Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-818-07.03.2006-ՖՎ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193) 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակը լրացնել նոր 17.2 կետով` հետեւյալ բովանդակությամբ`

1.

17.2 Սոցիալական պաշտպանության բնագավառ

Մանկատների կազմակերպում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո:

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են 8 պետականեւ 6 ոչ պետական մանկատներ: Ոչ պետական մանկատների թիվը գնալով աճում է: Սակայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մանկատների ստեղծման համար որեւէ առանձնահատկություն սահմանված չէ: Ավելին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, որին օրենքով վերապահված է մանկատներում երեխայի խնամքի եւ դաստիարակությանհամար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաեւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին կենտրոնացված հաշվառման վերցնելուլիազորությունը, հաճախ նոր մանկատների ստեղծման մասին տեղեկանում է նրանց հիմնադրման եւ որոշակի ժամանակահատվածումգործունեություն իրականացնելուց հետո միայն: Կան ոչ պետական մանկատներ, որոնցում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաները առ այսօր սահմանված կարգով չեն ներկայացվել նախարարություն` կենտրոնացված հաշվառման: Բացի այդ նախարարությունն այսօր որեւէ լծակ չունի երեխայի խնամքի եւ դաստիարակությանհամար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները չպահպանելու դեպքում մանկատների ղեկավարներին պատասխանատվության ենթարկելու կամ այդ մանկատների գործունեությունը դադարեցնելու համար: Վերահսկելի չէ նաեւ ոչ պետական մանկատներից որդեգրման համար երեխաների ընտրության, որդեգրման նպատակով ընտրված երեխաների հետ շփման գործընթացը: Նշենք նաեւ, որ ոչ պետական մանկատները հիմնականումհանդիսանում են տարբեր կրոնական ուղղվածություն ունեցող տեղական կազմակերպություններ կամ միջազգային կազմակերպությունների կողմից հիմնադրված հիմնադրամներ կամ դրանց մասնաճյուղեր, որոնք ղեկավարվում են իրենց կանոնադրություններով, ինչը երբեմն հակասում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի եւ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթներին: Երեխաների սոցիալական անվտանգությունը ապահովելու եւ հասարակության համար լիարժեք մարդ եւ քաղաքացի դաստիարակելու նպատակով, ինչպես նաեւ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին ենթակետը, համաձայն որի լիցենզավորման սկզբունքներից է անձանց իրավունքների, օրինական շահերի, բարքերի եւ առողջության պաշտպանությունը, պետության պաշտպանության եւ անվտանգության ապահովումը, եւ 5-րդ հոդված-ի 4-րդ ենթակետը, համաձայն որիլիցենզավորման նպատակն է անձանց կյանքին, առողջությանը, գույքին, պետության եւ հասարակության շահերին, բնության, մշակութային ժառանգության պահպանությանն առավել վտանգի սպառնալիքով հղի գործունեության տեսակներով զբաղվողների նկատմամբ հսկողության իրականացումը, նպատակահարմար է մանկատների կազմակերպումը, անկախ նրա կազմակերպական-իրավական ձեւից, համարել բարդ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեություն:

Մանկատների կազմակերպման լիցենզավորումը վերահսկելի կդարձնի մանկատներից երեխաների որդեգրումը` որդեգրողի թեկնածուների կողմից մանկատներում գտնվող երեխաներին ընտրելու, որդեգրման նպատակով ընտրված երեխայի հետ շփվելու գործընթացը:

«Պետական տուրքի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ: