Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-9892-20.12.2024-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-221-Ն օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 4-րդ մասով.

«4. Էլեկտրոնային համակարգերի միջոցով (նկարահանող համակարգերով) վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմինը պարտավոր է իր էլեկտրոնային համակարգերին առցանց ռեժիմով (իրական ժամանակում) հետեւելու եւ դրանց արխիվային տեսագրություններից օգտվելու ամբողջական հասանելիություն տրամադրել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից նշված տեսանկարահանող սարքերով սույն օրենքի կարգավորման շրջանակներից դուրս իրավախախտումներ արձանագրվելու դեպքում դրանց վերաբերյալ իրականացված վարչական վարույթների արդյունքում կայացված որոշումների հիման վրա իրավախախտումը կատարած անձանցից գանձված գումարի 25%-ը ենթակա է փոխանցման տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնի բյուջե:»:

Հոդված 2. Uույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից: