Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի՝
1) 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 11.1-րդ մասով.
«11.1. Վարչապետն իրականացնում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններ՝ Պետական վերահսկողության ծառայության միջոցով:».
2) հավելվածի 17-րդ կետից հանել «ֆինանսաբյուջետային վերահսկողության,» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: