Հոդված 1. 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 182.10-րդ հոդվածով.
«Հոդված 182.10. Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը
1. Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձի օրինական պահանջը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ այլ կերպ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը խախտում կատարած անձի նկատմամբ՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. 1. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 244.24-րդ հոդվածով.
«Հոդված 244.24. Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը
1. Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը քննում է սույն օրենսգրքի 182.10.-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:
Հոդված 3. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: