Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-987-17.12.2024-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային oրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասում ուժը կորցրած ճանաչել 29-րդ եւ 30-րդ կետերը:

Հոդված 2. Օրենսգրքի 253-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «Ռեզիդնետ» բառը փոխարինել «Բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված դեպքի, ռեզիդենտ» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

«2.1 Խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչ համարվող ռեզիդենտ առեւտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին:»:

Հոդված 3. Օրենսգրքի 254-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 3-րդ կետից հանել «խաղատների, շահումով խաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնողները, վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները,» բառերը.

2) 3-րդ մասի 3-րդ կետում «վճարահաշվարկային կազմակերպությունները,» բառերից հետո լրացնել «խաղային ոլորտի կարգավորման օպերատորը» բառերով.

3) լրացնել հետեւյալ խմբագրությամբ՝ 4.1-ին մաս.

«4.1. Խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչ համարվող ռեզիդենտ առեւտրային կազմակերպությունը համարվում է եւ չի դադարում համարվել շրջանառության հարկ վճարող՝ անկախ սույն գլխով սահմանված սահմանափակումներից:»:

Հոդված 4. Օրենսգրքի 257-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Խաղատների, շահումով խաղերի եւ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության համար շրջանառության հարկով հարկման բազա է համարվում կատարվող խաղադրույքների կամ մասնակցության վճարների հանրագումարը:».

2) 2-րդ մասում «կարգով» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3.Խաղատների, շահումով խաղերի եւ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեությունից եկամուտների հաշվառումն իրականացվում է հաշվառման դրամարկղային մեթոդով: Օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հաշվառման դրամարկղային մեթոդի կիրառության շրջանակներում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված խաղադրույքների կամ մասնակցության վճարների ընդունման պահին:»:

Հոդված 5. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 8-րդ տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ի տող՝
 
«8.1)  Խաղատների, շահումով խաղերի եւ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտներ  10»:

Հոդված 6. Օրենսգրքի 253-րդ հոդվածի 2.1-ին մասում եւ 254-րդ հոդվածի 4.1-ին մասում «Խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի» բառերը փոխարինել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի եւ բուքմեյքերային գործունեության» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 257-րդ հոդվածի 1-ին մասում «Խաղատների, շահումով խաղերի եւ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության» բառերը փոխարինել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի եւ բուքմեյքերային գործունեության» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 258-րդ հոդվածի
1-ին մասի աղյուսակի 8.1-ին տողում «Խաղատների, շահումով խաղերի եւ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեությունից» բառերը փոխարինել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի եւ բուքմեյքերային գործունեության կազմակերպումից» բառերով:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ 3-րդ հոդվածի 2-րդ կետի եւ 6-8-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից: