Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-815-02.03.2006-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի 2-րդ մասի` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի

«7. Գյուղատնտեսության բնագավառ» բաժնի՝

ա) 2-րդ սյունակում «կենսապատվաստուկների, շիճուկների եւ ախտորոշիչ միջոցների» բառերը փոխարինել «կենսապատրաստուկների» բառով,

բ) 3-րդ կետի 8-րդ սյունակում լրացնել «Ո» տառը:

Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «7. Գյուղատնտեսության բնագավառ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ կետերով`
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
4
Անասնաբուժասանիտարական փորձաքննություն 
ԿՄ 
 Բ
  - 
Փ 
Ո 
Հ 
Վ
5
Բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների արտադրություն եւ (կամ) վաճառք
ԿՄ 
Բ
Փ 
Ո
  Հ 
Վ

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: