Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-9933-24.12.2024,06.02.2025-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 81-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Պետական վերահսկողական ծառայության» բառերով:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչապետի որոշման ընդունումից հետո եռամսյա ժամկետում:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը բյուջեի կատարման հսկողության շրջանակներում սկսած ստուգումների նկատմամբ տարածվում են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործած կարգավորումները:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ