Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-9894-20.12.2024-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 187.1-ին հոդվածով.

«Հոդված 187.1 Տեսահսկման համակարգերին հասանելիություն տրամադրելու կամ օրենքով նախատեսված տեսահսկման համակարգերին հասանելիությունը ներառող պահանջները խախտելը

1. Տեսահսկման համակարգերին հասանելիություն ապահովելու կամ օրենքով նախատեսված տեսահսկման համակարգերին հասանելիությունը ներառող պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կրկին կատարվել է վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամիս անց՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասում «(եթե իրավախախտումը կատարվել է ոստիկանության ենթակայության` ձերբակալվածներին պահելու վայրերում),» բառերից եւ կետադրական նշանից հետո լրացնել «187.1-ին,» բառը եւ կետադրական նշանը:

Հոդված 3. Uույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից: