Հոդված 1. «Ավիացիայի մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի 52-րդ հոդվածի 7-րդ մասի՝
1) 5-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
2) 5-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետ.
«6) պարտավոր են ապահովել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը 24/7 ժամանակի ռեժիմով հասանելիության տրամադրումը օդանավակայանների մուտքերն ու ելքերը տեսանկարահանող տեսահսկման համակարգերին: Տեսահսկվող տարածքի տեսանելի հատվածում պետք է փակցված լինեն «Տարածքը տեսահսկվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից» բովանդակությամբ հայտարարություններ:»:
Հոդված 2. Uույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից: