Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-981-05.12.2024-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) հավելվածի 15-րդ կետում՝

1) հանել «պետություն-մասնավոր գործընկերության զարգացման,» բառերը.

2) «գյուղատնտեսությանը պետական աջակցության» բառերից հետո լրացնել «, խաղային գործունեության» բառերը:

Հոդված 2. Օրենքի հավելվածի 17-րդ կետում՝

1) «բյուջետային գործընթացի կազմակերպման,» բառերից հետո լրացնել «հանրային ներդրումների կառավարման,» բառերը.

2) «խաղային գործի,» բառերը փոխարինել «պետություն-մասնավոր գործընկերության զարգացման,» բառերով:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: