Հոդված 1. «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» 2019 թվականի հունիսի 28-ի ՀՕ-113-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 6-րդ հոդվածը:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 7. Լիազոր մարմինը
1. ՊՄԳ ոլորտում լիազոր մարմինը՝
1) իրականացնում է ՊՄԳ քաղաքականության մշակման աշխատանքներ.
2) իրականացնում է ՊՄԳ ծրագրերի խթանման եւ տարածման գործառույթներ.
3) ապահովում է ՊՄԳ ընթացակարգի հետ կապված նորմատիվ իրավական ակտերի մշակումը.
4) իրականացնում է ՊՄԳ պայմանագրով սահմանված ֆինանսական պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողություն.
5) ՊՄԳ ծրագրերը ենթարկում է ընթացիկ մշտադիտարկման՝ պայմանական եւ ուղղակի պարտավորությունների տեսանկյունից.
6) կատարում է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված վերլուծություն.
7) տրամադրում է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված եզրակացությունը.
8) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2.1-րդ կետում «քաղաքականություն մշակող մարմին» բառերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով.
2) 2.4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
4. Սույն օրենքից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: