Armenian ARMSCII Armenian
Կ-8181-07.03.2006-ՖՎ,ՍԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  171-րդ կետով`
 
«171. Սոցիալական պաշտպանության բնագավառ
171. 1. Մանկատների կազմակերպման, երեխաների ցերեկային  խնամքի կազմակերպման, երեխաների ժամանակավոր խնամքի կազմակերպման  համար` տարեկան   բազային տուրքի 100 -ապատիկի չափով
171. 2.  Ծեր եւ հաշմանդամ քաղաքացիների խնամքի եւ սպասարկման կազմակերպման համար` տարեկան  բազային տուրքի 100 -ապատիկի չափով»:
Հոդված 2. Սույն օրենքն  ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: