Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) «իրականացնելիս» բառից հետո լրացնել «, իսկ Լիազոր մարմինը՝ սույն մասի 6-րդ կետով նախատեսված դեպքերում,» բառերը.
2) 3-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ, 5-րդ եւ 6-րդ կետեր.
«4) Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից (բացառությամբ Պաշտպանության նախարարության եւ Արտաքին հետախուզության ծառայության), Ազգային անվտանգության ծառայությունից՝ միայն պետական սահմանի անցման կետերում, Պետական պահպանության ծառայությունից՝ միայն փողոցներում եւ փողոցների խաչմերուկներում տեղադրված տեսահսկման համակարգերի մասով, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, էլեկտրոնային համակարգերի միջոցով (տեսանկարահանող համակարգերով) հսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմնից եւ օդանավակայաններից պահանջելու եւ ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին:
Սույն կետում նշված մարմինները, կազմակերպությունները եւ հիմնարկները պարտավոր են տեսահսկման համակարգերի տեսագրությունները պահպանել առնվազն 15 օր: Սույն կետում նշված մարմիններից, կազմակերպություններից եւ հիմնարկներից պահանջվող տեսահսկման համակարգերին հասանելիությունը պետք է ներառի՝
ա. տեսահսկման համակարգին օգտագործողի հնարավորություն,
բ. առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի (LIVE) տեսանյութի դիտման
հնարավորություն,
գ. առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի (LIVE) տեսանյութի հոսքի (stream) ստացման եւ պահպանման հնարավորություն,
դ. առցանց ռեժիմով տեսանկարահանող սարքից տեսախցիկների տեսանյութի դիտման հնարավորություն,
ե. առցանց ռեժիմով տեսանկարահանող սարքից տեսախցիկների տեսանյութի
բեռնման, արտահանման հնարավորություն,
զ. առցանց ռեժիմով տեսանկարահանվող գործողությունների՝ լոգավորման շտեմարանների եւ դիտման սարքերի հասանելիության հնարավորություն.
5) տեսահսկման համակարգերի միջոցով իրականացնելու անձանց նույնականացում բացառապես այն դեպքում, եթե առկա է հիմնավոր կասկած, որ անձը կատարել է հանցագործություն.
6) տեսահսկման համակարգերի միջոցով իրականացնելու տվյալների մշակում հետեւյալ նպատակներով.
ա. իրավախախտումների կանխման, հայտնաբերման եւ բացահայտման,
բ. հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում արագ արձագանքման,
գ. քննությունից կամ պատիժը կրելուց խուսափող անձանց եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հայտնաբերման,
դ. անհետ կորած քաղաքացիների եւ հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման,
ե. հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման.
զ. տրանսպորտային հոսքի կառավարման, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման,
է. ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցության,
ը. օրենքով սահմանված նպատակներով պետական եւ օրենքով չարգելված նպատակներով ոչ պետական կազմակերպություններին վճարովի հիմունքներով, միայն ապանձնավորված եղանակով, անհրաժեշտ վերլուծական տվյալների տրամադրման:»:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-8-րդ մասերով.
«5. Սույն հոդվածով նախատեսված տեսագրություններ պահանջելը եւ ստանալը, տեսահսկման համակարգերին հասանելիությունը, տեսահսկման համակարգերի միջոցով տվյալների մշակումը եւ տեսահսկման համակարգերի կիրառումը կարող են իրականացվել բացառապես սույն հոդվածով նախատեսված նպատակներով եւ այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ նվազագույն չափով:
6. Սույն հոդվածով նախատեսված տեսահսկման համակարգերին մուտք գործելու իրավունք ունեն իրավասու աշխատակիցները (ծառայողները), որոնց շրջանակը սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Տեսահսկման համակարգերին մուտք գործելու յուրաքանչյուր դեպքում իրավասու աշխատակցի (ծառայողի) մուտքային գործողությունների վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում կատարվում է հաշվառում (լոգավորում), աշխատակցի (ծառայողի) կողմից պարտադիր մուտքագրվում են իր տվյալները եւ մուտք գործելու նպատակն արտացոլող տեղեկատվությունը:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված աշխատակիցները (ծառայողները) պարտավոր են պահպանել տեսահսկման համակարգերով իրենց հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը, ինչպես նաեւ՝ տեսահսկման համակարգերով ստացված տվյալները մշակել բացառապես օրենքով նախատեսված նպատակներով: Սույն մասով նախատեսված պարտականության չկատարումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
8. Տեսահսկման համակարգերին հասանելիության տրամադրման եւ տեսահսկման իրականացման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:»:
Հոդված 3. Uույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ