Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)16912 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 16912 . Ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելը կամ դրանք չհրապարակելը, ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն)չտրամադրելը
1. Օրենսդրությամբ սահմանված դեպքերում կամ ժամկետներում ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում չհրապարակելը՝ այդ թվում ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն)Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում չհրապարակելը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն)օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չտրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական տույժ նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո՝ երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով չհրապարակելը՝ այդ թվում ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն)Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում չհրապարակելը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն)չտրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական տույժ նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո՝ երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով չհրապարակելը՝ այդ թվում ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն)Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում չհրապարակելը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն)չտրամադրելը ՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով:»:
4. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության ղեկավարի նկատմամբ:
Հոդված 2. Օրենսգրքի 16913 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
««Հոդված 16913 . Կազմակերպությունում օրենսդրությամբ սահմանված պահանջներին չբավարարող գլխավոր հաշվապահ աշխատանքի ընդունելը
1. «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով սահմանված հանրային հետաքրքրություն ներկայացնող, խոշոր, միջին, ինչպես նաեւ՝ «Հանրային հատված կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքով նախատեսված՝ Կառավարության սահմանած հանրային հատվածի կազմակերպություններում օրենսդրությամբ սահմանված պահանջներին չբավարարող գլխավոր հաշվապահ աշխատանքի ընդունելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական տույժ նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո՝ երեսուն օրվա ընթացքում սույն հոդվածի 1-ին մասում նշված կազմակերպություններում օրենսդրությամբ սահմանված պահանջներին չբավարարող գլխավոր հաշվապահ աշխատանքի ընդունելը, կամ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»:
3. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության ղեկավարի նկատմամբ:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո եւ տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված վարչական վարույթների վրա: