Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-9931-24.12.2024,06.02.2025-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պետական բյուջեի կատարման հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացման շրջանակներում:»:

Հոդված 2. 1. Օրենքի  34-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «կառավարությունը» բառը փոխարինել «Պետական վերահսկողական ծառայությունը» բառերով.

2) 2դ-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչապետի որոշման ընդունումից հետո եռամսյա ժամկետում:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական բյուջեի կատարման հսկողության շրջանակներում սկսած ստուգումների նկատմամբ տարածվում են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործած կարգավորումները:  

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ