Հոդված 1.
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (
30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193)
43-րդ հոդվածի 2-րդ մասի` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «7. Գյուղատնտեսության բնագավառ» բաժնի՝
ա) 2-րդ սյունակում «կենսապատվաստուկների, շիճուկների եւ ախտորոշիչ միջոցների» բառերը փոխարինել «կենսապատրաստուկների» բառով,
բ) 3-րդ կետի 8-րդ սյունակում լրացնել «Ո» տառը:
Հոդված 2.
Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «7. Գյուղատնտեսության բնագավառ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ կետերով`
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
4. |
Անասնաբուժասանիտարական փորձաքննություն |
ԿՄ |
Բ |
- |
Փ |
- |
Ո |
Հ |
Վ |
5. |
Բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների արտադրություն եւ (կամ) վաճառք |
ԿՄ |
Բ |
- |
Փ |
- |
Ո |
Հ |
Վ |
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
«Լիցենզավորման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծիընդունմանանհրաժեշտության
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը բխում է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի պահանջներից, որի համաձայն անասնաբուժական գործունեություն է նաեւ անասնաբուժասանիտարական փորձաքննությունը, որի նպատակն է կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի եւ լրացակերերի անասնաբուժասանիտարական անվտանգության ապահովումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետությունում հիմնականում իրականացվում է գյուղատնտեսական կենդանիների բակային մորթ եւ իրացվում մեծ քանակությամբ ներմուծվող, ինչպես նաեւ հայրենական արտադրության կենդանական ծագման մթերք, հումք, կերեր եւ լրացակերեր, անհրաժեշտ է անասնաբուժասանիտարական փորձաքննության գործընթացի կանոնակարգում, որը պահանջում է մասնագիտական բարձր պատրաստվածություն եւ նյութատեխնիկական բազա:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված ցանկի 7-րդ բաժնում անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրստուկների արտադրությունը, որպես բարդ լիցենզավորված գործունեություն, պահանջում է մասնագիտական որակավորում, առանց որի հնարավոր չէ ապահովել արտադրության պատշաճ որակը եւ անվտանգությունը: Պետք է հստակեցնել, որ կենսապատրաստուկ են համարվում վակցինաները, շիճուկները, ախտորոշիչ միջոցները, գլոբուլինները եւ այլն, ուստի ճիշտ է օգտագործել կենսապատրաստուկ ընդհանուր հասկացությունը:
Հաշվի առնելով վերը նշվածը` նպատակահարմար է օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված ցանկի 7-րդ բաժնում կատարել լրացում` որպես բարդ լիցենզավորված գործունեություն սահմանելով անասնաբուժասանիտարական փորձաքննությունը, իսկ նույն բաժնի 3-րդ կետի 2-րդ սյունակում «կենսապատ՟վաստուկների, շիճուկների եւ ախտորոշիչ միջոցների» բառերը փոխարինել «Կենսապատրաստուկների» բառով, իսկ 8-րդ սյունակում ավելացնել «Ո» տառը:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված ցանկի 7-րդ բաժնում 5-րդ կետի լրացումըպայմանավորված է Եվրոմիության պահանջ՟ներին ՀՀ օրենսդրության համապատասխանեցման եւ բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների արտադրության եւ /կամ/ վաճառքի խնդիրների օրենսդրորեն կարգավորման անհրաժեշտությամբ: Այդ գործունեությունների համար բարդ լիցենզիայի տրամադրումը հնարավոր կդարձնի դրանց նկատմամբ հսկողության իրականացումը: