Հոդված 1. «Խաղային գործունեության կարգավորման մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-263-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետում «մարմին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «պետական կառավարման մարմին» բառերով:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
3. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված սահմանափակումը տարածվում է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքով լիազոր մարմին հանդիսացող ՀՀ ֆինանսների նախարարությունում պաշտոնավարման ժամկետի նկատմամբ, իսկ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ սույն օրենքով սահմանված կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում պաշտոնավարման ժամկետի նկատմամբ:
4. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքով լիազոր մարմին հանդիսացող ՀՀ ֆինանսների նախարարությունում հարուցված եւ ընթացիկ վարչական վարույթներն իրականացվում են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, իսկ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հարուցված վարչական վարույթներն իրականացվելու են սույն օրենքով սահմանված կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից: