Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 14-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 189.29-րդ հոդվածով.
«Հոդված 189.29. Բարձրագույն կրթության բնագավառում օրենսդրության պահանջները խախտելը
1. Օրենսդրությամբ սահմանված հիմնական պրոֆեսորադասախոսական կազմին կամ մանկավարժներին կամ ուսումնական տարածքին կամ լաբորատոր կամ ուսումնամեթոդական ապահովվածության կամ գրադարանային-տեղեկատվական համակարգին կամ ուսումնաարտադրական պրակտիկայի բազային ներկայացվող պահանջները կամ լիցենզավորման կարգով նախատեսված այլ պահանջները խախտելը՝
առաջացնում է նախազգուշացում:
2. Բարձրագույն ուսումնական հաստատության կողմից լիցենզավորման ենթակա գործունեությունից բխող՝ օրենքով նախատեսված հաշվետվությունների ներկայացման ժամկետը 10 օրվանից ավելի ժամկետով խախտելը՝
առաջացնում է տուգանք՝ իրավաբանական անձի նկատմամբ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
3. Բարձրագույն ուսումնական հաստատության ներկայացրած հայտի հիմքով իրեն հատկացված սովորողների (ըստ կուրսերի) նախատեսվող սահմանային թիվը խախտելը՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով չափով:
4. Մեկ ուսումնական տարվա ընթացքում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից օրենքով նախատեսված հիմքերով երկրորդ անգամ նախազգուշացվելը՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրաապատիկ չափով:
5. Օրենքով նախատեսված խախտման համար պետական կառավարման լիազոր մարմնի կիրառած նախազգուշացմամբ սահմանված ժամկետներում այդ խախտումը չվերացնելը՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
6. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքներից որեւէ մեկը՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
7. Սույն հոդվածի 2-5-րդ մասերով սահմանված արարքներից որեւէ մեկը՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանք՝ սույն հոդվածով սահմանված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 244.24-րդ հոդվածով.
«Հոդված 244.24. Կրթության բնագավառի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսաչական մարմինը
1.Կրթության բնագավառի նկատմամբ վերահսկողութություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 189.29-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տեսչական մարմնի ղեկավարը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ