Հոդված 1. 1997 թվականի դեկտեմբերի 27-ի «Պետական տուրքի մասին» օրենքի 20.1.-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակը 21-րդ կետի «բ.» ենթակետից հետո հետո լրացնել 22-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«
22) ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար՝ | |
ա. Երեւան քաղաքում | տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով |
բ. մարզկենտրոններում | տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով |
գ. Երեւան քաղաքից եւ մարզկենտրոններից դուրս | տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից մեկ տարի հետո:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ