Հոդված 1. 2002 թվականի հունիսի 4-ի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասի 23-րդ պարբերության «ջրօգտագործման թույլտվություն» հասկացության «ջրային ռեսուրսից ջրառի, այդ թվում՝» բառերը փոխարինել «ջրօգտագործման, այդ թվում՝ ջրային ռեսուրսից ջրառի,» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 30.2-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 5-րդ կետի «կամ ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների վերանայման համար ջրօգտագործման թույլտվության իր օրինակը չներկայացնելու» բառերը հանել.
2) 2-րդ մասի «կամ ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների վերանայման համար ջրօգտագործման թույլտվության իր օրինակը չներկայացնելու դեպքում» եւ «կամ ջրօգտագործման թույլտվության իր օրինակը վերանայման ներկայացնելու» բառերը հանել:
Հոդված 3. Օրենսգրքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից եւ բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 33.1-ին հոդվածի՝
1) 2-րդ մասի «ծանուցում ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, գործող ջրօգտագործման թույլտվությունը վերանայման ներկայացնելու» բառերը փոխարինել «գործող ջրօգտագործման թույլտվության վերանայման» բառերով.
2) 3-րդ մասի «դրանք ներկայացնելուց հետո՝» բառերը փոխարինել «ջրօգտագործման թույլտվությունների վերանայման անհրաժեշտություն առաջանալու վերաբերյալ ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի ծանուցումը ջրօգտագործողների կողմից ստանալուց հետո՝» բառերով.
3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենսգրքի 37.1-ին հոդվածի 10-րդ մասի «37.1-ին» բառերը փոխարինել «37.1.1-ին» բառերով:
Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1) Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2) Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
2024 թվականի հուլիսի 27-ին հորդառատ անձրեւների հետեւանքով ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում Աղստեւ գետը ողողել էր աջ լանջի մոտ 150մ հողազանգվածը եւ Մ-4 միջպետական ավտոճանապարհի հարակից ափապաշտպան մոտ 30մ երկարությամբ եւ 1մ լայնությամբ հողազանգվածը, ՀՀ ներքին գործերի նախարարության համապատասխան մասնագետների կողմից իրականացվել էին ուսումնասիրություններ, ինչի արդյունքում պարզվել էր, որ իրավիճակի շարունակական զարգացումը կհանգեցնի սողանքային մարմնի ակտիվացմանը, ինչի հետեւանքով կփակվի գետի հունը, հոսքաջրերը կլցվեն հարակից շինությունների եւ դպրոցի տարածքները՝ վնասելով Մ-4 ավտոճանապարհը:
Ջրային ոլորտում քաղաքականություն իրականացնող իրավասու պետական մարմինների հետ քննարկվել է հեղեղներից հետո ջրային ռեսուրսների, մասնավորապես՝ գետերի մաքրմանն առնչվող խնդիրները եւ դրանց լուծման հնարավոր տարբերակները:
Հաշվի առնելով վերոգրյալը եւ ի կատարումն Կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 33 նիստի արձանագրության 2-րդ կետի 3-րդ ենթակետի հանձնարարականի՝ մշակվել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից եւ բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ: Մշակված նախագծի սահմանված կարգով շրջանառության նպատակով անհրաժեշտություն է առաջացել լիազորող նորմ նախատեսել Ջրային օրենսգրքով:
Համաձայն 20.03.24 ՀՕ-129-Ն օրենքի փոփոխությունների՝ ջրօգտագործման թույլտվության (այսուհետ՝ ՋԹ) վավերապայմաններից հանվել է ջրօգտագործողի կողմից թույլտվությունը ստորագրելու պահանջը: Հետեւաբար, ջրային օրենսգրքի 33.1-րդ հոդվածի համաձայն Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից ՋԹ-երը իր նախաձեռնությամբ վերանայելու դեպքերում վերանում է ՋԹ-ն ջրօգտագործողի կողմից Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին ներկայացնելու, հետեւաբար նաեւ՝ դրա համար նախատեսված ժամկետ սահմանելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ՋԹ իր օրինակը չներկայացման համար նախատեսված կասեցման հիմքը: Միաժամանակ, ներկայումս ընթանում է ՋԹ տրամադրման թվայնացման գործընթաց, որի ներդրման պարագայում թղթային տարբերակների ներկայացման անհրաժեշտությունը բացակայում է:
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաեւ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ուղղված որոշակի կարգավորումների անհրաժեշտությունից մշակվել է «Ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ):
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հետ կապված առկա խնդիրների իրավակարգավորման նպատակով «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով՝
- «ջրօգտագործման թույլտվություն» հասկացությունը լրացվել է՝ համապատասխանեցվելով «ջրօգտագործում» հասկացությանը,
- վերացել է ՋԹ վերանայման ժամանակ ջրօգտագործողի կողմից լիազոր մարմին ՋԹ իր օրինակը ներկայացնելու պահանջը, հետեւաբար նաեւ հանվել է վերջինիս չներկայացման համար նախատեսված կասեցման հիմքը,
- լիազորող նորմ է նախատեսվել ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից եւ բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգի սահմանման համար,
- հստակեցվել է ջրօգտագործման թույլտվության վերանայման մասին ջրօգտագործողին ծանուցումը:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կկարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության, դրա վերանայման, կասեցման հետ կապված կարգավորումները, ինչն էլ կնպաստի ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացի պատշաճ իրականացմանը եւ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի «4.10 Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնի առաջնահերթ ուղղությունից՝ «ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման եւ որակի բարձրացման նպատակով կառավարման գերարդյունավետ համակարգերի ներդրումը, ջրային ռեսուրսների պահպանման, այդ թվում` ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման գործընթացի կանոնակարգումը, Արարատյան արտեզյան ավազանի եւ գետային էկոհամակարգերի պահպանությունն ու կառավարումը»: Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման եւ պահպանության, ինչպես նաեւ գետային էկոհամակարգերի պահպանության նպատակով Նախագծով տրվել են կարգավորումներ, որոնք միտված են գետերի հուների մաքրման, ինչպես նաեւ ջրօգտագործման թույլտվության, դրա վերանայման, կասեցման հետ կապված գործընթացների հստակեցմանը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենս՟գրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում