Armenian ARMSCII Armenian
Կ-9814-05.12.2024-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի «լիազոր մարմին՝ ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «լիազոր մարմին՝ խաղային գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող մարմին» բառերով:

Հոդված 2.  Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքով լիազոր մարմին հանդիսացող ֆինանսների նախարարությունում հարուցված եւ ընթացիկ վարչական վարույթներն իրականացնում է ֆինանսների նախարարությունը, իսկ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված վարչական վարույթներն իրականացնում է խաղային գործունեության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող մարմինը: