1) 14-րդ կետի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «խաղային գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող մարմին» բառերով.
2) 14.1-ին կետից հանել «կառավարությանն առընթեր» բառերը:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքով լիազոր մարմին հանդիսացող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում հարուցված եւ ընթացիկ վարչական վարույթներն իրականացնում է ֆինանսների նախարարությունը, իսկ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված վարչական վարույթներն իրականացնում է խաղային գործունեության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող մարմինը: