Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1012-19.02.2025-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՆԿՈՆԳԻ ՀԱՏՈՒԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՆ ՈՒ ՇՐՋԱՆՑԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2024 թվականի հունիսի 24-ին ստորագրված ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՆԿՈՆԳԻ ՀԱՏՈՒԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՆ ՈՒ ՇՐՋԱՆՑԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2024 թվականի հունիսի 24-ին Երեւանում:

Համաձայնագրով կանոնակարգվում են պայմանավորվող պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը:

Համաձայնագիրը հետապնդում է երկու հիմնական նպատակ՝

1) բացառել եկամուտների կրկնակի հարկումը եւ այդպիսով նվազեցնել եկամտային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը պայմանավորվող պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի եւ ներդրումների վրա, ինչը հնարավորություն է տալիս խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը՝ ստեղծելով մրցակցային շահավետ պայմաններ օտարերկրյա ներդրումների համար,

2) ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ, քանի որ այն համարվում է միջազգային պայմանագիր, ունի գերակայություն ազգային օրենսդրության նկատմամբ եւ ի տարբերություն ազգային օրենսդրությունների շատ ավելի քիչ է ենթարկվում փոփոխությունների (կամ չի փոփոխվում):

Համաձայնագրով փոխադարձության սկզբունքով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների՝ շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները եւ դրույքաչափերը:

Համաձայնագրով երկու պետությունների հարկային մարմինների միջեւ նախատեսվում է համագործակցության հաստատում: Այդպիսի համագործակցությունը ներառում է կրկնակի հարկմանը եւ հարկային օրենքների կիրառմանը վերաբերող վիճելի հարցերի կարգավորման հնարավորություն, ինչպես նաեւ տեղեկատվության փոխանակում՝ հարկումից խուսափելը կանխելու նպատակով:

Համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա զարգացնելու Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի միջեւ ապրանքների եւ ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ ՀՀ արդարադատության նախարարության եզրակացությունը ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 5-րդ կետերի համաձայն Համաձայնագիրը վավերացնելու անհրաժեշտության մասին՝ Համաձայնագրի վավերացումը համարում ենք նպատակահարմար:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՆԿՈՆԳԻ ՀԱՏՈՒԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՆ ՈՒ ՇՐՋԱՆՑԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին համաձայնագիրը (այսուհետ՝ համաձայնագիր) ստորագրվել է 2024թ. հունիսի 24-ին:

Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգ Հատուկ Վարչական Շրջանի միջեւ անցյալ երեք տասնամյակների ընթացքում ձեւավորվել են առեւտրատնտեսական, զբոսաշրջային եւ մշակութային բնույթի որոշակի կապեր: Ըստ ՀՀ վիճակագրական ծառայության տվյալների՝  2023թ. Հայաստանի Հանրապետության եւ Հոնկոնգի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է մոտ 855 մլն. ԱՄՆ դոլար: 2013թ.-ից Հոնկոնգում  գործում է «Չինաստանի հայ համայնք» անվանումը կրող համայնքային կառույցը եւ «Ջեք եւ Ջուլի Մաքսյանների Հոնկոնգի հայկական կենտրոնը»: 2019թ. մարտի 3-ից ՀՀ եւ ՉԺՀ Հոնկոնգ ՀՎՇ միջեւ գործում է առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ՝ 180 օր Հոնկոնգ ՀՎՇ անձնագրեր կրողների եւ 30 օր՝ ՀՀ քաղաքացիների համար:

Միաժամանակ, ՀՀ եւ Հոնկոնգ ՀՎՇ-ի միջեւ հարաբերությունները պետք է դիտարկվեն նաեւ ավելի լայն՝ ՀՀ-ՉԺՀ փոխհարաբերությունների համատեքստում: Չինաստանի հետ համագործակցության զարգացումը ՀՀ կառավարության արտաքին քաղաքական առաջնայնությունների շարքում է: Երկու երկրների միջեւ ձեւավորված է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կնքվել են շուրջ հինգ տասնյակ համաձայնագրեր, մի քանի տասնյակ այլ հուշագրեր եւ արձանագրություններ, ԱԳՆ-ների միջեւ պարբերաբար անցկացվում են քաղաքական խորհրդակցություններ եւ այլն: Հարկ է նշել, որ գործում է նաեւ տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողով: Չինաստանը Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերներից է:

Վերոնշյալ համատեքստում ՉԺՀ Հոնկոնգ ՀՎՇ-ի հետ կապերի զարգացումը, հատկապես, առեւտրատնտեսական ներուժի իրացումը՝ նաեւ պաշտոնական Պեկինի հետ փոխգործակցությամբ, կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար: Այդ առումով «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգ Հատուկ Վարչական Շրջանի Կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի վավերացումը/հաստատումը եւս դրական ազդակ կհանդիսանա՝ ստեղծելով հնարավորություններ ներդրումային բարենպաստ միջավայրի ձեւավորման համար եւ խթանելով երկկողմ առեւտրաշրջանառությունը, ինչպես նաեւ նպաստելով միջազգային հարկային ոլորտին առնչվող հարաբերություններում ՀՀ ներգրավվածության աճին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ 2024թ. հունիսի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                  ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՆԿՈՆԳԻ ՀԱՏՈՒԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՆ ՈՒ ՇՐՋԱՆՑԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին համաձայնագիրը (այսուհետ՝ համաձայնագիր) ստորագրվել է 2024թ. հունիսի 24-ին:

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում է մյուսին Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար իր ներպետական օրենսդրության համաձայն անհրաժեշտ ընթացակարգերի կատարման մասին: Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում նշված ծանուցագրերից վերջինի ստացման ամսաթվից:

2024թ. հուլիսի 26-ի դրությամբ չինական կողմից չի ստացվել ծանուցում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                   ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՆԿՈՆԳԻ ՀԱՏՈՒԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն պարունակում է օրենքին հակասող նորմ:

Մասնավորապես՝ Համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «Անշարժ գույք» եզրույթը ներկայիս խմբագրությամբ հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն՝ անշարժ գույք են համարվում այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության, եւ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի առաջին կետին, որի համաձայն՝ սարքավորումները, կենդանիները եւ գույքային իրավունքները համարվում են շարժական գույք:

Նախագիծը նախատեսում է նաեւ ՀՀ պետական մարմինների կողմից իրենց տնօրինության տակ գտնվող անձնական տվյալների փոխանցում Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի պետական հարկային ծառայության պետին կամ նրա լիազորված ներկայացուցչին:

Ելնելով վերոնշյալից՝ Նախագիծը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության    116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Նախագիծը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝          ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՆԿՈՆԳԻ ՀԱՏՈՒԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՆ ՈՒ ՇՐՋԱՆՑԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՀԱՆԳԵՑՆՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ 2020 ԹՎԱԿԱՆԻ «ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՉՆԵՐԱՌՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ պետությունում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է մյուս Պայմանավորվող պետությունում՝ այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով:

Մյուս կողմից, ՀՀ հարկային օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետի համաձայն՝ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար շահութահարկով հարկման օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը:

Այս առումով, Համաձայնագրի վավերացման դեպքում, այլ հավասար պայմաններում, սահմանափակվում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից առանց մշտական հաստատության հայաստանյան աղբյուրներից ստացվող ձեռնարկատիրական եկամուտների Հայաստանի Հանրապետությունում հարկման իրավունքը:

Միեւնույն ժամանակ, որոշ պասիվ եկամտատեսակների (օրինակ՝ շահաբաժինների կամ տոկոսներ) մասով թեպետ պահպանվում է եկամուտների աղբյուր երկրի առաջնային հարկման իրավունքը, բայց, այդուհանդերձ, ներդրումների խրախուսման նպատակով նախատեսվել են որոշակի պայմաններ, որոնց բավարարման դեպքում այդ եկամտատեսակների մասով սահմանված են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկման դրույքաչափերից ցածր դրույքաչափեր:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ Համաձայնագրի վավերացումը, այլ հավասար պայմաններում, կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման:

Միաժամանակ, Համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող՝ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ առկա չեն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

N ԳՍ//26094-2024

ՀՀ ֆինանսների նախարար
Վ. Հովհաննիսյանին

ՀՀ արդարադատության նախարար
Գ. Մինասյանին


Ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարարության

08.08.2024թ. թիվ 01/2-5/16783-2024 գրության

    Հարգելի՛ պարոնայք

Հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի նախագծով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝      Գ. Սանոսյան

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՆԿՈՆԳԻ ՀԱՏՈՒԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՆ ՈՒ ՇՐՋԱՆՑԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ ֆինանսների նախարարությունը:
 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն