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում արտադրված եւ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բժշկական արտադրատեսակները կարող են շրջանառվել Հայաստանի Հանրապետության տարածքում մինչեւ դրանց պիտանիության (շահագործման) ժամկետի ավարտը:».

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Օրենքի 47.2-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներն ուժի մեջ են մտնում 2027 թվականի դեկտեմբերի 31-ից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: