Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-9661-25.11.2024,15.01.2025-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին»  1999 թվականի  ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի 37.1-րդ հոդվածում՝

1) վերնագրում եւ ամբողջ տեքստում  «մասնագիտական» բառից հետո լրացնել «այդ թվում՝ բարձրագույն» բառերով,

2) 2-րդ մասում «վերահսկողությունը» բառից հետո լրացնել «(ստուգման, տեսչավորման եւ օրենքով սահմանված այլ ձեւերով)» բառերով,

3) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով՝

«3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործառույթների արդյունավետ իրականացումն ապահովելու համար ուսումնական հաստատությունները եւ կազմակերպությունները օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունները ներկայացնում են կրթության ոլորտի տեսչական մարմին, որն ապահովում է դրանց հասանելիությունը լիազոր մարմնին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ