Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-9935-24.12.2024,06.02.2025-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում «- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը,» բառերը փոխարինել «- Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը,» բառերով:

Հոդված 2. 1. Օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի 3-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը եւ ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքով նախատեսված պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության շրջանակներում իրականացվող ստուգումների, որոնց մեթոդաբանությունը եւ ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Ռիսկայնությունը որոշող չափանիշների հաշվարկման եւ գնահատման կարգը հաստատում է ստուգում իրականացնող պետական մարմինը.»:

Հոդված 3. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչապետի որոշման ընդունումից հետո եռամսյա ժամկետում:

2. Սույն օրենքից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական բյուջեի կատարման հսկողության շրջանակներում սկսած ստուգումների նկատմամբ տարածվում են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործած կարգավորումները:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ