Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-953-28.10.2024,15.01.2025-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 32-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«10) վերահսկում է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանությունը՝ Ստանդարտացման ազգային մարմնի կողմից ընդունված եւ գործողության մեջ դրված ստանդարտներին.»:

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«5. Կարգավորող պետական մարմինը Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում եռօրյա ժամկետում դրա մասին հայտնում է այդ ծրագիրը հեռարձակող մուլտիպլեքս եւ ցանցային օպերատորներին՝ հեռարձակումը անհապաղ դադարեցնելու համար:»

Հոդված 2. Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի՝

1) 7-րդ կետում «:» նշանը փոխարինել «.» կետադրական նշանով:

2) լրացնել 8-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ՝

«8) Տեղեկանք հանրային մուլտիպլեքսը շահագործողից՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր եւ պարտավորություններ չունենալու մասին, բացառությամբ՝ սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին առաջին անգամ մասնակցելու դեպքի:»:

Հոդված 3. Օրենքի 58-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3) Հեռարձակողի կամ օպերատորի տեխնիկական միջոցները չեն համապատասխանում ընդունված ստանդարտներին, որի հետեւանքով վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը, տեխնիկական խոչընդոտներ են ստեղծվում այլ Հեռարձակողների եւ օպերատորների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում օրինական գործող ռադիոհաճախականություններ օգտագործող այլ սուբյեկտների գործունեության համար, չի ապահովվում տեսալսողական հաղորդումների տեխնիկական որակը.»:

2)  3-րդ մասը լրացնել՝  6.1-ին կետով՝ հետեւյալ  բովանդակությամբ.

«6.1) Կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական ծրագրի կամ տեսալսողական հաղորդման գործողության կասեցված լինելու պայմաններում Հեռարձակողի կողմից իրականացվել է տեսալսողական հաղորդումների հեռարձակում:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրը:


Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ