Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-816-02.03.2006-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին» ՀՀ օրենքի (04.06.1996թ, N ՀՕ- 55), այսուհետ օրենք, Հոդված 5-ի 4-րդ մասը «լեզուներով» բառից հետո լրացնել «հեռարձակվող հեռուստառադիո հաղորդումների եւ » բառերով :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածում թեեւ նշված է, որ գովազդի լեզուն հայերենն է , բայց կատարվել է նաեւ վերապահումներ՝ մասնավորապես այդ դրույթը չի տարածվում օտար լեզուներով տպագրվող թերթերի վրա: Սակայն նման վերապահումներից դուրս են մնացել օտար լեզվով հեռարձակվող հեռուստառադիո հաղորդումները, ինչը իր հերթին նշված ոլորտներում առաջացնում է հակադրություններ:

Առաջարկվող լրացումը վերացնում է այդ բացը: