«3.1. Համայնքի ղեկավարը պարտավոր է ապահովել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը 24/7 ժամանակի ռեժիմով հասանելիության տրամադրումը համայնքի մուտքերը եւ ելքերը տեսանկարահանող, համայնքապետարանի, համայնքային ենթակայության կազմակերպությունների ու հիմնարկների շինությունների դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին, ինչպես նաեւ տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի կառավարման կամ վերահսկման ներքո գտնվող՝ շինությունների դրսի կողմից տեղադրված այլ տեսահսկման համակարգերին: Տեսահսկվող տարածքի տեսանելի հատվածում պետք է փակցված լինեն «Տարածքը տեսահսկվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից» բովանդակությամբ հայտարարություններ:»:
Հոդված 2. Uույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից: