Հոդված 1. «Խաղային գործունեության կարգավորման մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-263-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետում «մարմին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «պետական կառավարման մարմին» բառերով:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
3. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված սահմանափակումը տարածվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքով լիազոր մարմին հանդիսացող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում պաշտոնավարման ժամկետի վրա, իսկ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ սույն օրենքով սահմանված պետական կառավարման մարմնում պաշտոնավարման ժամկետի վրա:
4. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքով լիազոր մարմին հանդիսացող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում հարուցված եւ ընթացիկ վարչական վարույթներն իրականացնում է ֆինանսների նախարարությունը, իսկ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված վարչական վարույթներն իրականացնում է սույն օրենքով սահմանված պետական կառավարման մարմինը: