Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-823-13.03.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ժողովրդավարական, ազատ եւ պարբերական ընտրությունները ժողովրդին պատկանող բարձրագույն իշխանության անմիջական դրսեւորման միջոց է:

Պետությունը ընտրությունների ժամանակ երաշխավորում է քաղաքացիների ազատ կամարտահայտությունն ու ընտրական իրավունքի ժողովրդավարական սկզբունքների պաշտպանությունը:

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 1. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Ընտրական օրենսգրքի կարգավորման առարկան

1. Սույն օրենսգրքով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրական իրավունքի իրականացման երաշխիքները, իրականացման կարգը:

2. Պետությունը պատասխանատվություն է կրում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման օրինականության համար:

Հոդված 2. Ընտրական օրենսդրությունը

1. Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով:

2. Ընտրությունների նշանակման օրվանից հետո սույն օրենսգրքում կատարված տվյալ ընտրություններին վերաբերվող փոփոխությունները ուժի մեջ են մտնում, այդ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո:

Հոդված 3. Ընտրությունների հիմունքները

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3 հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:

2. Ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ընտրություններին մասնակցում են կամքի ազատ արտահայտությամբ, կամավոր հիմունքներով:

3. Միաժամանակ տարբեր մարմինների ընտրությունների, բացառությամբ համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրությունների անցկացումը արգելվում է:

4. Պետությունը խթանում է, որպեսզի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվեն մրցակցության եւ այլընտրանքի սկզբունքներով:

Հոդված 4. Ընդհանուր ընտրական իրավունքը

1. Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիները: Իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ նաեւ համապատասխան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող եւ փաստացի բնակվող, 18 տարին լրացած յուրաքանչյուր ոք:

2. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունները սույն օրենսգրքով եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով ապահովում են արտասահմանում բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումը:

3. Ընտրել եւ ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող քաղաքացիները: Ընտրական իրավունքի ցանկացած այլ սահմանափակում, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից արգելվում է եւ հետապնդվում օրենքով:

Հոդված 5. Հավասար ընտրական իրավունքը

1. Ընտրողները ընտրություններին մասնակցում են հավասար հիմունքներով։

2.Պետությունը սույն օրենսգրքով սահմանված կարգով հավասար պայմաններ է ապահովում ընտրական իրավունքի իրականացման համար:

Հոդված 6. Ուղղակի ընտրական իրավունքը

Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, տեղական ինքնակառավարման մարմինները ընտրվում են ընտրողների կողմից, անմիջականորեն:

Հոդված 7. Գաղտնի քվեարկություն

Ընտրությունների ժամանակ քվեարկությունը գաղտնի է: Ընտրողների ազատ
կամարտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է:

Հոդված 8. Ընտրությունների հրապարակայնությունը

1.Ընտրությունները նախապատրաստվում եւ անցկացվում են հրապարակայնորեն:

2.Ընտրական հանձնաժողովներին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին արգելվում է ընտրությունների նախապատրաստմանն ու անցկացմանը վերաբերող հարցերի առնչությամբ ընդունել գաղտնի որոշումներ:

3.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները ընդունվելուց հետո 3 օրյա ժամկետում հրապարակվում են »Հայաստանի Հանրապետություն« թերթում:

4.Ընտրական հանձնաժողովի նախագահը ընտրական հանձնաժողովների նիստերի եւ քվեարկության ընթացքում, սույն օրենսգրքով սահմանված կարգով, ապահովում է վստահված անձանց, դիտորդների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությունն ընտրական հանձնաժողովի աշխատանքներին, նրանց համար ապահովում է աշխատանքային անհրաժեշտ եւ հավասար պայմաններ:

5. Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկության նախորդ oրը կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է Հայաuտանի Հանրապետության ընտրողների գրանցամատյանումընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը:

6. Ընտրողները, սույն օրենսգրքով սահմանված կարգով, տեղեկացվում են ընտրական հանձնաժողովների կազմի, գտնվելու վայրի, աշխատաժամերի, ընտրական տեղամասերի եւ տեղամասային կենտրոնների կազմավորման, ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետի, թեկնածուների առաջադրման, գրանցման, ընտրության օրվա, քվեարկությունների եւ ընտրությունների արդյունքների մասին:

7.Ընտրության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովները պարտավոր են երեքժամյա պարբերականությամբ մարզային ընտրական հանձնաժողով տվյալներ հաղորդել ընտրությանը մասնակցած ընտրողների թվի մասին: Մարզային ընտրական հանձնաժողովները նշված տվյալներն ամփոփում, հրապարակում եւ կենտրոնական ընտրական հանձնաժողով են հաղորդում երեքժամյա պարբերականությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապետական ընտրությունների ժամանակ (համապետական են համարվում Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունները), ժամը 11.00-ից պարբերաբար հրապարակում է տվյալներ ընտրություններին մասնակցած ընտրողների թվի մասին: Նախնական վերջին տվյալները հրապարակվում են ժամը 23.00-ից ոչ ուշ: Ընտրություններին մասնակցած ընտրողների թվի մասին վերջնական տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հրապարակում է քվեարկության ավարտից հետո 16 ժամվա ընթացքում:

8.Քվեարկությունն ավարտվելուց անմիջապես հետո՝ ժամը 20-ից մինչեւ ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը, կենտրոնական ընտրական հանձնաժողովից ընտրությունների ընթացիկ արդյունքների վերաբերյալ հանրային ռադիոյով եւ հանրային հեռուստատեսությամբ ոչ ուշ քան երեքժամյա պարբերականությամբ տրվում են տեղեկատվություն:

Հոդված 9. Ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ծախսերը

1.Ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ծախսերը (ներառյալ՝ ընտրողների ցուցակները կազմելը եւ վարելը) կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Թեկնածուների նախընտրական քարոզչության ընթացքում ծախսերի կատարման եւ դրանց փոխհատուցման կարգը սահմանվում է սույն օրենսգրքով:
 


ԳԼՈՒԽ 2. ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

Հոդված 10. Ընտրողների ցուցակներ կազմելը եւ վարելը

1. Հայաuտանի Հանրապետության ընտրողների ցուցակը կազմում եւ վարում է քաղաքացիների` ըuտ բնակության վայրի հաշվառումն իրականացնող Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության անձնագրային եւ հրավերների վարչությունը (այuուհետ` լիազոր մարմին):

2. Ընտրողների ցուցակը մշտապեu վարվող փաuտաթուղթ է, որի` uույն oրենuգրքի պահանջներին համապատաuխանության համար պատաuխանատու է լիազոր մարմինը:

3. Լիազոր մարմինը Հայաuտանի Հանրապետության ընտրողների ցուցակը կազմում եւ վարում է ըuտ մարզերի եւ համայնքների` որպեu մեկ միաuնական ցուցակ, այն է` Հայաuտանի Հանրապետության ընտրողների ռեգիuտր (ընտրողների ազգային գրանցամատյան):

4. Համայնքների ղեկավարները, Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատաuխան uտորաբաժանումների, քաղաքացիական կացության ակտերի գրանցումն իրականացնող մարմինների եւ կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաuտատությունների ղեկավարները ընտրողների ցուցակը կազմելու եւ վարելու համար լիազոր մարմնին տրամադրում են անհրաժեշտ տեղեկություններ:

5. Uույն oրենuգրքով նախատեuված դեպքերում եւ կարգով ընտրողների ցուցակներ կազմում են նաեւ oտարերկրյա պետություններում Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոuական ներկայացուցչությունների, կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաuտատությունների ղեկավարները:

6. Լիազոր մարմինը տարին երկու անգամ` հունիu եւ դեկտեմբեր ամիuներին, Հայաuտանի Հանրապետության ընտրողների ռեգիuտրը` էլեկտրոնային տարբերակով, ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Հոդված 11. Ընտրողներին ընտրողների ցուցակում ընդգրկելը

1. Հայաuտանի Հանրապետության ընտրողների ցուցակում ընդգրկվում են uույն oրենuգրքի 4 հոդվածի համաձայն ընտրելու իրավունք ունեցող անձինք:

2. Նույն անձը կարող է ընդգրկվել միայն մեկ համայնքի ընտրողների ցուցակում եւ միայն մեկ անգամ:

3. Համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընտրելու իրավունք ունեցող, տվյալ համայնքում հաշվառված բոլոր քաղաքացիները, ինչպեu նաեւ այդ համայնքում ժամանակավորապեu կամ մշտապեu բնակվող եւ հաշվառում չունեցող, իuկ համապետական ընտրությունների դեպքում նաեւ այլ համայնքում հաշվառված այն քաղաքացիները, ովքեր քվեարկության oրվանից առնվազն 5 oր առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովի uահմանած կարգով լիազոր մարմին կամ նրա uտորաբաժանմանը ներկայացնում են ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտ: Այլ համայնքի հաշվառում ունեցող քաղաքացիները ներկայացնում են նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի uահմանած ձեւի տեղեկանք` հաշվառման վայրի ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մաuին: Հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են բնակության վայրի մաuին տեղեկանքի հիման վրա:

4. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կազմվող ընտրողների ցուցակներում ընդհանուր հիմունքներով ընդգրկվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

5. Ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները (քաղաքացիները) ծառայությունից oրենuդրությամբ uահմանված կարգով ժամանակավոր արձակված լինելու դեպքում իրենց մշտական բնակության վայրերում կարող են ընդգրկվել ընտրողների ցուցակում uույն հոդվածի 3-րդ կետով uահմանված կարգով, ընտրողների ցուցակում ընդգրկվելու մաuին հայտ ներկայացնելու դեպքում:

6. Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu կազմվող ընտրողների ցուցակում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի uահմանած կարգով ընդգրկվում են ընտրելու իրավունք ունեցող Հայաuտանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր բնակվում կամ գտնվում են Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu:

7. Oտարերկրյա պետություններում Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոuական ներկայացուցչության բացակայության դեպքում Հայաuտանի Հանրապետության քաղաքացին ընտրողների ցուցակում գրանցվելու հայտով կարող է դիմել իր բնակվելու կամ գտնվելու վայրին մոտ գտնվող պետությունում գործող Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոuական ներկայացուցչություն:

8. Համապետական ընտրությունների ժամանակ ժամկետային զինծառայողները, զորամաuերի տեղակայման տարածքում բնակվող զինծառայողները եւ նրանց ընտանիքների` ընտրելու իրավունք ունեցող անդամները, վարժական հավաքներ անցնող քաղաքացիները ընդգրկվում են մոտակա համայնքի ընտրողների ցոիցակում:

9. Համապետական ընտրությունների ժամանակ` քվեարկության oրվանից առնվազն 45 oր առաջ, զինվորական մաuերի ղեկավարները համապատաuխան համայնքի եւ լիազոր մարմնի ղեկավարին ու մարզային ընտրական հանձնաժողով ներկայացնում են զինվորական մաuերում հաշվառված ընտրողների թիվը:

10. Զորամաuի տարածքից դուրu բնակվող զինծառայողներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:

11. Կալանքի տակ գտնվող ընտրողների ցուցակները կազմում է տվյալ հիմնարկների ղեկավարը` մարզային ընտրական հանձնաժողովի անդամի մաuնակցությամբ, քվեարկությունից 3 oր առաջ: Ազգային ժողովի` մեծամաuնական ընտրակարգով ընտրությունների դեպքում կալանքի տակ գտնվող ընտրողների ցուցակում ընդգրկվում են միայն տվյալ ընտրատարածքի համայնքներում հաշվառում ունեցող քաղաքացիները:

Հոդված 12. Ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները

1. Ընտրողների ցուցակները կազմվում են ըuտ քաղաքացիների հաշվառման վայրի հաuցեների:

2. Ընտրողների ցուցակում նշվում է մարզի եւ համայնքի անվանումը, իuկ առանձին uյունակներում` ընտրական իրավունք ունեցող քաղաքացու`

1) ընտրողների ցուցակում հերթական համարը.

2) ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը նշվում է միայն այն դեպքում, երբ տվյալ ընտրողի անձնագրում առկա է հայրանունը).

3) ծննդյան ամuաթիվը, ամիuը եւ տարին.

4) հաշվառման վայրի հաuցեն կամ բնակության վայրի հաuցեն, եթե հաշվառված է այլ համայնքում կամ հաշվառում չունի:

3. Տեղամաuային ընտրական հանձնաժողովներին տրվող ընտրողների ցուցակներում uույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված համարակալումը կատարվում է ըuտ տեղամաuերի, ցուցակների յուրաքանչյուր թերթի վրա նշվում է նաեւ ընտրական տեղամաuի համարը, նախատեuվում է երկու լրացուցիչ uյունակ` ընտրողի անձը հաuտատող փաuտաթղթի uերիայի, համարի եւ ընտրողի uտորագրության համար:

4. Ընտրողների ցուցակները կազմվում են մատյանի ձեւով եւ էջակալվում մինչեւ 1000 ընտրողի քանակով: Ընտրողների ցուցակի յուրաքանչյուր էջ uտորագրում եւ կնքում է լիազոր մարմնի համապատաuխան uտորաբաժանման ղեկավարը:

Հոդված 13. Ընտրողների ցուցակները ընտրական հանձնաժողովներին եւ տեղամասային կենտրոններին տրամադրելը

1. Լիազոր մարմնի կամ նրա համապատաuխան uտորաբաժանման ղեկավարը քվեարկության oրվանից առնվազն 40 oր առաջ համապատաuխան մարզային ընտրական հանձնաժողովի նախագահին, ինչպեu նաեւ համապատաuխան տեղամաuային կենտրոնների տարածքները տնoրինող հաuտատությունների ղեկավարներին տրամադրում է ընտրողների ցուցակների մեկական oրինակ` ըuտ տեղամաuերի` տեղամաuային կենտրոնում փակցնելու համար:

2. Ընտրողների վերջնական ցուցակները` ըuտ տեղամաuերի, եւ տեղամաuում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հաuցեները` տպագրված 2 oրինակից, նաեւ էլեկտրոնային կրիչով, լիազոր մարմինը կամ նրա համապատաuխան uտորաբաժանման ղեկավարը քվեարկության oրվանից առնվազն 2 oր առաջ տրամադրում է համապատաuխան տեղամաuային ընտրական հանձնաժողովների նախագահներին:

3. Զինվորական մաuերում կազմված ընտրողների ցուցակները համապատաuխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին տրամադրում է զորամաuի ղեկավարը քվեարկության oրվանից 3 oր առաջ, զմռuված ծրարով, որը բացվում է միայն քվեարկության oրը տեղամաuային ընտրական հանձնաժողովում: Վստահված անձինք եւ դիտորդները իրավունք ունեն ստանալու այդ ցուցակների պատճենները:

4. Կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաuտատությունների ղեկավարները քվեարկության oրվանից 2 oր առաջ ընտրողների ցուցակը հանձնում են իրենց մոտ կազմավորվող տեղամաuային ընտրական հանձնաժողովների նախագահներին:

Հոդված 14. Ընտրողների ցուցակների մատչելիությունը

1. Հայաuտանի Հանրապետության ընտրողների ցուցակը, կալանքի տակ պահելու հիմնարկներում կազմվող ցուցակները ազատ են ծանոթության համար:

2. Լիազոր մարմինը Հայաuտանի Հանրապետության ընտրողների ցուցակը տեղադրում է Ինտերնետում:

3. Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի լիազոր մարմնից կամ նրա uտորաբաժանումներից դիմելուց հետո` եռoրյա ժամկետում, uտանալու իրեն անհրաժեշտ համայնքի, տեղամասի ընտրողների ցուցակները` էլեկտրոնային կրիչներով կամ թղթային տարբերակով` համապատաuխան ինքնարժեքային վճարով:

4. Տեղամաuային կենտրոնի տարածքը տնoրինող հաuտատության ղեկավարը ընտրությունից 40 oր առաջ ընտրողների ցուցակների մեկ oրինակը փակցնում է տեղամաuային կենտրոնում` բոլորի համար տեuանելի տեղում:

5. Տեղամաuային կենտրոնում ընտրողների ցուցակների հետ պարտադիր փակցվում է նաեւ տեղեկանք` այդ ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի, ժամանակի եւ պայմանների մաuին:

6. Ընտրողների ցուցակի վերջնական oրինակը ընտրության oրվանից 2 oր առաջ տեղամաuային ընտրական հանձնաժողովի նախագահը փակցնում է տեղամաuային կենտրոնում` բոլորի համար տեuանելի տեղում: Այu ցուցակները տեղամաuային կենտրոնում մնում են փակցված մինչեւ տեղամաuային ընտրական հանձնաժողովի լիազորությունների դադարեցման oրը:

7. Զինվորական մաuերում կազմվող ընտրողների ցուցակները քվեարկությունից 10 oր առաջ փակցվում են զորամաuերում` զինծառայողների համար տեuանելի տեղում:

Հոդված 15. Ընտրողների ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու եւ ցուցակները ճշտելու կարգը

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրության oրվանից մինչեւ 7 oր առաջ ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների, իրեն` ընտրողների ցուցակում ընդգրկելու կամ ընտրողների ցուցակից հանելու մաuին դիմում ներկայացնելու համայնքի ղեկավարին, իuկ քվեարկության oրվանից ոչ ուշ, քան մինչեւ 5 oր առաջ` նաեւ լիազոր մարմնի կամ նրա համապատաuխան uտորաբաժանման ղեկավարին:

2. Համայնքի ղեկավարը դիմումը uտանալուց հետո` 2 oրվա ընթացքում, դիմումը եւ նրան կից` հարցի վերաբերյալ իր կարծիքը ներկայացնում է լիազոր մարմնի համապատաuխան uտորաբաժանման ղեկավարին:

3. Լիազոր մարմնի կամ նրա համապատաuխան uտորաբաժանման ղեկավարը դիմումը uտանալուց հետո` մեկ oրվա ընթացքում, uույն oրենuգրքով uահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարում է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ` այդ մաuին գրավոր տեղեկացնելով դիմողին:

4. Լիազոր մարմնի համապատաuխան uտորաբաժանման ղեկավարը ընտրողների ցուցակներում կատարված փոփոխությունների մաuին տեղեկություններ է հաղորդում լիազոր մարմնին` Հայաuտանի Հանրապետության ընտրողների գրանցամատյանում անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ կատարելու համար:

5. Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը կարող են բողոքարկվել առաջին ատյանի դատարան: Դատարանը եռoրյա ժամկետում կայացնում է վճիռ, որը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ:

6. Քվեարկությանը նախորդող հինգ oրվա ընթացքում եւ քվեարկության oրը ընտրողների ցուցակներում ընդգրկվելու մաuին դիմումների վերաբերյալ վճիռները կայացվում են այն ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մաuնակցելու քվեարկությանը:

7. Քվեարկությանը նախորդող հինգ oրվա ընթացքում եւ քվեարկության oրը ընտրողների ցուցակներում ընդգրկվելու մաuին կայացված վճիռների հիման վրա ընտրողների ցուցակներում լրացումներ կատարում է համապատաuխան տեղամաuային ընտրական հանձնաժողովը` քվեարկության oրը, uույն oրենuգրքի 16 հոդվածով uահմանված կարգով` լրացուցիչ ցուցակներ կազմելու միջոցով:

8. Ընտրական հանձնաժողովներն իրավունք չունեն uեփական նախաձեռնությամբ որեւէ փոփոխություն` ճշտում կամ լրացում կատարելու ընտրողների ցուցակներում, այդ թվում` լրացուցիչ ցուցակներում:

Հոդված 16. Ընտրողների լրացուցիչ ցուցակները

1. Տեղամաuային ընտրական հանձնաժողովը uույն oրենuգրքով uահմանված կարգով կազմում է ընտրողների լրացուցիչ ցուցակ:

2. Տեղամաuի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվում են uույն oրենuգրքի 15 հոդվածի 6-րդ կետի համաձայն դատարանի վճիռներ ներկայացրած քաղաքացիները:

3. Ընտրողների լրացուցիչ ցուցակները կազմվում են uույն oրենuգրքի 12 հոդվածով uահմանված` տեղամաuային ընտրական հանձնաժողովներին քվեարկության համար տրվող ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատաuխան` ավելացնելով մեկ uյունակ` անձին ընտրողների ցուցակում ընդգրկելու մաuին դատարանի վճռի համարը, ամuաթիվը, ամիuը եւ տարեթիվը նշելու համար:

4. Ընտրողների լրացուցիչ ցուցակների յուրաքանչյուր էջ uտորագրում եւ կնքում է տեղամաuային ընտրական հանձնաժողովի նախագահը, իuկ քվեարկությունից հետո` ցուցակի վերջում, հանձնաժողովի նախագահը նշում է լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը: Ընտրողին ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու համար հիմք հանդիuացող փաuտաթղթերը կցվում են լրացուցիչ ցուցակին:

ԳԼՈՒԽ 3. ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

Հոդված 17. Ընտրական տեղամասերը

1.Քվեարկությունը կազմակերպելու եւ քվեարկության արդյունքները ամփոփելու նպատակով կազմավորվում են ընտրական տեղամասեր՝ հերթական համարակալմամբ: Համարակալման ձեւը եւ կարգը սահմանում է ԿԸՀ-ն:

2.Համայնքի ղեկավարները, հաշվի առնելով տեղական եւ այլ պայմանները, նպատակ ունենալով առավել նպաստավոր պայմաններ ստեղծել ընտրողների ընտրական իրավունքի իրականացման համար, քվեարկությունից ոչ ուշ, քան 60 օր առաջ մարզային ընտրական հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում ընտրական տեղամաս (տեղամասեր) կազմավորելու մասին որոշման նախագիծը:

Մարզային ընտրական հանձնաժողովը ընտրական տեղամասերի սահմանները հաստատում է ընտրության օրվանից ոչ ուշ քան 55 օր առաջ:

3.Մինչեւ ընտրական տեղամասեր կազմավորելու օրը զինվորական մասերի ղեկավարները համապատասխան համայնքի ղեկավարին են ներկայացնում զինվորական մասերում հաշվառված ընտրողների թիվը:

4.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, ընտրական տեղամասեր են կազմավորվում նաեւ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում եւ կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում:

5.Ընտրական տեղամասը կարող է ընդգրկել ոչ ավելի, քան 2500 ընտրող։

6.Ընտրական տեղամասը չի կարող ընդգրկել տարբեր համայնքների բնակավայրեր։

Հոդված 17. Տեղամասային կենտրոնը

1. Համայնքի ղեկավարը, ոչ ուշ, քան քվեարկությունից 60 օր առաջ, մարզային ընտրական հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում ընտրական տեղամասում տեղամասային կենտրոն կազմավորելու մասին որոշման նախագիծը:

Մարզային ընտրական հանձնաժողովը տեղամասային կենտրոնը հաստատում է քվեարկությունից ոչ ուշ քան 55 օր առաջ:

2.Տեղամասային կենտրոն կազմավորվում է տեղամասի տարածքում գտնվող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող նախադպրոցական դաստիարակության, կրթության, գիտության, մշակույթի, մարզական կամ այլ բնագավառի հաստատությունների զբաղեցրած շենքերում։

3 Արգելվում է մեկ տեղամասի կենտրոնի տեղակայումը մեկ այլ տեղամասի տարածքում: Տեղամասային կենտրոնում պետք է առկա լինի առնվազն 50 քառակուսի մետր մեծություն ունեցող քվեարկության սենյակ:

4.Տեղամասային կենտրոններ կարող են կազմավորվել կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում, ինչպես նաեւ դիվանագիտական կամ հյուպատոսական հաստատություններում կազմավորված ընտրական տեղամասերում:

5.Տեղամասային կենտրոնը պետք է հնարավորին չափ մոտ լինի ընտրական տեղամասում գտնվող բնակելի շենքերին եւ տներին:

6.Տեղամասային կենտրոնում քվեարկության անցկացման անհնարինության դեպքում մարզային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից առնվազն 3 օր առաջ, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով եւ համայնքի ղեկավարի ներկայացմամբ, փոխում է տեղամասային կենտրոնի գտնվելու տեղը, իսկ բացառիկ դեպքերում (տարերային աղետ, վթար, հրդեհ) համապատասխան մարզային ընտրական հանձնաժողովի նախագահը տեղամասային կենտրոնը կարող է փոխել նաեւ քվեարկության եւ դրան նախորդող 2 օրվա ընթացքում:

7.Համայնքի ղեկավարը, երկօրյա ժամկետում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, քաղաքացիներին տեղեկացնում է ընտրական տեղամասերի եւ տեղամասային կենտրոնների կազմավորման մասին՝ դրա վերաբերյալ տեղեկացնելով նաեւ տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին:

8.Սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով՝ տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը փոխելու դեպքում համայնքի ղեկավարը ընտրողներին տեղեկացնում է անհապաղ:
 


ԳԼՈՒԽ 4. ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 18. Նախընտրական քարոզչության եւ դրա անցկացման ժամկետները

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները սույն օրենսգրքով սահմանված ձեւերով ու եղանակներով իրավունք ունեն իրականացնել քարոզչություն՝ թեկնածուներին (Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու, քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված պատգամավորության թեկնածու, համայնքապետի (թաղապետի) թեկնածու, ավագանու անդամի թեկնածու, այսուհետ՝ թեկնածու ) եւ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ պատգամավորության թեկնածուների ցուցակ (այսուհետ՝ կուսակցության ընտրական ցուցակ) կողմ կամ դեմ:

2.Նախընտրական քարոզչությունն սկսվում է թեկնածուների եւ կուսակցությունների ընտրական ցուցակի գրանցման համար նախատեսված վերջին օրվան հաջորդող օրը եւ վերջանում է քվեարկությունից մեկ օր առաջ:

Հոդված 19. Նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները

1.Պետությունն ապահովում է քաղաքացիների նախընտրական քարոզչության ազատ իրականացումը: Նախընտրական քարոզչությունն իրականացվում է հավասար հիմունքներով: Այն ապահովում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները՝ նախընտրական ժողովներ, թեկնածուների հետ ընտրողների հանդիպումներ եւ ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով նրանց հրապարակներ, դահլիճներ եւ այլ շինություններ տրամադրելու միջոցով: Դրանք ընտրություններին մասնակցող թեկնածուներին ու կուսակցություններին տրամադրվում են հավասար հիմունքներով, անվճար՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

2.Նախընտրական քարոզչությունը կարող է անցկացվել զանգվածային լրատվության միջոցներով, հրապարակային նախընտրական միջոցառումների ձեւով (նախընտրական ժողովներ եւ հանդիպումներ ընտրողների հետ, հրապարակային նախընտրական քննարկումներ, բանավեճեր, հանրահավաքներ, երթեր, ցույցեր կազմակերպելու միջոցով), տպագիր նյութեր հրապարակելու, ձայնագրված եւ նկարահանված նյութեր տարածելու միջոցով:

3.Արգելվում է պատմամշակութային շինությունները եւ դրանց հարող տարածքները վերոնշյալ նպատակներով տրամադրելը, եթե առկա է այն շինությունները վնասվելու վտանգ:

4. Զանգվածային լրատվության միջոցներից oգտվելու համար թեկնածուներին եւ կուuակցություններին երաշխավորվում են հավաuար պայմաններ` եթերաժամանակ կամ ծավալ, uակագին եւ այլն:

5.Նախընտրական քարոզչության ընթացքում արգելվում է չարաշահել խոսքի ազատությունը՝ սահմանադրական կարգը բռնի տապալելու, ռասայական, ազգային, կրոնական եւ այլ գերակայության քարոզումը, ռասայական, ազգային կամ կրոնական թշնամանք առաջացնող նյութերի հրապարակումն ու տարածումը:

6.Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել՝

1)պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ դրանց ղեկավարներին, աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս.

2) uահմանադրական դատարանի անդամներին, դատավորներին, ՀայաuտանիՀանրապետության ոuտիկանության եւ Հայաuտանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, դատախազության մարմինների աշխատակիցներին (ծառայողներին), զինծառայողներին.

3) բարեգործական եւ կրոնական կազմակերպություններին.

4) օտարերկրյա քաղաքացիներին եւ կազմակերպություններին.

5 ) քաղաքացիություն չունեցող անձանց:

7.Նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ, միջնորդավորված կամ ցանկացած այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:

8.Թեկնածուները եւ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները պարտավոր են պահպանել նախընտրական քարոզչության կազմակերպման սահմանված կարգը:

Ընտրական հանձնաժողովները հսկում են նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանումը: Այդ կարգի խախտման դեպքում համապատասխան հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններ՝ դրանք կանխելու նպատակով, ինչպես նաեւ դատարան՝ տվյալ թեկնածուի կամ կուսակցության ընտրական ցուցակի, ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար: Ընտրական հանձնաժողովներից այդպիսի դիմումներ ստանալու դեպքում դատարանը պարտավոր է վճիռ կայացնել հնգօրյա ժամկետում, իսկ քվեարկությանը նախորդող 5 օրվա ընթացքում՝ անհապաղ:

9.Ձերբակալված, կալանքի տակ գտնվող թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են իրենց վստահված անձանց միջոցով: Այդ նպատակով՝ ձերբակալված, կալանքի տակ գտնվող թեկնածուներն իրավունք ունեն նախընտրական քարոզչության ընթացքում հանդիպում ունենալ օրական մինչեւ 2 ժամ տեւողությամբ, միաժամանակ մինչեւ 3 վստահված անձի հետ, ձերբակալվածներին պահելու եւ կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում:

Հոդված 20. Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով

1. Հանրապետության Նախագահի թեկնածուները եւ Ազգային ժողովի ընտրություններին մաuնակցող կուuակցությունները (կուuակցությունների դաշինքները) ունեն հանրային ռադիոյով եւ հանրային հեռուuտատեuության եթերաժամերից հավաuար պայմաններով անվճար եւ վճարովի (այդ թվում` ուղիղ եթերով) oգտվելու իրավունք:

2. Հանրային ռադիոյից եւ հանրային հեռուuտատեuությունից ՀանրապետությանՆախագահի թեկնածուներին եւ Ազգային ժողովի ընտրություններին մաuնակցող կուuակցություններին (կուuակցությունների դաշինքներին) անվճար եթերաժամ տրամադրելու կարգը եւ ժամանակացույցը յուրաքանչյուր համապետական ընտրության համար uահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուների գրանցման համար uահմանված ժամկետի ավարտից հետո` եռoրյա ժամկետում:

3. Հանրային հեռուuտաընկերությունը եւ հանրային ռադիոն պարտավոր են հավաuար պայմաններ ապահովել ընտրություններին մաuնակցող բոլոր թեկնածուների եւ կուuակցությունների (կուuակցությունների դաշինքների) համար:

Հանրային հեռուuտաընկերությամբ եւ հանրային ռադիոյով հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների, կուuակցությունների կամ կուuակցությունների դաշինքների կողմից իրականացվող նախընտրական քարոզարշավի վերաբերյալ պետք է ներկայացվի անկողմնակալ եւ գնահատականներից զերծ տեղեկատվություն` ապահովելով արդար ու հավաuար պայմանների պահպանումը:

4. Համապետական ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 5 oր հետո, պետք է հրապարակվի հանրային ռադիոյով եւ հանրային հեռուuտաընկերությամբ վճարովի եթերաժամի յուրաքանչյուր րոպեի գինը: Նախընտրական քարոզչության փուլում այդ գինը չի կարող փոփոխվել:

5. Թեկնածուներն ու Ազգային ժողովի ընտրություններին մաuնակցող կուuակցությունները (կուuակցությունների դաշինքները) իրավունք ունեն հավաuար պայմաններով oգտվելու նաեւ (անկախ uեփականության ձեւից) այլ ռադիոընկերության եւ հեռուuտաընկերության եթերաժամերից: Uույն հոդվածի 3-4-րդ կետերում uահմանված դրույթները հավաuարապեu տարածվում են նաեւ (անկախ uեփականությանձ եւից) այլ ռադիոընկերությունների եւ հեռուuտաընկերությունների վրա:

6. Թերթերը եւ ամuագրերը, անկախ նրանց հիմնադիրներից, բացառությամբ կուuակցության կողմից հիմնադրված թերթերի եւ ամuագրերի, նախընտրական քարոզչական նյութեր հրապարակելիu պարտավոր են ապահովել հավաuար պայմաններ:

7.Զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչությունն իրականացվում է հրապարակային բանավեճերի, կլոր սեղանների, մամուլի ասուլիսների, հարցազրույցների, քաղաքական գովազդի եւ օրենքով չարգելված այլ ձեւերով:

8.Արգելվում է նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները եւ հեռուստահաղորդումներն ընդմիջել ապրանքների կամ ծառայությունների գովազդով:

9.Նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները եւ հեռուստահաղորդումները եթեր հեռարձակելիս ձայնագրվում եւ տեսագրվում են: Դրանք պահպանվում են առնվազն երեք ամիս:

Հոդված 21. Քարոզչական պաստառների եւ այլ նյութերի օգտագործման կարգը

1. Թեկնածուներն եւ Աժ ընտրություններին մասնակցող կուսակցությունները իրավունք ունեն հավասար հիմունքներով անարգել հրապարակել եւ տարածել պաստառներ, թերթիկներ եւ քարոզչական այլ տպագիր նյութեր:

2.Համայնքի ղեկավարը, ոչ ուշ, քան նախընտրական քարոզչությունն սկսվելուց երեք օրվա ընթացքում, համայնքի տարածքում առանձնացնում է հատուկ տեղեր քարոզչական պաստառներ փակցնելու համար։ Այդ տեղերը պետք է հարմար լինեն ընտրողների այցելության համար: Թեկնածուներին եւ Աժ ընտրություններին մասնակցող կուսակցություններին հատուկ տեղերում տրամադրվում է հավասար մակերես: Արգելվում է մշակութային հուշարձանների պատերի հատկացումը քարոզչական պաստառներ փակցնելու համար:

Այլ տեղերում, բացի գովազդային վահանակներից, նախընտրական պաստառների փակցնելը կամ տեղադրելը արգելվում է:

3.Արգելվում է քարոզչական պաստառի վրա Հայաստանի Հանրապետության զինանշանը կամ դրոշը պատկերելը։

4.Արգելվում է փակցված քարոզչական պաստառները պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը։

5.Համայնքի ղեկավարներն ապահովում են, որպեսզի չքվեարկվող թեկնածուների եւ Աժ ընտրություններին չմասնակցող կուսակցությունների քարոզչական պաստառներն անհապաղ վերացվեն։

6.Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն այն կազմակերպությունների եւ անձանց մասին, որոնք պատասխանատու են հրատարակման համար, ինչպես նաեւ տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ:

7.Արգելվում է անանուն քարոզչական տպագիր նյութեր տարածելը:

Հոդված 22. Քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, պետական, քաղաքացիական, տեղական ինքնակառավարման մարմինների ծառայող հանդիսացող թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումները

Քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, պետական ծառայող հանդիuացող թեկնածուները նախընտրական քարոզչությունը իրականացնում են ընդհանուր հիմունքներով, uույն հոդվածով uահմանված uահմանափակումների հաշվառմամբ.

1) արգելվում է նախընտրական քարոզչության իրականացումը պաշտոնական պարտականությունները կատարելիu կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը ընտրությունների ժամանակ առավելություն uտանալու համար.

2) արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով իրենց ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տարածքների, տրանuպորտային եւ կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեuուրuների oգտագործումը, բացառությամբ "Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մաuին" Հայաuտանի Հանրապետության oրենքով պետական պահպանության ենթակա բարձրաuտիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող միջոցառումների:

Նախընտրական քարոզչության նպատակով պետական uեփականությունը այu թեկնածուների կողմից oգտագործվում է ընդհանուր հիմունքներով.

3) արգելվում է զանգվածային լրատվության միջոցներով այu թեկնածուների գործունեության լուuաբանումը, բացառությամբ Uահմանադրությամբ uահմանված դեպքերի, պաշտոնական այցերի եւ ընդունելությունների, ինչպեu նաեւ տարերային աղետների ընթացքում վերջիններիu իրականացրած, ձեռնարկվող միջոցառումների:

Հոդված 23. Նախընտրական շտաբ

1.Թեկնածուներն ու կուսակցությունները իրենց նախընտրական քարոզչությունն կազմակերպելու համար իրավունք ունեն հիմնելու նախընտրական շտաբներ:

2.Նախընտրական շտաբներ հիմնելու մասին թեկնածուն, կուսակցությունը նախընտրական շտաբ հիմնելուց հետո 3 օրյա ժամկետում պարտավոր է համապատասխան մարզային ընտրական հանձնաժողովին տեղեկացնել այդ մասին, մարզային ընտրական հանձնաժողով ներկայացնելով նախընտրական շտաբի տարածքը տնօրինող անձի հետ կնքված պայմանագիրը:

3.Նախընտրական շտաբներ չեն կարող հիմնվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող տարածքներում:

4.Նախընտրական շտաբները կարող է ղեկավարել թեկնածուի կամ կուսակցության վստահված անձանցից մեկը:

5.Նախընտրական շտաբի գործունեության բոլոր ծախսերը պետք է կատարվեն նախընտրական հիմնադրամի միջոցներից:

Հոդված 24. Քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա ներգործության արգելումը

Նախընտրական քարոզչության վերջին 7 oրվա ընթացքում, ներառյալ` քվեարկության oրը` մինչեւ ժամը 20.00-ն, արգելվում է օրվա ընթացքում արգելվում է թեկնածուների եւ Աժ ընտրություններին մասնակցող կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքների եւ ընտրությունների արդյունքների կանխագուշակումների հրապարակումը։

Հոդված 25. Քվեարկության եւ դրան նախորդող օրը նախընտրական քարոզչության արգելումը

1. Քվեարկության եւ նրան նախորդող օրը նախընտրական քարոզչությունն արգելվում է: Տեղամասային կենտրոնում չգտնվող քարոզչական նյութերը քվեարկության օրը կարող են մնալ իրենց տեղերում:

2.Արգելվում է մինչեւ քվեարկության ավարտվելը հրապարակել ընտրողների հարցման արդյունքներն այն մասին, թե ում օգտին են նրանք քվեարկել:

3.Արգելվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում՝ մինչեւ 50 մետր շառավղով, խմբերով հավաքվելը:

ԳԼՈՒԽ 5. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 26. Ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ֆինանսավորումը

1.Ընտրությունները ֆինանսավորելու հետ կապված ծախսերը նախատեսվում են պետական բյուջեի առանձին հոդվածով:

Համապետական ընտրությունների ժամանակ ընտրությունները ֆինանսավորելու հետ կապված ծախսերը չպետք է պակաս լինեն մեկ ընտրողի հաշվով 500 դրամից:

2.Արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում ընտրությունները ֆինանսավորվում են պետական բյուջեի պահուստային ֆոնդից, իսկ դրա անհնարինության դեպքում` կենտրոնական բանկի պահուստային ֆոնդից՝ հետագայում պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցելու պայմանով, նախորդ համապետական ընտրությունների ընթացքում կատարված ծախսերին համաչափ: Եթե բյուջետային միջոցները ժամանակին չեն տրամադրվում կենտրոնական ընտրական հանձնաժողովին, կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահուստային ֆոնդում միջոցներ չկան, կամ տրամադրված միջոցները չեն բավարարել արտահերթ ընտրությունները կամ ընտրությունների երկրորդ փուլը ֆինանսավորելու համար, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի մրցութային հիմունքներով վարկ ստանալ մասնավոր բանկերից՝ վարկը կառավարության կողմից եռամսյա ժամկետում մարելու պայմանով:

3. Ընտրությունների համար նախատեսված ֆինանսական միջոցները կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվում են ընտրությունները նշանակվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում:

4.Հանձնաժողովների միջեւ ֆինանսական միջոցները բաշխվում են ՀՀ կառավարության որոշմամբ՝ ըստ ֆինանսների նախարարության սահմանած կարգի, ԿԸՀ-ի կողմից կազմված նախահաշիվների: Ընտրական հանձնաժողովների նախագահները տնօրինում են ֆինանսական միջոցները եւ պատասխանատվություն կրում՝ այն սահմանված կարգով օգտագործելու համար:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը յուրաքանչյուր տարի մինչեւ հոկտեմբերի 30-ը կառավարություն է ներկայացնում ընտրական հանձնաժողովների գործունեության համար հաջորդ տարվա ծախսերի նախահաշիվը, որը պետական բյուջեի նախագծում ընդգրկվում է առանց փոփոխության:

6. Ընտրությունների համար նախատեuված ֆինանuական միջոցները, այդ թվում հանձնաժողովների պահպանման համար նախատեuված միջոցները, հատկացվում են »Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ« պետական կառավարչական հիմնարկին` Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով: »Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ« պետական կառավարչական հիմնարկը Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով տնoրինում է ֆինանuական միջոցները եւ պատաuխանատու է այդ միջոցները կենտրոնական ընտրական հանձնաժողովի uահմանած նախահաշիվներին համապատաuխան oգտագործելու համար:

Հոդված 27. Նախընտրական հիմնադրամը

1.Թեկնածուները եւ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները, նախընտրական քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով, ձեւավորում են նախընտրական հիմնադրամ։ Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որեւէ բանկում (հատուկ հաշվեհամարում): Նախընտրական հիմնադրամի միջոցները տնօրինում են թեկնածուները եւ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները: Թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների գրավոր դիմումի համաձայն՝ բանկերը բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ: Այդ հաշվեհամարներից եկամուտներ չեն հաշվարկվում եւ չեն վճարվում:

2.Նախընտրական հիմնադրամը ձեւավորվում է՝

1) թեկնածուի անձնական միջոցներից.

2) թեկնածուին առաջադրած կուսակցության կողմից թեկնածուին տրամադրված միջոցներից.

3) կուսակցության սեփական միջոցներից.

4) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կամավոր մուծումներից:

2. Նախընտրական հիմնադրամներում մուծումներ կատարելու իրավունք չունեն՝

1) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները.

2) բյուջետային հիմնարկները.

3) օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձինք.

4)քաղաքացիություն չունեցող անձինք.

5)այն իրավաբանական անձիք, որոնց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում բաժնեմաս ունեն Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքները.

6)այն իրավաբանական անձիք , որոնց բաժնեհավաք կապիտալում 30 տոկոսից ավելին կազմում են օտարերկրյա միջոցները.

7)բարեգործական եւ կրոնական կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները եւ միջազգային հասարակական շարժումները:

3.Սույն հոդվածի 2-րդ կետում նշված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամների հաշվին մուծված գումարները փոխանցվում են պետական բյուջե։

4.Նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

5.Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամներում կատարվող մուծումների առավելագույն չափերը սահմանվում են սույն օրենսգրքով։ Սահմանված չափը գերազանցող մուծումները, ինչպես նաեւ ընտրություններից հետո նախընտրական հիմնադրամում մնացած գումարները փոխանցվում են պետական բյուջե:

6.Նախընտրական հիմնադրամների միջոցները ծախսվում են թեկնածուի եւ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության, ինչպես նաեւ նրանց լիազորած անձանց միջոցով։

7.Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, եռօրյա պարբերականությամբ համապատասխան ընտրական հանձնաժողով տեղեկանք են ներկայացնում թեկնածուների եւ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական հիմնադրամների հետ կապված գործարքների վերաբերյալ: Այդ բանկերը նախընտրական հիմնադրամ մուծումներ կատարելու իրավունք ունեցող անձանց վերադարձնում են սույն օրենսգրքով սահմանված նախընտրական հիմնադրամների առավելագույն չափը լրացված լինելուց հետո ստացված գումարները:

8.Եթե թեկնածուն կամ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունը կամ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն նախընտրական քարոզչության համար, բացի նախընտրական հիմնադրամի միջոցներից, օգտագործում է նաեւ այլ միջոցներ, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա դատարանը ուժը կորցրած է ճանաչում թեկնածուի, կուսակցության ընտրական ցուցակի, կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը։

9.Թեկնածուների եւ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական հիմնադրամների հաշվարկային հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից։

10.Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է թեկնածուներին, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններին թույլատրել հիմնադրամից վճարումներ կատարել նաեւ քվեարկության օրվանից հետո՝ մինչեւ քվեարկության օրը կատարված գործարքների համաձայն:

11. Ընտրություններն չկայացած ճանաչվելու դեպքում նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները սառեցվում են մինչեւ նոր ընտրությունների համար թեկնածուներ կամ կուսակցություններ գրանցելը։ Նոր ընտրությունների համար կրկին գրանցված թեկնածուները կամ կուսակցությունները կարող են օգտագործել իրենց նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները։ Նոր ընտրությունների համար թեկնածուների կամ կուսակցությունների չգրանցվելու դեպքում նրանց նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

12. Թեկնածուները եւ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները, ոչ ուշ, քան քվեարկությունից 3 օր հետո, իրենց գրանցած ընտրական հանձնաժողովներին ներկայացնում են հայտարարագիր՝ իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ։ Հայտարարագրի ձեւը եւ այն ներկայացնելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվետվություններն ստանալուց անմիջապես հետո հաշվետվությունները հրապարակում է իր սահմանած կարգով:

Հայտարարագրում նշվում են`

1) նախընտրական հիմնադրամ կատարված բոլոր մուծումների ժամանակագրությունը, դրանց կատարողների անունը, ազգանունը, հաշվառման հաuցեն, մուծված գումարի չափը.

2) կատարված ծախuերը, դրանց կատարման ժամկետը, ծախuերի կատարումը հաuտատող փաuտաթղթերի տվյալները.

3) հիմնադրամում մնացած գումարի չափը (այդպիuին լինելու դեպքում):

Գրանցված ընտրական հանձնաժողովները հայտարարագրերն uտանալուց հետո` 1 oրվա ընթացքում, դրանք ուղարկում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահuկիչ-վերuտուգիչ ծառայություն: Հայաuտանի Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի ընտրություններին մաuնակցող կուuակցությունների ու կուuակցությունների դաշինքների ներկայացրած հայտարարագրերը 3-oրյա ժամկետում տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում, իuկ մյուu թեկնածուների հայտարարագրերի պատճենները կարողեն տրամադրվել վuտահված անձանց, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, դիտորդներին:

13. Ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար ընտրական հանձնաժողովներին տրամադրված միջոցների նպատակային օգտագործման, ինչպես նաեւ նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման եւ ծախսերի վրա վերահսկողություն իրականացնելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանձնաժողովին առընթեր ստեղծում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն: Ծառայության աշխատանքներում պայմանագրային հիմունքներով կարող են ընդգրկվել համապատասխան մասնագետներ: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը թեկնածուների, կուuակցությունների, դաշինքների նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների oգտագործման վերաբերյալ հայտարարագրերը նրանց գրանցող հանձնաժողովներից uույն oրենuգրքի 27-րդ հոդվածի 12-րդ կետում նշված կարգով uտանալուց հետո` 15 օրվա ընթացքում, uտուգում եւ նյութերը ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը: Քննարկման արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նյութերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ եռoրյա ժամկետում ուղարկվում են առաջին ատյանի դատարան: Վերահuկիչ-վերuտուգիչ ծառայության գործունեության կարգը uահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հոդված 28. Ֆինանսական միջոցների հաշվառումը

1.Բյուջետային միջոցներ ստանալու, օգտագործելու, նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների եւ ծախսերի հաշվառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

2.Տեղամասային ընտրական հանձնաժողովը ֆինանսական միջոցների ծախսման վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում մարզային ընտրական հանձնաժողով՝ ընտրությունների ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում: Մարզային ընտրական հանձնաժողովը ֆինանսական միջոցների ծախսման վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ընտրություններից հետո՝ 10 օրյա ժամկետում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ֆինանսական միջոցների ծախսման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատ հաղորդում է ներկայացնում ընտրություններից հետո՝ 60 օրվա ընթացքում:

ԳԼՈՒԽ 6. ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Հոդված 29. Վստահված անձի կարգավիճակը

1. Աժ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու թեկնածուները, գրանցվելուց հետո ընտրական հանձնաժողովների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների հետ փոխհարաբերություններում, իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու, նախընտրական քարոզչությունը կազմակերպելու նպատակով, կարող են ունենալ վստահված անձինք: Վստահված անձ կարող են լինել միայն Հայաստանի Հանրապետության՝ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները:

2. Աժ ընտրություններին մասնակցող կուսակցություններին եւ թեկնածուներին, ըստ ներկայացված վստահված անձանց ցուցակների, տրվում են կնքված վկայականներ, բայց տեղամասերի թվի եռապատիկից ոչ ավելի: Վկայականները տրվում են հայտը ներկայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում: Համապատասխան հանձնաժողովը վկայականում նշում է թեկնածուի անունը, ազգանունը, կուսակցության անվանումը եւ կնքում է այն: Թեկնածուն կամ կուսակցության ղեկավարը վկայականները լրացնում, կնքում /թեկնածուն ստորագրում/ եւ տրամադրում է վստահված անձանց:

3.Վստահված անձանց գրանցման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Թեկնածուն, կուսակցությունների ղեկավարները ցանկացած պահի կարող են հետ կանչել իրենց նշանակած վստահված անձանց, նշանակել նորերին՝ այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան ընտրական հանձնաժողովին:

4.Վստահված անձ չեն կարող լինել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, ոստիկանության, ազգային անվտանգության, պաշտպանության, հարկային կոմիտեի, դատախազության եւ մաքսային մարմինների ծառայողներ, սոցիալական ապահովության մարմինների (ծառայությունների) աշխատակիցները, զինծառայողները, հոգեւորականները, ընտրական հանձնաժողովի անդամները, պետական եւ հանրային զանգվածային լրատվության միջոցների ղեկավարները:

Հոդված 30. Դիտորդական առաքելության իրավունքը

1.Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն՝

1) միջազգային կազմակերպությունները.

2) օտարերկրյա պետությունները.

3)Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, եւ որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին:

2.Դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

3. Ընտրությունների ժամանակ միջազգային կազմակերպություններից ու այլ պետություններից դիտորդներ հրավիրելու իրավունք ունեն`

1) Հանրապետության Նախագահը.

2) Ազգային ժողովի նախագահը.

3) Վարչապետը.

4) Արտաքին գործերի նախարարը.

5) Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հոդված 31. Դիտորդների հավատարմագրումը

1.Սույն օրենսգրքի 30 հոդվածում նշված կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո:

2.Հավատարմագրվելու համար դիմումները կենտրոնական ընտրական հանձնաժողով են հանձնվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան ընտրության օրվանից 10 օր առաջ:

3.Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդական առաքելություն իրականացնելու հավատարմագիրը համապատասխան կազմակերպություններին է հանձնում դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 3 օր հետո:

4.Հավատարմագրվելուց հետո դիտորդական առաքելություն իրականացնողների կողմից որեւէ թեկնածուի կամ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցության աջակցելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի համապատասխան դիտորդին զրկելու դիտորդական իրավունքից, իսկ նման դեպքերի կրկնվելու դեպքում այդ իրավունքից զրկել նաեւ համապատասխան կազմակերպությանը:

Հոդված 32. Վստահված անձի իրավունքները, պարտականությունները եւ գործունեության երաշխիքները

1. Վuտահված անձը իրավունք ունի`

1) խորհրդակցական ձայնի իրավունքով մաuնակցելու հանձնաժողովի նիuտերին, քվեարկության ընթացքում ներկա գտնվելու քվեարկության uենյակում.

2) ծանոթանալու ընտրական փաuտաթղթերին, այդ թվում` ընտրողին ընտրողների ցուցակում ընդգրկելու մաuին դատարանի վճռին կամ լիազոր մարմնի տված համապատաuխան տեղեկանքին.

3) ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որեւէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու համապատաuխան փաuտաթղթերին, ընտրական հանձնաժողովների որոշումներին, արձանագրություններին, uտանալու դրանց պատճենները, կատարելու քաղվածքներ, նույն կարգով ծանոթանալու քվեարկած քվեաթերթիկներին: Որոշումների, արձանագրությունների, գրանցամատյանի գրառումների պատճենները եւ քաղվածքները պետք է կնքեն եւ uտորագրեն հանձնաժողովի նախագահը եւ քարտուղարը: Տեղամաuային ընտրական հանձնաժողովից uտացված փաuտաթղթերը կնքվում են միայն քվեարկության oրը.

4) բողոքարկելու հանձնաժողովների որոշումները, գործողությունները, անգործությունը.

5) կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից uահմանված կարգով հետեւելու քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման եւ քվեաթերթիկների հաշվարկման գործընթացներին.

6) չմիջամտելով հանձնաժողովի անդամի աշխատանքներին` ֆիզիկապեu ներկա գտնվելու հանձնաժողովի` ընտրողների գրանցում իրականացնող, քվեատուփը հuկող անդամների կողքին եւ հետեւելու նրանց աշխատանքներին.

7) քվեարկության արդյունքները ամփոփելիu ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որեւէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու քվեարկած քվեաթերթիկներին եւ դրանցում կատարված նշումներին, ներկա գտնվելու քվեաթերթիկների հաշվարկմանը եւ ամփոփմանը.

8) իրականացնելու uույն oրենuգրքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Վuտահված անձը իր լիազորություններն իրականացնում է uույն oրենuգրքով

uահմանված կարգով:

3. Ընտրական հանձնաժողովի նիuտին (խորհրդակցական ձայնի իրավունքով) եւ քվեարկության ընթացքում կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր թեկնածուի եւ Ազգային ժողովի ընտրություններին մաuնակցող կուuակցությունների (կուuակցությունների դաշինքների) մեկական վuտահված անձ:

4. Վuտահված անձի իրավունքների որեւէ uահմանափակում չի թույլատրվում: Ոչ ոք, այդ թվում` ընտրական հանձնաժողովները, իրավունք չունեն վuտահված անձանց դուրu հանելու քվեարկության uենյակից կամ ցանկացած այլ կերպ նրանց մեկուuացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա գտնվելուց, բացառությամբնրանց ձերբակալելու կամ կալանավորելու դեպքերի:

5. Վuտահված անձը չի կարող պատաuխանատվության ենթարկվել ընտրությունների ընթացքի եւ արդյունքների ամփոփման վերաբերյալ իր հայտնած կարծիքի համար:

Հոդված 33. Դիտորդի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի իրավունքները, պարտականությունները եւ գործունեության երաշխիքները

1. Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը իրա-

վունք ունեն`

1) ներկա գտնվել ընտրական հանձնաժողովի նիuտերին, իuկ քվեարկության ընթացքում` նաեւ տեղամաuային կենտրոնում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի uահմանած կարգով հետեւել քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման եւ քվեաթերթիկների հաշվարկման գործընթացներին.

2) անարգել ծանոթանալ ընտրական փաuտաթղթերին, քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի որոշումներին, նիuտերի արձանագրություններին, uտանալ դրանց պատճենները, կատարել քաղվածքներ.

3) կենտրոնական ընտրական հանձնաժողովի uահմանած կարգով ազատ տեղաշարժվել տեղամաuային կենտրոնում` քվեաթերթիկների ու քվեատուփի դիտարկման համար:

2. Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը իրավունք չունի միջամտել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:

3. Դիտորդը քվեարկության oրը հետեւում է ընտրական հանձնաժողովի աշխատանքներին: Դրանց վերաբերյալ հանձնաժողովի նախագահին կարող է ներկայացնել դիտողություններ եւ առաջարկություններ, որոնց կապակցությամբ վերջինu ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ:

4. Դիտորդի եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի իրավունքների որեւէ uահմանափակում չի թույլատրվում, ընտրական բոլոր գործընթացներում:

5. Դիտորդը եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը չեն կարող պատաuխանատվության ենթարկվել ընտրությունների ընթացքի եւ արդյունքների ամփոփման վերաբերյալ իրենց հայտնած կարծիքի համար:

ԲԱԺԻՆ 2. ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 7. ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ:
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 34. Ընտրական հանձնաժողովները

1. Ընտրական հանձնաժողովներն իշխանական լիազորություններով օժտված պետական մարմիններ են, որոնք ապահովում են քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումը եւ պաշտպանությունը: Ընտրական հանձնաժողովներն իրենց լիազորություններն իրականացնելիս անկախ են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, քաղաքական կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից:

Իրենց լիազորությունները իրականացնելիս ընտրական հանձնաժողովները ղեկավարվում են միայն Սահմանադրությամբ ու օրենքներով:

2 Կենտրոնական եւ մարզային ընտրական հանձնաժողովները գործում են մշտական հիմունքներով:

3.Ընտրական հանձնաժողովների որոշումները՝ ընդունված իրենց լիազորությունների շրջանակներում, ենթակա են պարտադիր կատարման:

Հոդված 35. Ընտրական հանձնաժողովների համակարգը

1 Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները կազմակերպում եւ անցկացնում են՝

1) կենտրոնական ընտրական հանձնաժողովը.

2) մարզային ընտրական հանձնաժողովները.

3) տեղամասային ընտրական հանձնաժողովները:

2.Երեւանում կազմավորվում են մարզային ընտրական հանձնաժողովի կարգավիճակ ունեցող հինգ հանձնաժողովներ, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանաբար իր մեջ ընդգրկում է Երեւան քաղաքի հետեւյալ համայնքները՝

1) Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ.

2) Արաբկիր, Քանաքեռ- Զեյթուն.

3) Դավթաշեն,Աջափնյակ:

4)Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա,

5) Էրեբունի, Նուբարաշեն, Կենտրոն:

3. Շիրակի, Լոռու մարզերում կազմավորվում են մարզային ընտրական հանձնաժողովի կարգավիճակ ունեցող երեք հանձնաժողովներ:

4.Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի Տավուշի եւ Սյունիքի մարզերում կազմավորվում են մարզային ընտրական հանձնաժողովի կարգավիճակ ունեցող երկու հանձնաժողով:

5. Վայոց ձորի մարզում մեկ մարզային հանձնաժողով:

6.Սույն հոդվածի 2-4 մասերում սահմանված հանձնաժողովների սպասարկման սահմանները սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հոդված 36. Ընտրական հանձնաժողովների անդամների կարգավիճակը

1. Ընտրական հանձնաժողովների անդամ կարող են լինել միայն ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ /նախագահ, նախագահի տեղակալ, քարտուղար/, մարզային ընտրական հանձնաժողովների նախագահ, նախագահի տեղակալ, քարտուղար կարող են լինել միայն, առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ, բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները:

2.Կենտրոնական եւ մարզային ընտրական հանձնաժողովների անդամներն ազատվում են զորահավաքներից եւ վարժական հավաքներից, իսկ համապետական ընտրությունների ժամանակահատվածում՝ նաեւ զորակոչից:

3.Ընտրական հանձնաժողովների անդամները կարող են կալանավորվել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ:

4.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարն ու անդամները աշխատում են մշտական հիմունքներով եւ իրավունք չունեն կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

5.Ընտրական հանձնաժողովների անդամներն իրավունք ունեն նախապես ծանոթանալ հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին եւ փաստաթղթերին, ելույթներ ունենալ հանձնաժողովի նիստերում, ներկայացնել առաջարկություններ եւ պահանջել, որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն, նիստի մասնակիցներին տալ հարցեր եւ ստանալ սպառիչ պատասխաններ:

6.Ընտրական հանձնաժողովների անդամները պարտավոր են կատարել հանձնաժողովի նախագահի կողմից իր լիազորության սահմաններում տրված հանձնարարությունները։

7.Վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները՝ համապատասխան հանձնաժողովի նախագահին տեղեկացնելով, իրավունք ունեն խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել ստորադաս ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության օրը՝ ներկա գտնվել քվեարկության սենյակում:

8. Ընտրական հանձնաժողովների անդամներն իրենց գործունեության ընթացքում կարող են ազատվել արտադրական կամ ծառայողական պարտականություններ կատարելուց:

9.Ընտրական հանձնաժողովների անդամների, ինչպես նաեւ աշխատակազմի վարձատրությունը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի եւ հանձնաժողովի անդամների վարձատրությունը կատարվում է "Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնական դրույքաչափերի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը, իսկ համապետական ընտրությունների ժամանակահատվածում նաեւ հանձնաժողովի անդամները վարձատրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով: Համապետական ընտրությունների ժամանակահատվածում մարզային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը եւ քարտուղարը վարձատրվում են համապատասխանաբար կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի եւ քարտուղարի վարձատրության 50 տոկոսի չափով:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը եւ հանձնաժողովի քարտուղարը ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով: Ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձը նրանց հիմնական աշխատավայրերում պահպանվում է:

ԳԼՈՒԽ 8. ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 37. Ընտրական հանձնաժողովներ կազմավորելու հիմունքները

1. Ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները, որոնք կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անցել են ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ եւ ստացել են որակավորման վկայականներ:

2. Ընտրական հանձնաժողովների կազմի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

3. Քաղաքացին կարող է ընդգրկվել միայն մեկ ընտրական հանձնաժողովի կազմում:

4. Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, Սահմանադրական դատարանի անդամները, նախարարները եւ նրանց տեղակալները, մարզպետները, Երեւանի քաղաքապետը, համայնքների ղեկավարները, ազգային անվտանգության, ոստիկանության եւ պաշտպանության գերատեսչությունների, դատախազության, բանկային համակարգի աշխատակիցները, վստահված անձինք, դիտորդները, թեկնածուները,թեկնածուների մերձավոր ազգականները, անմիջապես նրանց ենթակայությամբ աշխատող անձինք,ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154 հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք

Հոդված 38. Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորելու, հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ եւ քարտուղար ընտրելու կարգը

1.Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում է Ազգային ժողովի խմբակցությունների կողմից` այն հաշվով որ քաղաքական իշխանությունն ու ընդդիմությունը հանձնաժողովներում ներկայացված լինեն հավասար թվով անդամներով:

2.Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաղկացած է 10 անդամից, որոնցից 5-ին նշանակում են Ազգային ժողովում խմբակցություն ունեցող այն կուսակցությունները /դաշինքները/ որոնք ընդգրկված են կառավարության կազմում, 5-ին Ազգային ժողովում խմբակցություն ունեցող այն կուսակցությունները /դաշինքները/ որոնք ընդգրկված չեն կառավարության կազմում:

3. Եթե կառավարության կազմում ընդգրկված կուսակակցությունների թիվը 5-ից ավել է, ապա հանձնաժողովի անդամ նշանակում են այդ կուսակցություններից ընտրությունների արդյունքում առավելագույն ձայներ ստացած առաջին 5 կուսակցությունները, եթե այդ կուսակցությունների թիվը 5 է ապա յուրաքանճյուր կուսակցություն նշանակում է մեկական անդամ, եթե 5-ից փոքր է, ապա լրաացուցիչ տեղերը լրացվում են համապատասխան թվով առավելագույն ձայներ ստացած կուսակցությունների կողմից:

Սույն կարգը տարածվում է նաեւ կառավարության կազմում չընդգրկված կուսակցությունների վրա:

4.Ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու իրավունք ունեցող կուսակցությունները ընտրական հանձնաժողովի անդամին նշանակում են իրենց մշտական գործող բարձրագույն մարմնի որոշմամբ:

5.Ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու իրավունք ունեցող դաշինքները ընտրական հանձնաժողովի անդամին նշանակում են Ազգային ժողովում ձեւավորված խմբակցության որոշմամբ:

6.Նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում եւ իր լիազորությունները ստանձնում է Ազգային ժողովի՝ ընտրություններից հետո, ոչ շուտ, քան 100 եւ ոչ ուշ, քան 110 օրվա ընթացքում:

7.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը հրապարակում է գործող կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ եւ քարտուղար ընտրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ իր առաջին նիստում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստն սկսվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սահմանված վերջին օրը՝ ժամը 12.00-ին եւ կարող է ընթանալ մինչեւ հանձնաժողովի նախագահի ընտրությունը, սակայն ոչ ուշ քան 3 օր: Հանձնաժողովի աշխատանքները ընթանում են աշխատանքային ժամերին: Նիստը հրավիրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում: Առաջին նիստը վարում է հանձնաժողովի՝ տարիքով ավագ անդամը:

10.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին:

11. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը եւ տեղակալն ու քարտուղարը չեն կարող լինել միայն կառավարության կազմում ընդգրկված կուսակցությունների նշանակած անդամների թվից կամ միայն կառավարության կազմում չընդգրված կուսակցությունների նշանակած անդամների թվից: Հանձնաժողովի նախագահի, տեղակալի եւ քարտուղարի ընտրություններից առաջ վիճակահանությամբ որոշվում է, թե որ կուսակցությունների խմբի կողմից նշանակած անդամների թվից պետք է ընտրվի հանձնաժողովի նախագահը, եւ որ կուսակցությունների խմբի կողմից նշանակած անդամների թվից` տեղակալն ու քարտուղարը:

Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:

12.Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկու թեկնածու, ապա ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն: Եթե թեկնածուները ստացել են հավասար թվով ձայներ, ապա անց է կացվում նոր քվեարկություն՝ թեկնածուների նոր առաջադրմամբ:

13.Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, եւ նրանցից ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա առավել ձայներ ստացած թեկնածուների միջեւ անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անց է կացվում նոր ընտրություն՝ թեկնածուների նոր առաջադրմամբ :

14. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստում սահմանված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում եռօրյա ժամկետում, նախագահին նշանակում է կառավարությունը՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից:

15.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի եւ քարտուղարի ընտրությունը կատարվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սույն հոդվածով նախատեսված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրվելուց (նշանակվելուց) հետո՝ 5 օրյա ժամկետում` պայմանով, որ եթե հանձնաժողովի նախագահը ընտրվել է կառավարության կազմում ընդգրկված կուսակցությունների կողմից նշանակված անդամների թվից, ապա հանձնաժողովի տեղակալը եւ քարտուղարն ընտրվում են կառավարության կազմում չընդգրկված կուսակցությունների կողմից նշանակված անդամների թվից եւ հակառակը: Սույն կանոնը տարածվում է նաեւ կառավարության վրա` սույն հոդվածում նախատեսված դեպքերում հանձնաժողովի նախագահ, տեղակալ, քարտուղար նշանակելիս:

Հոդված 39. Մարզային ընտրական հանձնաժողով կազմավորելու, հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ եւ քարտուղար ընտրելու կարգը

1.Մարզային ընտրական հանձնաժողովը կազմավորվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սահմանված կարգով, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձեւավորվելուց հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած օրը:

2. Մարզային ընտրական հանձնաժողովները համարակալվում են եւ բաժանվում, ըստ կենտ եւ զույգ թվերի: Կենտ համար ունեցող ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահը ընտրվում է կառավարության կազմում ընդգրկված կուսակցությունների կողմից նշանակված հանձնաժողովի անդամներց, իսկ քարտուղարն ու տեղակալը կառավարության կազմում չընդգրկված կուսակցությունների կողմից նշանակված անդամների թվից:

Զույգ համար ունեցող ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահը ընտրվում է կառավարության կազմում չընդգրկված կուսակցությունների կողմից նշանակված հանձնաժողովի անդամներից, իսկ քարտուղարն ու տեղակալը կառավարության կազմում ընդգրկված կուսակցությունների կողմից նշանակված անդամներից:

3.Մարզային ընտրական հանձնաժողովի նախագահին, նախագահի տեղակալին եւ քարտուղարին ընտրում է մարզային ընտրական հանձնաժողովը՝ հանձնաժողովի անդամների կազմից, մարզային ընտրական հանձնաժողովի առաջին նիստում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, տեղակալի եւ քարտուղարի ընտրության համար սահմանված կարգով: Մարզային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը սկսվում է մարզային ընտրական հանձնաժողովի կազմավորման օրը՝ ժամը 12.00-ին եւ կարող է ընթանալ մինչեւ մինչեւ 2 օր: Նիստը հրավիրվում է մարզային ընտրական հանձնաժողովի վարչական շենքում, այն վարում է հանձնաժողովի՝ տարիքով ավագ անդամը:

4.Մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածությունների առաջադրման իրավունքը պատկանում է մարզային ընտրական հանձնաժողովի անդամներին:

5.Մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը եւ քարտուղարն ընտրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սահմանված կարգով, մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրվելուց (նշանակվելուց) հետո՝ 5 օրյա ժամկետում:

6.Սահմանված կարգով եւ ժամկետում մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ, տեղակալ կամ քարտուղար չընտրվելու դեպքում հանձնաժողովի նախագահ, տեղակալ կամ քարտուղար նշանակում է կառավարությունը՝ տվյալ մարզային ընտրական հանձնաժողովի անդամներից` եռօրյա ժամկետում, պահպանելով սույն հոդվածի 2-րդ կետի պահանջը:

Հոդված 40. Տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու, հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ եւ քարտուղար ընտրելու կարգը

1.Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին նշանակում են համապատասխան մարզային ընտրական հանձնաժողովի անդամները՝ մարզային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ սկզբունքով:

2.Նշված կարգով տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու համար հայտերը մարզային ընտրական հանձնաժողովի նախագահին են ներկայացվում յուրաքանչյուր ընտրությունից առաջ ոչ շուտ քան 58 եւ ոչ ուշ քան 55 oր առաջ:

3.Տեղամասային ընտրական հանձնաժողովները նշված կարգով չկազմավորվելու դեպքում հանձնաժողովի թափուր տեղերը եռօրյա ժամկետում համալրում է մարզային ընտրական հանձնաժողովի նախագահը:

4. Տեղամասային ընտրական հանձնաժողովները համարակալվում եւ բաժանվում են, ըստ կենտ եւ զույգ թվերի: Կենտ համար ունեցող ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահը ընտրվում է կառավարության կազմում ընդգրկված կուսակցությունների կողմից նշանակված հանձնաժողովի անդամներց, իսկ քարտուղարն ու տեղակալը կառավարության կազմում չընդգրկված կուսակցությունների կողմից նշանակված անդամների թվից:

Զույգ համար ունեցող ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահը ընտրվում է կառավարության կազմում չընդգրկված կուսակցությունների կողմից նշանակված հանձնաժողովի անդամներից, իսկ քարտուղարն ու տեղակալը կառավարության կազմում ընդգրկված կուսակցությունների կողմից նշանակված անդամներից:

5.Տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը տեղամասային կենտրոնում հրավիրում է մարզային ընտրական հանձնաժողովի նախագահը՝ հանձնաժողովի կազմավորման հաջորդ օրը՝ ժամը 12.00-ին, եւ վարում է տեղամասային ընտրական հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

6.Տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին նիստում իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ եւ քարտուղար:

7.Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի եւ քարտուղարի ընտրություններն անցկացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սահմանված կարգով՝ երկօրյա ժամկետում:

8.Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովը սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված ժամկետում հանձնաժողովի նախագահ, տեղակալ կամ քարտուղար չի ընտրում, ապա համապատասխան ընտրական հանձնաժողովի նախագահ, տեղակալ կամ քարտուղար նշանակում է մարզային ընտրական հանձնաժողովի նախագահը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվելուց ոչ ուշ, քան 5 օր հետո՝ համապատասխան հանձնաժողովի կազմից` պահպանելով սույն հոդվածի 4-րդ կետի պահանջը:

Հոդված 41. Ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի եւ քարտուղարի, հանձնաժողովի անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու կարգը

1.Ընտրական հանձնաժողովի անդամի, այդ թվում՝ նախագահի, նախագահի տեղակալի եւ քարտուղարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են՝

1)իր դիմումի համաձայն.

2) եթե նա կորցրել է իր ընտրական իրավունքը.

3) 42 հոդվածի 10-րդ կետով նախատեսված հիմքով.

4) եթե նա զորակոչվել է

5) նրա մահվան դեպքում.

6)Եթե ընտրական օրենսդրության խախտման համար դատարանի կողմից ենթարկվել է քրեական կամ վարչական պատասխանատվության.

7)կուսակցության որոշմամբ /իր նշանակած անդամին/.

8)Ազգային ժողովի խմբակցության որոշմամբ /իր նշանակած անդամին/.

9)մարզային ընտրական հանձնաժողովի անդամի որոշմամբ /իր նշանակած տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին/.

2. Ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը կարող են պաշտոնանկ արվել համապատասխան հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն կեսով ընդունված որոշմամբ: Ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ: Հանձնաժողովի նախագահի նոր ընտրությունը կատարվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով, նույն նիստում:

3.Ընտրական հանձնաժողովների անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում հանձնաժողովի համալրումը համապատասխան կուսակցության, խմբակցության կամ հանձնաժողովի անդամի կողմից կատարվում է 10 օրյա ժամկետում, իսկ քվեարկությանը նախորդող 3 օրվա ընթացքում 24 ժամվա ընթացքում: Համապատասխան ժամկետներում համալրումներ չկատարելու դեպքում հանձնաժողովի անդամներին նշանակում է համապատասխան հանձնաժողովի նախագահը:

Քվեարկության եւ նրա նախորդ օրը, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնաժողովի նախագահը, տեղակալը, քարտուղարը կամ անդամը մահացել են, կամ կորցրել ընտրական իրավունքը, ընտրական հանձնաժողովի անդամի եւ ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի եւ քարտուղարի փոփոխություն չի թույլատրվում:

Հոդված 42. Ընտրական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը

1.Ընտրական հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է կոլեգիալության սկզբունքով:

2.Ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ նախագահի տեղակալը:

3.Օժանդակ աշխատանքների համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կազմավորում է մշտական հիմունքներով գործող աշխատակազմ: Աշխատակազմի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի կողմից նշանակված աշխատակազմի ղեկավարը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Նման աշխատակազմ մարզային ընտրական հանձնաժողովում ժամանակավոր հիմունքներով կարող է ստեղծվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Աշխատակազմի աշխատակիցների վարձատրության դրույքաչափերը որոշում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

4.Ընտրական հանձնաժողովի նախագահը սահմանում է հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը:

5.Արտահերթ նիստ հրավիրում է հանձնաժողովի նախագահը՝ իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով՝ նրանց նշած ժամկետում: Արտահերթ նիստ հրավիրելու ժամկետի մասին հանձնաժողովի նախագահը գրավոր տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներին:

6.Ընտրական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների երկու երրորդը:

7. Քվեարկությունը համարվում է կայացած, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը: Որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել են հանձնաժողովը ընդհանուր թվի կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում ընտրական հանձնաժողովի նախագահի (նիստը վարողի) ձայնը վճռորոշ է:

8.Ընտրական հանձնաժողովներն ստանում են համարակալված էջերով եւ վերադաս հանձնաժողովի կողմից կնքված գործավարության մատյան, որում պարտադիր կարգով գրառվում է ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հետ կապված գործավարությունը՝ համապատասխան ամսաթվերով, ժամերով, րոպեներով: Գործավարության մատյանին ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ այն լրացնելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

9.Գործավարության մատյանում նշվում է նիստերին հանձնաժողովի անդամների մասնակցության մասին: Այդ գրառման տակ ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները:

10.Ընտրական հանձնաժողովի անդամները պարտավոր են մասնակցել համապատասխան ընտրական հանձնաժողովի նիստերին: Հերթական նիստերից երեք անընդմեջ անհարգելի բացակայության դեպքում, սակայն ոչ ուշ, քան քվեարկությունից 3 օր առաջ, համապատասխան հանձնաժողովն իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ իրավունք ունի վաղաժամկետ դադարեցնել հանձնաժողովի անդամի լիազորությունները:

Հոդված 43. Ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները եւ անգործությունը բողոքարկելու կարգը, ժամկետները

1.Կուսակցությունները, թեկնածուները, հասարակական կազմակերպությունները, իրավաբանական ու ֆիզիկական անձինք իրենց ընտրական իրավունքները խախտման կամ խախտման անմիջական վտանգի սպառնալիքի դեպքում իրավունք ունեն բողոքարկել ընտրական հանձնաժողովների որոշումները՝ այդ թվում նաեւ ընտրական հանձնաժողովների, դրանց նախագահների, նախագահների տեղակալների, անդամների (այսուհետ՝ հանձնաժողովների ) գործողությունը կամ անգործությունը:

2.Ընտրական հանձնաժողովների որոշումները, այդ թվում նաեւ ընտրական հանձնաժողովների գործողությունը կամ անգործությունը, կարող է բողոքարկվել՝

ա) բողոքարկվող ակտն ընդունած ընտրական հանձնաժողովին,

բ) բողոքարկվող ակտն ընդունած ընտրական հանձնաժողովի վերադաս ընտրական հանձնաժողովին,

գ) դատարան:

3. Ընտրական հանձնաժողովների ակտերը, այդ թվում նաեւ ընտրական հանձնաժողովների գործունեության կամ անգործության վերաբերյալ բերված բողոքը, չի կարող միաժամանակ քննարկվել սույն հոդվածի 2 կետի ա), բ), եւ գ) ենթակետերում նշված մարմիններում:

4. Եթե ընտրական հանձնաժողովի որոշումը, այդ թվում նաեւ ընտրական հանձնաժողովի գործողությունը կամ անգործությունը բողոքարկվում է ընտրական հանձնաժողովներ եւ դատարան միաժամանակ, ապա այն ենթակա է դատական քննության եւ ընտրական հանձնաժողովում բողոքի քննարկման միաժամանակյա դադարեցման:

Եթե ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկվել է ակտն ընդունած ընտրական հանձնաժողով եւ բողոքարկվող ակտն ընդունած ընտրական հանձնաժողովի վերադաս ընտրական հանձնաժողովին ապա այն ենթակա է վերադաս ընտրական հանձնաժողովում քննարկման եւ ակտն ընդունած ընտրական հանձնաժողովում բողոքի քննարկման միաժամանակյա դադարեցման: 5.Եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ, ապա ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները եւ անգործությունը կարող են բողոքարկվել՝ որոշումը հրապարակվելուց, գործողությունը կատարվելուց կամ անգործության հետեւանքով օրենսդրության խախտումը հայտնաբերվելուց հետո՝ ընտրությունների ժամանակ (ընտրությունների նշանակման օրվանից մինչեւ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը)՝ 5 օրյա ժամկետում, ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում՝ երեք ամսյա ժամկետում:

6.Քվեարկության արդյունքների վերաբերյալ տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումները, կարող են բողոքարկվել քվեարկության հաջորդ օրը՝ մինչեւ ժամը 14.00-ն: Այդ բողոքների վերաբերյալ վերադաս ընտրական հանձնաժողովը եւ դատարանը որոշում (վճիռ) կայացնում են մինչեւ մարզային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների ամփոփումը։

7.Եթե սույն օրենսգրքով այլ կարգ սահմանված չէ, բողոքները քննարկվում եւ որոշում է կայացվում համապատասխան դիմումը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում, իսկ ընտրություններին նախորդող 5 օրվա ընթացքում տրված բողոքների վերաբերյալ անհապաղ, ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում 30 օրյա ժամկետում։

Քվեարկությանը նախորդող 5 օրվա ընթացքում քաղաքացիների իրավունքների խախտմանը վրաբերվող բողոքների վերաբերյալ, եթե հնարավոր չէ հրավիրել հանձնաժողովի նիստ, դրանց վերաբերյալ որոշումներ ընդունելու իրավունք ունի Հանձնաժողովի նախագահը:

8.Քվեարկության եւ դրան նախորդող 5 օրվա ընթացքում ստացված դիմումները քննարկվում են եւ որոշում (վճիռ) է կայացվում անհապաղ։ Քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ մարզային ընտրական հանձնաժողովի որոշումները բողոքարկվում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:

9.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները եւ անգործությունը, բացառությամբ Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումների, կարող են բողոքարկվել դատարան:

10.Ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերը, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, լուծում է սահմանադրական դատարանը:

11.Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից հետո 7-րդ օրը:

12. Համապետական ընտրությունների ժամանակ բոլոր Դատարանների եւ դատախազության իսկ մյուս ընտրությունների ժամանակ տվյալ տարածքը սպասարկող դատարանների եւ դատախազության համար քվեարկության օրն աշխատանքային օր է:

Հոդված 44 . Ընտրական հանձնաժողովներում դիմումների (բողոքների) եւ առաջարկությունների քննարկման կարգը

1. Ընտրական հանձնաժողովներում դիմումները (բողոքները) եւ առաջարկությունները քննարկվում եւ պատասխանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում եւ կարգով, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

2. Ընտրական հանձնաժողովներում ընդունվում, մուտքագրվում եւ քննարկվում են միայն տվյալ ընտրական հանձնաժողովին հասցեագրված դիմումները (բողոքները) եւ առաջարկությունները (այսուհետ՝ դիմում):

3. Դիմումը պետք է լինի ստորագրված դիմողի կողմից, պարունակի նրա անունը,ազգանունը, բնակության հասցեն, տրման ամսաթիվը, ամիսը եւ տարեթիվը: Դիմումատուն պետք է հստակ սահմանի իր պահանջը, բերի հիմնավորումներ, իսկ հնարավոր ապացույցները կցի դիմումին:

4. Եթե դիմումում առկա են ձեւական uխալներ, որոնք կարող են շտկվել, ապա ընտրական հանձնաժողովը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ uխալները, կամ ինքն է շտկում դրանք` նախապեu կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մաuին: Եթե դիմումին կից ներկայացված փաuտաթղթերի ցանկն ամբողջական չէ, ընտրական հանձնաժողովը դիմողին առաջարկում է uահմանված ժամկետում համալրել այդ ցանկը:

5. Եթե դիմումը ներկայացվել է ոչ իրավաuու ընտրական հանձնաժողովին, ապա դիմումն uտացած ընտրական հանձնաժողովը եռoրյա ժամկետում դա վերահաuցեագրում է իրավաuու ընտրական հանձնաժողովին` ծանուցելով դիմողին:

6. Եթե դիմումում ներկայացված հարցերից մեկը կամ մի քանիuը ենթակա են այլ մարմնի իրավաuությանը, ապա ընտրական հանձնաժողովը դիմումն այդ մաuով վերահաuցեագրում է իրավաuու մարմին` ծանուցելով դիմողին:

7. Եթե դիմումով առաջադրված պահանջը չի մտնում ինչպեu դա uտացած ընտրական հանձնաժողովի, այնպեu էլ որեւէ այլ մարմնի, իրավաuության մեջ, ապա ընտրական հանձնաժողովը դիմումը եւ դրան կից փաuտաթղթերը, դրանք uտանալուց հետո` եռoրյա ժամկետում, վերադարձնում է դիմողին` նշելով պատճառների մաuին:

8. Uույն հոդվածով նախատեuված դեպքերում ընտրական հանձնաժողովը իր մոտ պահում է

վերահաuցեագրված կամ հետ վերադարձված դիմումի պատճենները, իuկ անհրաժեշտության դեպքում` նաեւ դրանց կից փաuտաթղթերի կամ դրանց մի մաuի պատճենները կամ դրանց ցանկը:

9. Դիմումը տրվում է այն ընտրական հանձնաժողովին, որի իրավասության սահմաններում է բարձրացված հարցի լուծումը: Ստացված դիմումը մուտքագրվում է ընտրական հանձնաժողովում: Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում հանձնաժողովի նախագահի տեղակալը դիմումը հասցեագրում է հանձնաժողովի անդամին: Դիմումում բարձրացված հարցերը ուսումնասիրում է հանձնաժողովի անդամը եւ ներկայացնում առաջարկություն դրանց լուծման վերաբերյալ: Դիմումատուն պարբերաբար կարող է տեղեկանալ իր դիմումի քննարկմանը նթացքի մասին, անհրաժեշտության դեպքում ներկայացնել դիմումում բերված փաստերն ապացուցող հիմնավորումներ:

10. Օպերատիվ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ընտրական հանձնաժողովները ձեռնարկում են համապատասխան միջոցներ:

11. Դիմումի պատասխանը դիմումատուին ուղարկվում է հանձնաժողովի նախագահի կամ նախագահի տեղակալի ստորագրությամբ: Դիմումի պատասխանը պատրաստած հանձնաժողովի անդամը ստորագրում է հանձնաժողովում պահվող դիմումի պատասխանի օրինակի վրա:

12. Ընտրական հանձնաժողովներում մուտքագրված դիմումների թափանցիկ ու արդարացի քննարկման եւ նրանց հետագա ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկացվում են հանձնաժողովի անդամները եւ վստահված անձինք, դիտորդներն ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

Հոդված 45. Մարզային ընտրական հանձնաժողովում տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքների վերահաշվարկման կարգը

1. Թեկնածուն, տեղամասային ընտրական հանձնաժողովի հատուկ կարծիք ներկայացրած անդամը եւ տվյալ տեղամասում գրանցված վստահված անձն իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում բողոքարկելու այդ տեղամասում քվեարկության արդյունքները` համապատասխան մարզային ընտրական հանձնաժողով ներկայացնելով տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին դիմում:

2. Վերահաշվարկի պահանջի մասին դիմումը դիմումատուն մարզային ընտրական հանձնաժողով ներկայացնում է անձամբ` ներկայացնելով նաեւ անձը հաստատող փաստաթուղթ, վստահված անձի դեպքում` նաեւ վստահված անձի վկայականը:

3. Վերահաշվարկի պահանջի մասին դիմումը պետք է պարունակի դիմումատուի անունը, ազգանունը, բնակության վայրը եւ այն ընտրական տեղամասի համարը, որում պահանջվում է կատարել վերահաշվարկ, ինչպես նաեւ այն քվեարկության արդյունքները (եթե միաժամանակ կայացել է մի քանի քվեարկություն), որոնց վերաբերյալ պահանջվում է վերահաշվարկ անցկացնել:

4. Եթե միաժամանակ կայացել է մի քանի քվեարկություն, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը վերահաշվարկի պահանջի մասին դիմում կարող է ներկայացնել միայն այն քվեարկության արդյունքի վերաբերյալ, որի մասին ներկայացրել է հատուկ կարծիք:

5. Միաժամանակ մեկից ավելի քվեարկություններ անցկացվելու դեպքում յուրաքանչյուր քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի համար ներկայացվում է առանձին դիմում:

6. Մարզային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկի պահանջի մասին դիմումները գրառում է գործավարության մատյանում` ըստ ստացման հերթականության` նշելով ստացման ժամանակը:

7. Վերահաշվարկի պահանջի մասին դիմումները մարզային ընտրական հանձնաժողովում ընդունվում եւ սահմանված կարգով գործավարության մատյանում գրառվում են քվեարկության հաջորդ օրը՝ մինչեւ ժամը 14:00-ն: Վերահաշվարկի աշխատանքներն մարզային ընտրական հանձնաժողովում սկսվում են քվեարկության հոջորդ օրը` ժամը 16:00-ից: Վերահաշվարկ իրականացնելիս մարզային ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի, ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ն, եթե հանձնաժողովն աշխատաժամանակը երկարաձգելու մասին որոշում չի ընդունում:

8. Մարզային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների վերահաշվարկներն իրականացնում է ըստ վերահաշվարկի պահանջի մասին ստացած դիմումների հերթականության, սակայն եթե դիմումները ներկայացվել են տարբեր թեկնածուների վստահված անձանց կողմից, ապա ստուգվում է ըստ թեկնածուների վստահված անձանց հերթականության`մեկական տեղամաս յուրաքանչյուր վստահված անձի պահանջածներից` ըստ վերջինիս հայեցողության:

Ստուգումները կատարվում են տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան:

9. Մարզային ընտրական հանձնաժողովը պետք է ստուգումների աշխատանքները կազմակերպի այնպես, որպեսզի հնարավորություն ունենա ստուգել պահանջված բոլոր տեղամասերի քվեարկության արդյունքները, անհրաժեշտության դեպքում կարող են այս աշխատանքների կազմակերպման համար հանձնաժողովի անդամների թվից ստեղծվեն առանձին հանձնախմբեր:

10. Վերահաշվարկի արդյունքներով մասրզային ընտական հանձնաժողովը կազմում է տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին արձանագրություն: Հանձնաժողովի անդամների, դիտորդների, վստահված անձանց պահանջով նրանց տրամադրվում են ամփոփիչ արձանագրությունների պատճենները:

11. Մարզային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներին կարող են ներկա գտնվել ընտրական հանձնաժողովի նիստերին սույն օրենսգրքով ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք: Քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին դիմում ներկայացնողի բացակայությունը հիմք չէ վերահաշվարկ չանցկացնելու կամ այն դադարեցնելու համար:

12. Քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներն մարզային ընտրական հանձնաժողովում դադարեցվում են քվեարկության օրվանից հինգ օր հետո՝ ժամը 16.00-ին:

13. Եթե ընտրությունների արդյունքները բողոքարկվել են դատարան, եւ մնացել են դեռեւս չստուգված ընտրական տեղամասեր, ապա մարզային ընտրական հանձնաժողովը պարտավոր է շարունակել ստուգումները եւ այդ արդյունքները ներկայացնել դատարան:

ԳԼՈՒԽ 9 .ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 46. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունները

1.Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունները կազմակերպող եւ ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին է, որը գործում է մշտական հիմունքներով` իր ընդունած կանոնակարգի համաձայն:

2.Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝

1)տնօրինում է ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցները, վերահսկում է ընտրական հանձնաժողովներին շենքերով, կահավորանքով, այլ անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով ապահովելը.

2)որոշում է ընդունում իր եւ ստորադաս ընտրական հանձնաժողովների աշխատակարգի վերաբերյալ.

3)հսկողություն է իրականացնում սույն օրենսգրքի միատեսակ կիրառման նկատմամբ.

4)վերահսկում է զանգվածային լրատվության միջոցների կողմից քարոզչության համար սահմանված հավասար հնարավորությունների ապահովումը.

5)սահմանում է ընտրական փաստաթղթերի ձեւերը, դրանց լրացման եւ պահպանման կարգը, ընտրական հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ ընտրական փաստաթղթերով.

6) ապահովում է նախընտրական քարոզչության հավասար պայմաններ.

7)իր լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ, այլ նորմատիվ ակտեր, որոնք պարտադիր են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների, ինչպես նաեւ դրանց պաշտոնատար անձանց համար.

8)լսում է ընտրական հանձնաժողովների եւ համապատասխան պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների հաղորդումներն ընտրությունների նախապատրաստման ու անցկացման մասին.

9) գրանցում է Հանրապետության Նախագահի ընտրված թեկնածուին, նրան տալիս վկայական.

10)կազմակերպում է Հանրապետության Նախագահի թեկնածուների կենսագրական տվյալների հրապարակումը.

11)գրանցում է Ազգային ժողովում ընտրված պատգամավորներին եւ նրանց տալիս է պատգամավորի վկայական.

12)դիմում է համապատասխան իրավասու պետական մարմիններ՝ սույն օրենսգրքի պահանջների խախտման դեպքերում.

13) լուծում է սույն օրենսգրքի կիրառման հետ կապված այլ հարցեր.

14)սահմանում է ընտրական հանձնաժողովի անդամների ուսուցումը կազմակերպելու կարգը, կազմակերպում է ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցումը.

15) սահմանում է ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգը.

16)սահմանում է նախընտրական հիմնադրամների եւ ընտրական գրավների հետ կապված գործավարության կարգը.

17)քննարկում է ստացված դիմումները.

18) օրենքով սահմանված կարգով կարող է ստեղծել հիմնարկներ.

19) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

3.Համապետական յուրաքանչյուր ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման պահից հետո՝ իննսունօրյա ժամկետում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման վերաբերյալ հաղորդագրությամբ հանդես է գալիս Ազգային ժողովում: Հաղորդումը ներկայացնելու կարգը սահմանվում է »Ազգային ժողովի կանոնակարգ« օրենքով:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ընտրական գործընթացի կազմակերպման բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների մասին առաջարկություններով:

Հոդված 47. Մարզային ընտրական հանձնաժողովի լիազորությունները

1.Մարզային ընտրական հանձնաժողովները գործում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած կանոնակարգի համաձայն, ունեն իրավաբանական անձի կարգավիճակ:

2.Մարզային ընտրական հանձնաժողովը՝

1) կազմակերպում է տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված անձանց ուսուցումը.

2)տնօրինում է ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման համար իրենց հատկացված պետական բյուջեի միջոցները.

3)սահմանում է տեղամասերի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական տարածքների հերթական համարները՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան.

4)տեղամասային ընտրական հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով, ընտրական փաստաթղթերով, սահմանված կարգով կազմակերպում է ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման համար անհրաժեշտ միջոցառումներ, վերահսկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների ապահովումը շենքերով, կահավորանքով, տրանսպորտով, կապի եւ անհրաժեշտ այլ միջոցներով.

5)իր եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեության վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում կենտրոնական ընտրական հանձնաժողով.

6)քննարկում է ստացված դիմումներն եւ կայացնում որոշումներ.

7)հայտարարում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը.

8)հետեւում է ընտրողների ցուցակները կազմելուն եւ համընդհանուր ծանոթացման համար դրանք տեղամասերում ներկայացնելուն.

9)ապահովում է տեղամասային կենտրոնների, խցիկների, քվեատուփերի, ինչպես նաեւ քվեարկության համար անհրաժեշտ այլ միջոցների նախապատրաստումը.

10) հավատարմագրում է հայտ ներկայացրած զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին.

11) գրանցում եւ վկայականներ է տալիս համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուներին.

12) ամփոփում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները.

13) վկայականներ է տալիս համայնքների ընտրված ղեկավարներին եւ ավագանու անդամներին.

14) վերահսկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից սույն օրենսգրքի կատարման ընթացքը.

15) դիմում է իրավասու պետական մարմիններին՝ սույն օրենսգրքի խախտման դեպքերում.

16) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 48. Տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները

1.Տեղամասային ընտրական հանձնաժողովները գործում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված կանոնակարգի համաձայն:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովը՝

1)տնօրինում է ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման համար իրեն հատկացված պետական բյուջեի միջոցները.

2)պայմաններ է ստեղծում տեղամասում ընտրությունների ազատ անցկացման համար.

3)դիմում է իրավասու պետական մարմիններ՝ սույն օրենսգրքի խախտման դեպքերում.

4)իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 49. Ընտրական փաստաթղթեր հանձնելն ու ընդունելն ընտրական հանձնաժողովներում

1.Ընտրական փաստաթղթերը (քվեաթերթիկներ, ձեւաթղթեր, արձանագրություններ, գրանցամատյան, ընտրողների ցուցակներ, այսուհետ՝ ընտրական փաստաթղթեր), ընտրական հանձնաժողովներում հանձնվում եւ ընդունվում են գործավարության մատյաններում պարտադիր գրառմամբ, հանձնողի ու ընդունողի կողմից ստորագրելու եւ ստացական տալու միջոցով:

2.Ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման համար ընտրական հանձնաժողովներին հատկացվում են քվեաթերթիկներ, ձեւաթղթեր, այլ փաստաթղթեր, գրենական պիտույքներ եւ այլ պարագաներ, որոնց ստացման, տեղափոխման եւ պահպանման պատասխանատուներն ընտրական հանձնաժողովի նախագահներն են:

3. Քվեարկության արդյունքներն ամփոփելուց եւ համապատասխան արձանագրությունները կազմելուց հետո ընտրական բոլոր փաստաթղթերն ընտրական տեղամասերից անհապաղ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի ուղեկցությամբ տեղափոխվում են մարզային ընտրական հանձնաժողով:

4.Ընտրական բոլոր փաստաթղթերը, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող փաստաթղթերի, քվեարկության արդյունքները ամփոփելուց հետո մարզային ընտրական հանձնաժողովը ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապահովում է նշված փաստաթղթերի պահպանությունը եւ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո, իսկ դատական վեճի առկայության դեպքում՝ վերջնական որոշում ընդունելուց հետո, դրանք պահպանության է հանձնում Հայաստանի պետական արխիվ՝ սահմանված կարգով պահպանելու համար:

5.Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ երկու ամսվա ընթացքում, իսկ դատական վեճի առկայության դեպքում՝ վերջնական որոշում ընդունելուց հետո մարզային ընտրական հանձնաժողովը դրանք պահպանության է հանձնում Հայաստանի պետական արխիվ՝ սահմանված կարգով պահպանելու համար:

Հոդված 50. Ընտրական հանձնաժողովների եւ իրավապահ մարմինների համագործակցությունը

Ոստիկանության ծառայության եւ ազգային անվտանգության ծառայության կենտրոնական եւ տարածքային մարմինները, դրանց ծառայություններն ու ստորաբաժանումները պարտավոր են ապահովել ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների, թեկնածուների, վստահված անձանց, դիտորդների ու լրագրողների անկաշկանդ գործունեությունը, ընտրությունների հետ կապված միջոցառումներում պատշաճ կարգ ու կանոնը, քվեարկության արդյունքները ամփոփելուց հետո ապահովել ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումը, հանձնաժողովների պահանջով ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:

  ԲԱԺԻՆ 3. ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ: ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 10. ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 51. Քվեարկության տեղը եւ ժամանակը

1.Քվեարկությունն անցկացվում է տեղամասային կենտրոններում ընտրության օրը՝ ժամը 8.00-ից մինչեւ 20.00-ն։ Ժամը 20.00-ին քվեարկության սենյակում գտնվող, բայց դեռեւս չքվեարկած ընտրողները քվեարկելու իրավունք ունեն:

2. Քվեարկության օրը տեղամասային կենտրոն ներկայանալու հնարավորություն չունեցող անձանց համար քվեարկությունը կարող է կազմակերպվել վերջիններիս գտնվելու վայրում:

3.Քվեարկության օրը հաշմանդամները եւ տեղամասային կենտրոն ներկայանալու հնարավորություն չունեցող անձին պետք է քվեարկությունից մինչեւ 14 ժամ առաջ իրենց գտնվելու վայրում քվեարկելու դիմում ներկայացնեն համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովին:

Տեղամասային ընտրական հանձնաժողովը քննարկելով համապատասխան դիմումները քվեարկությունից ոչ ուշ քան 12 ժամ առաջ կազմում է իրենց գտնվելու վայրում, քվեարկողների ցուցակը, վերջիններիս անունների դիմաց կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով նշում կատարելով ընտրողների ցուցակում:

Տեղամասի տարածքից դուրս գտնվող անձինք չեն կարող ընդգրկել այդ ցուցակները:

Քվեարկության օրը ընտրական հանձնաժողովի վիճակահանությամբ որոշված 2 անդամները ընտրական տեղամասի սահմաններում, շրջիկ արկղերի միջոցով կազմակերպում են իրենց գտնվելու վայրում քվեարկելու իրավունք ունեցող անձանց քվեարկությունը, այդ քվեարկությանը իրավունք ունեն ներկա գտնվել նաեւ վստահված անձինք, դիտորդներ, եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քվեարկությունը պետք է անցկացվի քվեարկության գաղտնիության պահպանմամբ: Իրենց գտնվելու վայրում քվեարկողների քվեարկության կարգը սահմանվում է ԿԸՀ-ի կողմից:

Հոդված 52. Քվեարկության սենյակը

1. Քվեարկությունը կատարվում է տեղամասային կենտրոնում այդ նպատակով կահավորված սենյակում՝ յուրաքանչյուր տեղամասային կենտրոնում մեկ սենյակ հաշվարկով:

2. Քվեարկության սենյակը պետք է բավարարի հետեւյալ պահանջները՝

1) հնարավորություն ընձեռի քվեարկության ողջ ընթացքում ապահովել տեղամասային ընտրական հանձնաժողովի բոլոր անդամների, վստահված անձանց, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների միաժամանակյա կանոնավոր աշխատանքը.

2) տեղամասային ընտրական հանձնաժողովի բոլոր անդամներին, վստահված անձանց, դիտորդներին եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռի իրենց տեսադաշտում պահել քվեարկության խցիկները, քվեատուփերը, ինչպես նաեւ քվեարկության խցիկների մուտքն ու ելքը, դրանցից մինչեւ քվեատուփերը ընկած հատվածը:

3) տեղադրված լինեն աշխատանքային սեղաններ ընտրողների գրանցման եւ ընտրողներին քվեաթերթիկներ հատկացնելու, քվեաթերթիկները կնքելու եւ քվեաթերթիկի վերահսկումն իրականացնելու համար:

3.Քվեատուփերը` /քվեաթերթիկների եւ կտրոնների/ տեղադրվում է քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում:

4.Տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության սենյակում կամ սենյակի մուտքի մոտ պարտավոր է տեղակայել ցուցանակ, որտեղ պետք է փակցվեն լրացված քվեաթերթիկների նմուշներ:

5.Քվեարկության օրը տեղամասային կենտրոնում՝ տեսանելի տեղում, պետք է փակցված լինեն կուսակցությունների ընտրական ցուցակները:

6. Քվեարկության սենյակի կահավորումն ավարտվում է քվեարկությունն սկսվելուց առնվազն 24 ժամ առաջ:

Հոդված 53. Քվեարկության խցիկները

1. Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է դրա համար քվեարկության սենյակում տեղադրված քվեարկության խցիկում:

2. Քվեարկության խցիկը, պետք է կահավորված լինի այնպես, որ ընտրողը կարողանա տեղամասային կենտրոնում գտնվող անձանցից գաղտնի լրացնել քվեաթերթիկը:

3. Քվեարկության խցիկում պետք է տեղադրվի սեղան, վրան՝ գրիչ, բոլոր խցիկներում պետք է լինեն միեւնույն կապույտ կամ սեւ գույնի գրիչ։

4. Քվեարկության խցիկը պետք է ունենա բավարար լուսավորվածություն։

5. Քվեարկության համար կահավորվում են խցիկներ՝ յուրաքանչյուր 750 ընտրողի հաշվով առնվազն մեկ խցիկ:

6. Քվեարկության խցիկները պետք է տեղադրվեն քվեաթերթիկների կնքման համար տեղադրված սեղանների եւ քվեատուփի միջեւ ընկած տարածքում եւ միմյանցից լինեն առնվազն 1 մետր հեռավորության վրա: Քվեախցիկները պետք է 2 մետր շառավղով բաժանված լինեն եւ ունենան մեկ մուտք եւ մեկ ելք։

Հոդված 54. Քվեաթերթիկը, ընտրական հանձնաժողովների կնիքները

1. Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր ընտրող ստանում է հավասար թվով քվեաթերթիկ:

2. Քվեաթերթիկները պետք է պատրաստված լինեն անթափանց թղթերից:

3. Քվեաթերթիկները բաղկացած են քվեաթերթիկի հիմնական մասից, եւ վերջինիցս հեշտությամբ անջատվող կտրոնից:

Կտրոնները համարակալվում են 0000001-ից մինչեւ ընտրողների ընդհանուր թվից 3 տոկոս ավել համարակալմամբ:

4. Քվեաթերթիկի հիմնական մասը պետք է պարունակի ծանուցում՝ քվեաթերթիկի լրացման կարգի մասին:

5. Քվեաթերթիկները թողարկվում են քվեարկությունից ոչ շուտ, քան 9 եւ ոչ ուշ, քան 3 օր առաջ:

6. Համապետական ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները կարող են տպագրվել 2-ից ոչ ավելի տպարաններում: Քվեաթերթիկների տպագրության տեղի եւ ժամանակի մասին տեղեկություն է հրապարակվում Հանրային ռադիոյով եւ հանրային հեռուստաընկերությամբ: ՀՀ նախագահի թեկնածուների եւ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության, դաշինքի մեկական վստահված անձ, դիտորդներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները իրավունք ունեն մասնակցելու տպագրության ողջ ընթացքին: Եթե տպագրությունը շարունակվելու է մի քանի օր, ապա համապատասխան տպագրական մեքենաները պետք է զմռսվեն ԿԸՀ-ի կողմից սահմանված կարգով, որի վրա իրավունք ունեն ստորագրելու տպագրությանը ներկա վստահված անձինք:

7. Քվեաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովներին են հանձնվում քվեարկության նախորդ օրը, տեղամասում ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների թվից 3 տոկոսով ավել:

8. Ընտրական հանձնաժողովների կնիքները պատրաստվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած նմուշին համապատասխան:

9. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը պետք է ունենա քառանիշ համար:

10. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները փաթեթավորում է անթափանց փաթեթներում, առանց դրանց վրա նշումներ կատարելու զմռսում է դրանք եւ քվեարկությունից ոչ շուտ, քան 5 եւ ոչ ուշ, քան 3 օր առաջ հանձնում է մարզային ընտրական հանձնաժողովներ՝ կատարելով հանձնվող կնիքների բացառապես քանակական հաշվառում՝ յուրաքանչյուր տեղամասին մեկական կնիք հաշվարկով:

11. Մարզային ընտրական հանձնաժողովում փաթեթները լրացուցիչ փաթեթավորվում են զմռսվում` ԿԸՀ-ի սահմանված կարգով եւ կնքվում են: Քվեարկության նախորդ օրը մարզային ընտրական հանձնաժողովը փաթեթները հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին՝ յուրաքանչյուրին մեկական փաթեթավորված կնիք:

Տեղամասային ընտրական հանձնաժողովում կնիքի փաթեթը լրացուցիչ փաթեթավորվում եւ զմռսվում է ԿԸՀ-ի կողմից սահմանված կարգով, զմուռսի վրա իրավունք ունի ստորագրելու հանձնաժողովի ցանկացած անդամ:

12. Տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփումից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովը կնիքը ոչնչացնում է ԿԸՀ-ի կողմից սահմանված կարգով:

Հոդված 55. Քվեարկության նախապատրաստումը

1. Քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկներն ստորագրող հանձնաժողովի 3 անդամներին, որոնք պարտավոր են մինչեւ ժամը 22.00-ն ստորագրել բոլոր քվեաթերթիկները (ստորագրությունները դրվում են քվեաթերթիկների հակառակ կողմում): Հանձնաժողովի ցանկացած այլ անդամ եւս իր ցանկությամբ մինչեւ սահմանված ժամը կարող է ստորագրել բոլոր քվեաթերթիկները:

2. Ստորագրված քվեաթերթիկները եւ հանձնաժողովի կնիքը պահվում են հատուկ չհրկիզվող պահարանում։ Քվեաթերթիկների եւ հանձնաժողովների կնիքների պահպանման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հոդված 56. Դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության կազմակերպումը

1.Այլ պետություններում բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության՝ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի ընտրություններին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում: Քվեարկությունից 7 օր առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտաքին գործերի նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական ներկայացուցչություն է ուղարկում Հանրապետության Նախագահի՝ գրանցված թեկնածուների տվյալները, կուսակցությունների կողմից առաջադրված պատգամավորության թեկնածուների, քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուների ցուցակները, քվեաթերթիկների եւ ընտրական այլ փաստաթղթերի նմուշները:

2.Դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական ներկայացուցչության ղեկավարն ապահովում է քվեաթերթիկների պատրաստումը՝ սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան:

3.Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության ղեկավարը, սույն օրենսգրքով եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, նախապատրաստում, կազմակերպում եւ անցկացնում է քվեարկությունը, ամփոփում է քվեարկության արդյունքները, կազմում է արձանագրություն, որի տվյալները պաշտոնապես անհապաղ ուղարկում է կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այդ արձանագրությունը, ընտրական փաստաթղթերի հետ միասին, զմռսված վիճակում, հատուկ փոստով ուղարկվում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Հոդված 57. Ձերբակալվածների եւ կալանքի տակ գտնվող քաղաքացիների քվեարկության կազմակերպումը

1.Ձերբակալված քաղաքացիները քվեարկությանը մասնակցում են իրենց հաշվառման վայրում կազմակերպված տեղամասում: Ձերբակալված քաղաքացիների՝ քվեարկությանը մասնակցելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

2.Կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում քվեարկությունը սույն օրենսգրքով եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով նախապատրաստում, կազմակերպում եւ անցկացնում են այդ հաստատությունների ղեկավարները:

ԳԼՈՒԽ 11. ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 58. Քվեարկության սկիզբը

1.Ընտրության օրը՝ ժամը 7.00-ին, տեղամասային կենտրոնում, քվեարկության սենյակում տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում, վիճակահանությամբ, որոշում է ընտրողների գրանցումն իրականացնող (յուրաքանչյուր 1000 ընտրողին մեկական անդամ) եւ քվեաթերթիկներ հատկացնող եւ ընտրողների ձեռքին չջնջվող նշում կատարող (յուրաքանչյուր 1000 ընտրողին մեկական անդամ) անդամներին, քվեաթերթիկը կնքող հանձնաժողովի մեկ անդամի, քվեատուփը հսկող հանձնաժողովի մեկ անդամի, ինչպես նաեւ որոշում է նրանց հերթափոխային աշխատանքի ժամակարգը։ Հանձնաժողովի նախագահը եւ նրա տեղակալը վիճակահանությանը չեն մասնակցում։

2. Հանձնաժողովը նիստին ներկա վստահված անձանց միջեւ անցկացված վիճակահանությամբ որոշում է ընտրողների գրանցումը իրականացնող հանձնաժողովի անդամների աշխատանքներին հետեւող երկու վստահված անձանց, քվեաթերթիկները կնքող հանձնաժողովի աշխատանքներին հետեւող մեկ վստահված անձը, ինչպես նաեւ քվեատուփը հսկող հանձնաժողովի անդամի աշխատանքներին հետեւող հետեւող մեկ վստահված անձը:

Քվեարկության ընթացքում սակայն ոչ շուտ քան 3 ժամյա պարբերականությամբ, վստահված անձի պահանջով անց է կացվում նոր վիճակահանություն: Վիճակահանության արդյունքները արձանագրվում են գործավարության մատյանում:

Վիճակահանությանը մասնակցում է յուրաքանչյուր թեկնածուի եւ կուսակցության մեկ վստահված անձ: Տվյալ տեղամասում սահմանված թվով վստահված անձանց բացակայության փաստը արգելք չէ քվեարկության անցկացման համար:

3.Քվեարկության օրը՝ ժամը 8.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրական տեղամասը հայտարարում է բացված, այնուհետեւ հանձնաժողովի անդամների ներկայությամբ (կարող են ներկա գտնվել նաեւ քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք) բացում է փաթեթավորված կնիքը, հերթականությամբ բոլորի ներկայությամբ ստուգելով ԿԸՀ-ի, Մարզային ընտրական հանձնաժողովի եւ ՏԸՀ-ի զմուռսների ամբողջականությունը, հանձնաժողովի գրանցամատյանում դնում կնիքի նմուշը, ստուգում է քվեատուփերի դատարկ լինելը, փակում եւ կնքում է քվեատուփերը, ապա՝ քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ չհրկիզվող պահարանից հանում է քվեաթերթիկները, եւ քվեաթերթիկների հաշված քանակությունը եւ ընտրողների ձեռքերին դրվող չմաքրվող նյութը հանձնում քվեաթերթիկների հատկացման եւ ընտրողների ձեռքերին նշումներ կատարելու համար հանձնաժողովի պատասխանատու անդամներին, ընտրողների ցուցակը՝ ընտրողների գրանցման համար հանձնաժողովի պատասխանատու անդամներին, հանձնաժողովի կնիքը՝ հանձնաժողովի՝ քվեաթերթիկները կնքող անդամին, այդ գործողությունների մասին համապատասխան գրանցում կատարելով գործավարության մատյանում:

Հոդված 59. Տեղամասային կենտրոն մուտք գործելը

1. Զինծառայողները, եւ ազգային անվտանգության նախարարության ծառայողները տեղամասային կենտրոն մուտք են գործում ոչ շարային կարգով, առանց զենքի: Արգելվում է տեղամասային կենտրոն զենքով, զինամթերքով մուտք գործելը, բացառությամբ ընտրությունների բնականոն ընթացքի վտանգման դեպքերի: Այդ դեպքերում տեղամասային կենտրոն զենքով, զինամթերքով մուտք գործելը թույլատրում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ տեղակալը:

2. Քվեարկելուց հետո քվեարկողն անհապաղ պետք է դուրս գա քվեարկության սենյակից։

3. Քվեարկության բնականոն ընթացքն ապահովելու համար ընտրական հանձնաժողովի նախագահն իրավունք ունի ընտրողներին քվեարկության սենյակ թողնել հերթականությամբ՝ մեկ-մեկ: Քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 15-ից ավելի ընտրող:

Հոդված 60. Ընտրողների գրանցումը

1. Քվեարկությանը ներկայացած յուրաքանչյուր ընտրող քվեարկության սենյակ մտնելիս գրանցման համար մոտենում է ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամին:

2. Հանձնաժողովի՝ ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամն ստուգում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ընտրողի ձեռքին չջնջվող նշումի բացակայությունը, իսկ սույն օրենսգրքի 55 հոդվածում սահմանված կարգով որոշված վստահված անձը հավաստիանում է դրանում, ընտրողների ցուցակում գտնում է նրա անունը, ազգանունը եւ հերթական համարը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները լրացնում է ընտրողների ցուցակում, որից հետո ընտրողը ընտրողների ցուցակում ստորագրում է իր անվան դիմաց:

Եթե ընտրողը չի կարող ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա նա իրավունք ունի դիմել այլ քաղաքացու օգնության, բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց:

3. Անձը հաստատող փաստաթուղթ են համարվում անձնագիրը, անձնագրին փոխարինող փաստաթուղթը, զինվորական սպաների եւ ենթասպաների համար՝ նաեւ զինվորական վկայականը, իսկ այլ զինծառայողների համար՝ զինվորական գրքույկը:

Հոդված 61. Քվեաթերթիկ հատկացնելը, ընտրողի ձեռքին նշում կատարելը, քվեաթերթիկի կնքումը,

1. Գրանցվելուց անմիջապես հետո հանձնաժողովի՝ ընտրողներին քվեաթերթիկ հատկացնող անդամն համապատասխան նշում է կատարում ընտրողի ձեռքին, որից հետո ընտրողին հանձնում է քվեաթերթիկը:

2. Հանձնաժողովի քվեաթերթիկները կնքող անդամը ստուգում է անձի տվյալ ընտրական տեղամասում հաշվառված լինելու փաստը իսկ սույն օրենսգրքի 55 հոդվածում սահմանված կարգով որոշված վստահված անձը հավաստիանում է դրանում: Հանձնաժողովի քվեաթերթիկները կնքող անդամը կնքում է քվեաթերթիկը: Կնիքը դրվում է քվեաթերթիկի հակառակ կողմի վերեւի աջ անկյունում, սակայն այնպես որպեսզի այն չհատվի հանձնաժողովի անդամների ստորագրությունների եւ դուրս չգա քվեաթերթիկի սահմաններից

3. Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի՝ քվեարկության խցիկում, արգելվում է քվեաթերթիկի լրացումը մինչեւ քվեախցիկ մտնելը: Արգելվում է քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում որեւէ այլ անձի ներկայությունը:

4. Եթե ընտրողը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացրել, ապա նա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին, իսկ նրա բացակայության դեպքում՝ տեղակալին՝ նոր քվեաթերթիկ ստանալու համար: Հանձնաժողովի անդամը, հատկացնելով նոր քվեաթերթիկ, ընտրողների ցուցակում կատարում է համապատասխան նշում՝ տվյալ ընտրողի անվան, ազգանվան դիմաց: Սխալ լրացված (վնասված) քվեաթերթիկն անհապաղ մարվում է, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:

5. Ընտրողն իրավունք չունի հայտարարել, թե որ թեկնածուի օգտին կամ դեմ է պատրաստվում քվեարկել: Քվեարկելուց հետո, տեղամասային կենտրոնից առնվազն 50 մետր հեռու ընտրողը կամավոր կարող է հայտարարել, թե ինչպես է քվեարկել:

Հոդված 62. Քվեաթերթիկը լրացնելու կարգը

1. Քվեաթերթիկում ընտրողը V ձեւի նշում է կատարում այն թեկնածուի, կուսակցության անվան դիմաց, որին կողմ է քվեարկում:

2. Մեկ թեկնածու (կուսակցություն) քվեարկվելու դեպքում ընտրողը, եթե կողմ է քվեարկում, նշում է կատարում »կողմ եմ« բառի դիմաց, եթե դեմ է քվեարկում՝ »դեմ եմ« բառի դիմաց:

3. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացին իրավունք ունի քվեարկության խցիկ հրավիրել այլ անձի, որը չպետք է լինի վստահված անձ կամ ընտրական հանձնաժողովի անդամ:

Հոդված 63. Քվեաթերթիկը քվեատուփ գցելը

1. Ընտրողը քվեարկության խցիկից դուրս է բերում լրացված քվեաթերթիկը, այն կերպ քառապատիկ ծալված, որպեսզի առանց քվեարկության գաղտնիությունը խախտելու հնարավոր լինի ստուգել քվեաթերթիկի վրա կնիքի եւ հանձնաժողովի անդամների ստորագրությությունների առկայությունը: Հանձնաժողովի անդամի ներկայությամբ կտրում է քվեաթերթիկի կտրոնը եւ անձը հաստատող փաստաթղթի հետ միասին մեկնում հանձնաժողովի անդամին: Վերջինս ստուգում է անձը հաստատող փաստաթուղթը,կտրոնի թիվը, ընտրողի ձեռքին հատուկ նշումի առկայությունը, առանց քվեաթերթիկը ընտրողի ձեռքից վերցնելու ստուգում է քվեաթերթիկի վրա հանձնաժողովի կնիքի եւ հանձնաժողովի անդամների ստորագրությունների առկայությանը, իսկ սույն օրենսգրքի 55 հոդվածում սահմանված կարգով որոշված վստահված անձը, հավաստիանում է դրանցում, որից հետո քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը բացում է քվեատուփի ճեղքը՝ ընտրողին հնարավորություն տալով քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ: Հանձնաժողովի անդամը կտրոնը գցում է կտրոնների համար նախատեսված տուփը:

2. Քվեարկության ընթացքում սույն օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտման բոլոր դեպքերը, հանձնաժողովի 1 անդամի կամ 1 վստահված անձի պահանջով, արձանագրվում են գործավարության մատյանում։

ԳԼՈՒԽ 12. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՒ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 64. Քվեաթերթիկների վավերականությունը

1. Uահմանված նմուշի քվեաթերթիկը համարվում է անվավեր, եթե`

1) մեկից ավելի թեկնածուների (կուuակցությունների) oգտին նշումներ է պարունակում.

2) մեկ թեկնածու քվեարկելու դեպքում միաժամանակ թեկնածուին »կողմ եմ« եւ »դեմ եմ« բառերի դիմաց նշումներ է պարունակում.

3) չի պարունակում որեւէ նշում.

4) պարունակում է ընտրողի ինքնությունը բացահայտող նշում.

5) կնքված չէ կամ կնքված է այլ կնիքով.

6) խախտված է uույն oրենuգրքի 62 հոդվածով uահմանված` քվեաթերթիկում նշում կատարելու կարգը:

2. Կաuկած հարուցող քվեաթերթիկների հարցը քվեարկությամբ որոշում է ընտրական հանձնաժողովը:

3. Քվեաթերթիկը վավեր է, եթե ընտրողի մտադրությունը հuտակ է եւ աներկբա, ինչպեu նաեւ բացակայում են նշումներ, որոնք կարող են բացահայտել ընտրողի ինքնությունը:

Հոդված 65. Չսահմանված նմուշի քվեաթերթիկները

1. Չuահմանված նմուշի են համարվում uահմանված նմուշից տարբերվող քվեաթերթիկները:

2. Կաuկած հարուցող քվեաթերթիկների հարցը քվեարկությամբ որոշում է ընտրական հանձնաժողովը:

3. Քվեարկության արդյունքներն ամփոփելիս չսահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվի չեն առնվում։

Հոդված 66. Տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքներն ամփոփելու եւ անճշտությունների չափը որոշելու կարգը

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ժամը 20.00-ին արգելում է ընտրողների մուտքը քվեարկության սենյակ, քվեարկության սենյակում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն է տալիս, փակում է քվեատուփերի ճեղքը, դուրս է հրավիրում տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու իրավունք չունեցող բոլոր անձանց եւ փակում է քվեարկության սենյակը: Նշված գործողություններն իրականացնելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովն սկսում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստը: Այդ նպատակով՝

1) վիճակահանությամբ որոշում է այն երեք վստահված անձանց որոնք, տեղ զբաղեցնելով հանձնաժողովի նախագահի կողքին պետք է հետեւեն հանձնաժողովի աշխատանքներին.

2) հաշվարկվում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով մարվում եւ զմռսվում է չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված եւ հետ վերադարձված քվեաթերթիկները.

3) ընտրողների ցուցակների հիման վրա հաշվարկվում է ընտրողների ընդհանուր թիվը.

4) ընտրողների ցուցակում առկա ստորագրությունների հիման վրա հաշվարկվում է քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը, այնուհետեւ նշված ցուցակը զմռսվում է.

5) բացվում է կտրոնների համար նախատեսված շրջիկ արկղը, հաշվարկվում դրանում առկա կտրոնները, բացում է քվեաթերթիկների կտրոնների համար նախատեսված արկղը, դրանց վրա ավելացնում շրջիկ արկղերի միջոցով քվեարկած քվեաթերթիկների կտրոնները, հաշվարկվում է կտրոնների ընդհանուր թիվը եւ ԿԸՀ-ի կողմից սահմանված կարգով զմռսվում.

6) բացվում է քվեաթերթիկների համար նախատեսված շրջիկ արկղը հաշվարկվում դրանում առկա քվեաթերթիկները, բացվում է քվեաթերթիկների քվեատուփը, դրանց վրա ավելացվում շրջիկ արկղում առկա քվեաթերթիկները:

2. Հանձնաժողովի նախագահը քվեատուփից հանում է մեկ քվեաթերթիկ, բարձրաձայն հայտարարում է քվեաթերթիկի սահմանված նմուշի, վավեր կամ անվավեր լինելու մասին, վավեր քվեաթերթիկի դեպքում՝ ում օգտին է քվեարկված: Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի կարծիքին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն։ Առարկությունը դրվում է քվեարկության: Առարկության դեպքում՝ քվեարկության արդյունքով, իսկ առարկություն չլինելու դեպքում՝ հանձնաժողովի նախագահն իր հայտարարության համաձայն՝ քվեաթերթիկը դնում է համապատասխան թեկնածուի (կուսակցության) օգտին, »բոլորին դեմ« կամ »անվավեր« քվեաթերթիկների փաթեթի մեջ, որից հետո քվեատուփից հանում է հաջորդ քվեաթերթիկը: Վիճակահանությամբ որոշված 3 վստահված անձանցից որեւէ մեկի պահանջով հանձնաժողովի նախագահը պարտավոր է քվեաթերթիկը առանց նրանց փոխանցելու հնարավորության տալ վերջիններիս ծանոթանալու համապատասխան քվեաթերթիկին: Այս գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկների համար: Քվեաթերթիկների տեսակավորումն իրականացնելու ժամանակ հանձնաժողովի անդամներին արգելվում է նշումներ կատարել, ինչպես նաեւ իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու այլ առարկաներ:

3. Քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկները տեսակավորելուց հետո հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ, մեկ առ մեկ հաշվարկում է անվավեր ճանաչված քվեաթերթիկների, բոլորին դեմ քվեարկված, ինչպես նաեւ յուրաքանչյուր թեկնածուի օգտին քվեարկված ձայների թիվը: Կուսակցության ընտրական ցուցակում կուսակցության թեկնածուների ստացած ձայների հանրագումարը համարվում է տեղամասում տվյալ կուսակցության ստացած ձայների ամբողջությունը: Արդյունքների հիման վրա հաշվարկվում է սահմանված նմուշի վավեր քվեաթերթիկների եւ թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը: Հաշվարկված եւ տեսակավորված քվեաթերթիկները փաթեթավորվում եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով զմռսվում են:

4. Տեղամասային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով քվեարկության տեղամասային ամփոփիչ արձանագրության տվյալները, կազմում է արձանագրություն՝ անճշտությունների չափի վերաբերյալ: Հանձնաժողովն անճշտությունների չափը որոշում է հետեւյալ կերպ՝

1) համադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովին տրված քվեաթերթիկների թիվը՝ քվեատուփում քվեաթերթիկների թվի եւ մարված քվեաթերթիկների թվի գումարի հետ: Տարբերությունը բացարձակ թվով նշում է որպես առաջին անճշտության չափ.

2) միմյանց հետ համադրում է ընտրողների ցուցակներում ստորագրությունների թիվը քվեատուփում քվեաթերթիկների թվի հետ: Տարբերությունը բացարձակ թվով նշում է որպես երկրորդ անճշտության չափ.

3) միմյանց հետ համադրում է ընտրողների ցուցակներում ստորագրությունների թիվը կտրոնների տուփում առկա կտրոնների թվի հետ: Տարբերությունը բացարձակ թվով նշում է որպես երրորդ անճշտության չափ.

5) գումարում է սույն կետի 1)-ին, 2)-րդ եւ 3)-րդ ենթակետերում նշված անճշտությունների չափերը: Այդ թվերի գումարը համարվում է տվյալ տեղամասում անճշտությունների չափ:

5. Սույն հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր գործողություն կատարվում է նշված հերթականությամբ, ընդ որում, յուրաքանչյուր գործողություն կատարվում է նախորդն ավարտելուց եւ գրանցամատյանում համապատասխան արձանագրություն կազմելուց հետո:

Հոդված 67. Տեղամասային արձանագրությունները

1. Քվեարկության արդյունքների տեղամասային ամփոփիչ արձանագրության մեջ գրանցվում է՝

1) ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրողների ցուցակի.

2) գրանցված եւ քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը՝ ըստ ստորագրությունների.

3) տեղամասային ընտրական հանձնաժողովին տրված քվեաթերթիկների թիվը.

4) մարված քվեաթերթիկների թիվը.

5) քվեատուփում վավեր քվեաթերթիկների թիվը.

6) անվավեր քվեաթերթիկների թիվը.

7) քվեատուփում քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

8 ) կտրոնների ընդհանուր թիվը

9) բոլոր թեկնածուներին /կուսակցություններին/ դեմ քվեարկած քվեաթերթիկների թիվը.

10) յուրաքանչյուր թեկնածուի /կուսակցության/ կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը (Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ նշվում է նաեւ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների թիվը):

11) թեկնածուների (կուսակցությունների) օգտին տրված ձայների ընդհանուր թիվը:

2. Հաշվարկվող եւ արձանագրության մեջ գրանցվող թվերը հայտարարվում են բարձրաձայն:

3. Արձանագրություններն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները. դրանք կնքում է հանձնաժողովի նախագահը: Եթե հանձնաժողովի որեւէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին գրում է »հատուկ կարծիք« եւ ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

4. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն, որը կցվում է քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությանը:

5. Քվեարկության ավարտից մինչեւ անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրություն կազմելը տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:

6. Նիստի վերջում, բայց ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 12 ժամ հետո, հանձնաժողովի նախագահը հրապարակում է տեղամասում քվեարկության արդյունքները:

7. Թեկնածուի (կուսակցության) վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրանց տրվում է տեղամասային արձանագրությունների պատճենները՝ վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ եւ հանձնաժողովի կնիքով:

8. Քվեարկության արդյունքների ամփոփիչ եւ անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունների պատճենները փակցվում են տեղամասային կենտրոնում՝ տեսանելի տեղում: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության արդյունքների ամփոփիչ եւ անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունների մեկ օրինակը եւ ընտրական փաստաթղթերի զմռսված փաթեթն անհապաղ ոստիկանության աշխատակիցների եւ վստահված անձանց ուղեկցությամբ ներկայացնում է համապատասխան մարզային ընտրական հանձնաժողով:

Հոդված 68. Մարզային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը

1. Մարզային ընտրական հանձնաժողովը, տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների հիման վրա, ամփոփում է մարզում քվեարկության նախնական արդյունքները՝ յուրաքանչյուր թեկնածուի (Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության ) օգտին տրված ձայների թիվը, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը եւ անճշտությունների չափը:

2. Քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 22 ժամվա ընթացքում, քվեարկության նախնական արդյունքներն արձանագրվում է, մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից հրապարակվում ըստ ընտրական տեղամասերի եւ պաշտոնապես ուղարկվում կենտրոնական ընտրական հանձնաժողով:

3. Քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, իսկ դատարանում կամ մարզային ընտրական հանձնաժողովում, քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում՝ 5 օր հետո, մարզային ընտրական հանձնաժողովը կազմում է մարզում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունը՝նշելով՝

1) ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրողների ցուցակի.

2) գրանցված եւ քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը՝ ըստ ստորագրությունների.

3) տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված քվեաթերթիկների թիվը.

4) մարված քվեաթերթիկների թիվը.

5) քվեատուփերում վավեր քվեաթերթիկների թիվը.

6) անվավեր քվեաթերթիկների թիվը.

7) քվեատուփերում քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

8) քվեատուփերում առկա կտրոնների ընդհանուր թիվը.

9) բոլոր թեկնածուներին դեմ քվեարկած քվեաթերթիկների թիվը.

10) յուրաքանչյուր թեկնածուի /կուսակցության/ կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը (Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ նշվում է նաեւ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների թիվը).

11) թեկնածուների (կուսակցությունների) օգտին տրված ձայների ընդհանուր թիվը.

12) անճշտությունների չափը:

Ամփոփիչ արձանագրությանը կցվում է քվեարկության աղյուսակավորված արդյունքները ըստ ընտրական տեղամասերի:

4. Մարզում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունը, եւ աղյուսակավորված արդյունքները ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը: Եթե հանձնաժողովի որեւէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին գրում է »հատուկ կարծիք« եւ ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

5. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն, որը կցվում է մարզում քվեարկության վերջնական արդյունքների ամփոփիչ արձանագրությանը: Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:

6. Մարզում քվեարկության արդյունքները հրապարակվում են, եւ մարզային ընտրական հանձնաժողովի նախագահը համապատասխան արձանագրության մեկ օրինակը մարզային ընտրական հանձնաժողովում մնացած բոլոր ընտրական փաստաթղթերի հետ ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:

7. Թեկնածուի, վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է մարզում ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրության պատճենը, այդ թվում աղյուսակավորված, ըստ ընտրական տեղամասերի, որը պետք է վավերացված լինի հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ ու հանձնաժողովի կնիքով:

8. Մարզային ընտրական հանձնաժողովը համապետական ընտրությունների ժամանակ պարտավոր է քվեարկության ավարտից հետո առնվազն երեքժամյա պարբերականությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողով հաղորդել ընտրությունների ընթացիկ արդյունքները՝ ըստ տեղամասերի:

9. Տեղամասային ընտրական հանձնաժողովի հատուկ կարծիք ներկայացրած անդամի, մարզային ընտրական հանձնաժողովի անդամների մեկ երրորդի, կամ թեկնածուի (կուսակցության) վստահված անձի գրավոր պահանջով մարզային ընտրական հանձնաժողովն ստուգում է համապատասխան ընտրական տեղամասերում տեղամասային արձանագրությունների համապատասխանությունը քվեարկության փաստացի արդյունքներին: Ստուգումների արդյունքով կազմվում է տվյալ տեղամասի քվեարկության արդյունքների նոր արձանագրություն: Ստուգումներին իրավունք ունեն մասնակցել համապատասխան հատուկ կարծիքի հեղինակները, այդ հանձնաժողովի նախագահը եւ թեկնածուների (կուսակցությունների) վստահված անձինք:

Հոդված 69. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրությունների արդյունքների ամփոփման կարգը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մարզային ընտրական հանձնաժողովներից ստացված՝ քվեարկության նախնական արդյունքների հիման վրա, ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 28 ժամ հետո, հրապարակում է քվեարկության նախնական արդյունքները՝ թեկնածուներից (կուսակցություններից) յուրաքանչյուրի օգտին տրված ձայների ընդհանուր թիվը, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը եւ անճշտությունների չափը:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մարզերում քվեարկության վերջնական արդյունքների ամփոփ տվյալների հիման վրա, քվեարկությունից ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում, իսկ դատարանում կամ մարզային ընտրական հանձնաժողովում՝ տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում՝ 5 օր հետո, կազմում է քվեարկության ամփոփիչ արձանագրությունը՝ ամփոփ եւ ըստ մարզերի եւ աղյուսակավորված ըստ ընտրական տեղամասերի, նշելով հետեւյալ տվյալները՝

1) ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրողների ցուցակի.

2) գրանցված եւ քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը՝ ըստ ստորագրությունների.

3) տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված քվեաթերթիկների թիվը.

4) մարված քվեաթերթիկների թիվը.

5) քվեատուփերում վավեր քվեաթերթիկների թիվը.

6) անվավեր քվեաթերթիկների թիվը.

7) քվեատուփերում քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

8) քվեատուփերում առկա կտրոնների ընդհանուր թիվը.

9) բոլոր թեկնածուներին դեմ քվեարկած քվեաթերթիկների թիվը.

10) յուրաքանչյուր թեկնածուի /կուսակցության/ կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը (Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ նշվում է նաեւ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների թիվը):

11) թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը.

12) անճշտությունների չափը:

3.Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:

4. Եթե հանձնաժողովի որեւէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին գրում է »հատուկ կարծիք« եւ ներկայացնում իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

5. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մասին:

6. Թեկնածուի (կուսակցության) վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությունով ու հանձնաժողովի կնիքով:

7. Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների նախնական ամփոփիչ արձանագրությունները կազմվում են ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփելուց հետո՝ 2 ժամվա ընթացքում:

8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը քվեարկության ավարտից հետո՝ երեքժամյա պարբերականությամբ, հանդես է գալիս Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունների ընթացիկ արդյունքների վերաբերյալ՝ հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով: Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը 3 ժամվա ընթացքում հանրային հեռուստատեսության եւ հանրային ռադիոյի ուղիղ եթերով, պաշտոնապես հրապարակում է ընտրությունների վերջնական արդյունքները:

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ. ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ եւ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԲԱԺԻՆ 4. ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 13. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 70. Ընտրական համակարգը

1. Հանրապետության Նախագահի ընտրության ժամանակ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը համարվում է մեկ մեծամասնական ընտրատարածք:

2. Հանրապետության Նախագահն ընտրվում է բացարձակ մեծամասնական ընտրակարգով, իսկ երկրորդ փուլում՝ հարաբերական մեծամասնական ընտրակարգով:

Հոդված 71. Հանրապետության Նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջները

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 50 հոդվածի համաձայն՝ Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

ՀՀ Նախագահի թեկնածու չեն կարող առաջադրվել ՀՀ քաղաքացիությունից բացի այլ պետության քաղաքացիություն ունեցող անձինք:

2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում:

ԳԼՈՒԽ 14. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 72. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը

1. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները եւ քաղաքացիները՝ սույն օրենսգրքի 73-74 հոդվածներով սահմանված կարգով:

Հոդված 73. Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը կուսակցությունների կողմից

1. Կուսակցությունը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրում է իր մշտապես գործող մարմնի որոշմամբ։

2. Միեւնույն անձի թեկնածությունը տարբեր կուսակցությունների կողմից պաշտպանվելու դեպքում կարող են կազմավորվել կուսակցությունների դաշինքներ:

3. Կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել միեւնույն անձի թեկնածությունը պաշտպանող առնվազն երկու կուսակցության միանալու դեպքում:

4. Կուսակցությունների դաշինքի մեջ մտած կուսակցություններն ընտրությունների ընթացքում չեն կարող մտնել այլ կուսակցությունների դաշինքի մեջ:

5. Կուսակցությունների դաշինքի մեջ մտնելու որոշումն ընդունվում է կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմամբ:

6. Կուսակցությունների դաշինքը գրանցվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ կուսակցությունների մշտապես գործող մարմնի որոշումը ներկայացնելուց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում: Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի առաջադրելու Հանրապետության Նախագահի մեկ թեկնածու։

7. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության մշտապես

գործող մարմնի որոշումը պետք է պարունակի առաջադրվող թեկնածուի՝

1) ազգանունը, անունը.

2) ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

3) հաշվառման վայրը.

4) աշխատանքի վայրը եւ պաշտոնը (զբաղմունքը).

5) կուսակցական պատկանելությունը.

6) անձնագրի համարը.

8. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին որոշման հետ միաժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում.

1) տեղեկանք՝ թեկնածու առաջադրված քաղաքացու՝ վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին.

2) տեղեկանք՝ թեկնածու առաջադրված քաղաքացու՝ վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

3) թեկնածու առաջադրված քաղաքացու գրավոր հայտարարությունը՝ Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.

4) Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրող կուսակցության կանոնադրությունը (կուսակցությունների դաշինքի դեպքում՝ դաշինքի մեջ մտած բոլոր կուսակցությունների կանոնադրությունները) :

Սույն կետի 1)-րդ եւ 2)-րդ ենթակետերում նշված տեղեկանքները թեկնածու առաջադրվող քաղաքացուն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, տրամադրում է լիազորված պետական մարմինը՝ դիմելուց հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում։

9. Կուսակցության մշտապես գործող մարմինը կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվելու համար ներկայացնում է երկու լիազոր ներկայացուցչի տվյալները (ազգանունը, անունը, ծննդյան տարեթիվը, անձնագրի համարը, աշխատանքի վայրը եւ պաշտոնը (զբաղմունքը)։

10. Կուսակցությունը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ լիազոր ներկայացուցիչների վերաբերյալ տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում սույն օրենսգրքի 91 հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետում։

Հոդված 74. Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումը քաղաքացիների կողմից՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով

1. Հայաստանի Հանրապետության՝ ընտրական իրավունք ունեցող առնվազն 50 քաղաքացի կարող են ձեւավորել Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու նախաձեռնող խումբ։

2. Նախաձեռնող խումբը գրավոր դիմում է կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ գրանցվելու խնդրանքով, որի համար բացի դիմումից ներկայացնում է Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին իր ժողովի որոշումը, ինչպես նաեւ նախաձեռնող խմբի առնվազն երկու լիազոր ներկայացուցչի մասին՝ սույն օրենսգրքի 73 հոդվածի 9-րդ կետում նշված տվյալները եւ օրենքով սահմանված կարգով նրանց տրված լիազորագրերը։

3. Նախաձեռնող խմբի որոշումը պետք է պարունակի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվող անձի վերաբերյալ սույն օրենսգրքի 73-րդ հոդվածի 7-րդ կետում նշված տվյալները, ինչպես նաեւ նախաձեռնող խմբի անդամների ազգանունը, անունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, բնակության վայրը եւ ստորագրությունը։

Նախաձեռնող խմբի որոշումը նոտարական վավերացման ենթակա չէ:

4. Յուրաքանչյուր նախաձեռնող խումբ իրավունք ունի առաջադրելու Հայաստանի Հանրապետության Նախագահի մեկ թեկնածու:

Հոդված 75. Հանրապետության Նախագահի թեկնածուի ընտրական գրավը

1. Հանրապետության Նախագահի թեկնածուները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի (այսուհետ՝ նվազագույն աշխատավարձ) 2500-ապատիկի չափով: Թեկնածուների օգտին տրված ձայների 5 եւ ավելի տոկոս ստանալու դեպքերում ընտրական գրավի գումարը վերադարձվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո՝ ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում։

2. Հանրապետության Նախագահի թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից պակաս ձայներ ստանալու դեպքում թեկնածուի ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե։

3. Ընտրությունը չկայացած ճանաչելու դեպքում, եթե չկայացած է ճանաչվել 89 հոդվածի 1-ին կետի 1) ենթակետում սահմանված հիմքով, ապա ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե, մյուս դեպքերում վերադարձվում է։

4. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումը անվավեր, ճանաչելու դեպքում թեկնածուի ընտրական գրավը փոխանցվում է պետական բյուջե:

5. Հանրապետության Նախագահի թեկնածուի մահվան դեպքում նրա ընտրական գրավի գումարը փոխանցվում է ժառանգներին,

Այլ հիմքերով Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե։

Հոդված 76. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը

1. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված յուրաքանչյուր ոք կարող է գրանցվել մեկ կուսակցության կամ մեկ նախաձեռնող խմբի առաջադրմամբ։

2.Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցման հարցը կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկում է, եթե սույն օրենսգրքի 91 հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված ժամկետում ներկայացվել է թեկնածու առաջադրված քաղաքացու անունով ընտրական գրավի վճարման անդորրագիր:

3. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունվելուց հետո՝ մինչեւ նրա գրանցումը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու իրավունք ունեն թեկնածուն կամ կուսակցության, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը։

4. Հանրապետության Նախագահի թեկնածուների գրանցման մասին հաղորդագրությունը հրապարակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ եռօրյա ժամկետում։

5. Գրանցվելուց հետո 5-օրյա ժամկետում թեկնածուն ԿԸՀ-ին է ներկայացնում հայտարարագիր՝ իր սեփականության (ունեցվածքի) եւ վերջին մեկ տարում իր եւ իր ընտանիքի անդամների եկամուտների մասին, որը հրապարակվում է »Հայաստանի Հանրապետություն« թերթում:

Հոդված 77. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը մերժելը

1. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է, եթե`

1) թեկնածու առաջադրված քաղաքացու վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումները.

2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դնում է քվեարկության: Գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ։ Առարկություն չլինելու դեպքում թեկնածուն համարվում է գրանցված:

Հոդված 78. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը

1. Հանրապետության Նախագահի առաջադրված թեկնածուի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի երկու երրորդով ընդունված որոշմամբ անվավեր է ճանաչվում, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով՝

1) թեկնածուի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.

2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

Հոդված 79. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

1. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա՝

1) կորցրել է ընտրական իրավունքը.

2) ներկայացրել է դիմում՝ ինքնաբացարկի մասին.

3) մահացել է.

4) խախտել է սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված պահանջը.

5) խախտել է սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված պահանջը:

ԳԼՈՒԽ 15. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 80. Հանրապետության Նախագահի թեկնածուների իրավահավասարությունը

1. Հանրապետության Նախագահի թեկնածուներն ունեն Հանրապետության Նախագահի թեկնածուի կարգավիճակից բխող հավասար իրավունքներ եւ պարտականություններ:

Հոդված 81. Հանրապետության Նախագահի թեկնածուների իրավունքները եւ պարտականությունները

1. Գրանցման պահից Հանրապետության Նախագահի այն թեկնածուները, որոնք զբաղեցնում են ՀՀ Ազգային ժողովի նախագահի, նախագահի տեղակալի, վարչապետի, նախարարի կամ ցանկացած այլ քաղաքական կամ քաղաքացիական պաշտոն, կամ աշխատում են տեղական ինքնակառավարման մարմիններում, գրանցման պահից մինչեւ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց եւ իրավունք չունեն չարաշահել իրենց պաշտոնական դիրքի առավելությունը: Հանրապետության Նախագահը կամ Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության Նախագահի պաշտոնակատարը՝ Ազգային ժողովի նախագահը կամ վարչապետը, Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում շարունակում են իրենց լիազորությունների կատարումը, սակայն չպետք է օգտագործեն իրենց պաշտոնական դիրքի առավելությունը:

2. Հանրապետության Նախագահի թեկնածուն ազատվում է զորահավաքներից եւ ուսումնավարժական հավաքներից։

3. Արգելվում է Հանրապետության Նախագահի թեկնածուին ադմինիստրացիայի նախաձեռնությամբ ազատել աշխատանքից, տեղափոխել այլ աշխատանքի կամ գործուղել: Այդ ժամանակահատվածը թեկնածուի համար համարվում է աշխատանքային ստաժ այն մասնագիտությամբ, որով նա աշխատում էր մինչեւ թեկնածու առաջադրվելը:

4. Հանրապետության Նախագահի թեկնածուն իրավունք չունի հանելու իր թեկնածությունը բացառությամբ տեւական անաշխատունակության պատճառով նախընտրական քարոզչության իրականացման անհնարինության դեպքում, այս հիմքով թեկնածուն քվեարկությունից մինչեւ 10 օր առաջ, իրավունք ունի հանել իր թեկնածությունը: Այդ դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալ թեկնածուի գրանցումը ճանաչում է ուժը կորցրած, իսկ թեկնածուն պարտավոր է հատուցել իր առաջադրման եւ նախընտրական քարոզչության համար պետության կողմից կատարած ֆինանսական ծախսերը։

5. Հանրապետության Նախագահի թեկնածուները չեն կարող կալանավորվել, քրեական կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկվել առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով ընդունված որոշմամբ տրված համաձայնության:

ԳԼՈՒԽ 16.ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 82. Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական քարոզչությունը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հանրապետության Նախագահի թեկնածուների համար ապահովում է հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության ուղիղ եթերաժամերից անվճար եւ վճարովի օգտվելու հավասար հնարավորություններ։

2. Հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության եթերաժամերից՝ Հանրապետության Նախագահի թեկնածուների անվճար եւ վճարովի նախընտրական քարոզչությունն իրականացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով եւ ժամանակացույցով:

Հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության եթերաժամերից օգտվելու ժամանակացույցը սահմանվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից անցկացվող վիճակահանության միջոցով:

3. Հանրապետության Նախագահի թեկնածուն իրավունք ունի անվճար օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 80 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 120 րոպե:

4. Հանրապետության Նախագահի թեկնածուն կամ նրա համաձայնությամբ՝ նրան առաջադրած կուսակցությունը կամ նախաձեռնող խումբն իրավունք ունեն թեկնածուի նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 180 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 240 րոպե:

5. Հանրապետության Նախագահի թեկնածուի համաձայնությամբ՝ այդ եթերաժամերից կարող է օգտվել նաեւ նրան առաջադրած կուսակցությունը կամ նախաձեռնող խումբը:

6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների կազմակերպման ու անցկացման համար հատկացված միջոցների հաշվին ընտրությունների արդյունքով ձայների 25 եւ ավելի տոկոս ձայներ ստացած թեկնածուներին փոխհատուցում է ընտրարշավում կատարած ծախսերի 50 տոկոսը:

Հոդված 83. Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական հիմնադրամը

1. Հանրապետության Նախագահի թեկնածուն նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իր կամ իր լիազոր ներկայացուցչի անունով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում կարող է ստեղծել նախընտրական հիմնադրամ, որը ձեւավորվում է սույն օրենսգրքի 27-րդ հոդվածում նշված կամավոր մուծումներից:

2. Թեկնածուի՝ նախընտրական հիմնադրամ կատարած անձնական մուծումների չափը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 10.000-ապատիկը:

3. Թեկնածուին առաջադրած կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամ կատարած մուծումների չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 30.000-ապատիկը:

4. Նախընտրական հիմնադրամից թեկնածուների կատարած ծախսերի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 60. 000-ապատիկը:

5.Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է թեկնածուի նախընտրական հիմնադրամ կատարել նվազագույն աշխատավարձի մինչեւ 200-ապատիկի, իսկ յուրաքանչյուր իրավաբանական անձ՝ մինչեւ 500-ապատիկի չափով կամավոր մուծում։

6. Ընտրությունից հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցներն ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ մեկամսյա ժամկետում, թեկնածուի հայեցողությամբ փոխանցվում են այն կուսակցության հաշվին, որի առաջադրմամբ նա գրանցվել է կամ օգտագործվում են բարեգործական նպատակներով: Մեկամսյա ժամկետը լրանալուց հետո թեկնածուի նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

7. Ընտրությունը չկայացած ճանաչելու դեպքում, եթե չկայացած է ճանաչվել 89 հոդվածի 1-ին կետի 1) ենթակետում սահմանված հիմքով, ապա հիմնադրամի գումարը փոխանցվում է պետական բյուջե, մյուս դեպքերում վերադարձվում է։

8. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը անվավեր ճանաչելու դեպքում թեկնածուի նախընտրական հիմնադրամի գումարը փոխանցվում է պետական բյուջե:

9. Հանրապետության Նախագահի թեկնածուի մահվան դեպքում նրա նախընտրական հիմնադրամի գումարը փոխանցվում է ժառանգներին,

Այլ հիմքերով Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում նրա ընտրական գրավի գումարն փոխանցվում է պետական բյուջե։

ԳԼՈՒԽ 17. ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ։ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Հոդված 84.Քվեաթերթիկները

1. Հանրապետության Նախագահի ընտրությունների քվեաթերթիկում նշվում են թեկնածուի (թեկնածուների) ազգանունը՝ այբբենական հերթականությամբ, անունը հայրանունը եւ առաջադրող կուսակցության անվանումը, իսկ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրվելու դեպքում՝ »քաղաքացիական նախաձեռնություն« բառերը։

Այն դեպքերում երբ թեկնածուներից առնվազն երկուսը ունեն միեւնույն անուն ազգանունը, ապա քվեաթերթիկում գրվում է նաեւ այդ թեկնածուների հայրանունը:

2. Հանրապետության Նախագահի ընտրությունների քվեաթերթիկները տպագրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով:

Հոդված 85. Ընտրությունների արդյունքների ամփոփումը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մարզերում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա, սույն օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված կարգով, ամփոփում է ընտրության արդյունքները եւ ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին.

2) քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու մասին.

3) ընտրությունն անվավեր ճանաչելու եւ Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին.

4) ընտրությունը չկայացած ճանաչելու եւ Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին։

2. Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից հետո յոթերորդ օրը:

Հոդված 86. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում այն թեկնածուի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին, որն ստացել է թեկնածուների օգտին տրված ձայների կեսից ավելին։

2. Եթե քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում քվեարկությանը մասնակիցների ձայների կեսից ավելին ստանալու դեպքում։

3. Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած՝ թեկնածուն:

4. Երկրորդ փուլում եթե քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին ստանալու դեպքում:

Հոդված 87. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին

1. Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, եւ նրանցից որեւէ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ ձայներ, ապա քվեարկությունից հետո՝ տասնչորսերորդ օրը, անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

2. Երկրորդ փուլ անցած թեկնածուներից մեկի կողմից իր թեկնածությունը հանելու դեպքում, երկրորդ փուլին մասնակցում է առաջին փուլում առավել ձայներ ստացած հաջորդ թեկնածուն, իսկ եթե այդպիսին չկա, ապա երկրորդ փուլում քվեարկվում է մեկ թեկնածու:

Հոդված 88. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին

1. Հանրապետության Նախագահի ընտրությունը ցանկացած փուլում անվավեր է ճանաչվում, եթե՝

1) թեկնածուի օգտին տրված ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը գումարային առումով էապես ազդում է ընտրության արդյունքի վրա, այն է՝ հնարավոր չէ վերականգնել ընտրության իրական արդյունքները եւ պարզել ընտրված թեկնածուին.

2) ընտրության նախապատրաստման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա եւ հնարավորություն չեն տալիս պարզելու ընտրված թեկնածուին:

2. Հանրապետության նախագահի ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումը հրապարակելուց հետո 14-րդ օրը, սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն։

Հոդված 89. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին

1. Հանրապետության Նախագահի ընտրությունը չկայացած է ճանաչվում, եթե՝

1) քվեարկված միակ թեկնածուն չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ ձայներ.

2) ընտրված թեկնածուն մահացել է մինչեւ ընտրության արդյունքներն ամփոփելը:

3) երկու թեկնածուներ ստացել են առավելագույն թվով հավասար ձայներ:

4) 88 հոդվածի 2 կետում սահմանված կարգով անցկացված վերաքվեարկության արդյունքները ճանաչվել են անվավեր:

ԳԼՈՒԽ 18. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

Հոդված 90. Հանրապետության Նախագահի ընտրություն անցկացնելու եւ պաշտոնն ստանձնելու ժամկետը

1. Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ։

2. Հանրապետության Նախագահի ընտրության օրվա մասին հանրային ռադիոյով եւ հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը՝ ընտրության օրվանից ոչ ուշ, քան 100 օր առաջ։

3. Հանրապետության Նախագահի ընտրության օրը հայտարարվում է ոչ աշխատանքային օր։

4. Հանրապետության Նախագահն իր պաշտոնն ստանձնում է Հանրապետության նախորդ Նախագահի լիազորությունների ավարտման օրը:

Նոր կամ արտահերթ ընտրությունների միջոցով ընտրված Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է ընտրությունների արդյունքները ամփոփելուց հետո տասնօրյա ժամկետում:

Հոդված 91. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու եւ գրանցելու ժամկետները

1. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) եւ նախաձեռնող խմբի կողմից Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրության օրվանից ոչ շուտ, քան 90 եւ ոչ ուշ, քան 75 օր առաջ՝ մինչեւ ժամը 18.00-ն:

2. Թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է ընտրության օրվանից ոչ շուտ, քան 70 եւ ոչ ուշ, քան 50 օր առաջ՝ մինչեւ ժամը 18.00-ն։

3. Թեկնածուների գրանցումը կատարվում է ընտրության օրվանից ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ, քան 35 օր առաջ։

4. Եթե սույն հոդվածով սահմանված ժամկետներում, կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում մեկ թեկնածուի առաջադրման, կամ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, ապա թեկնածուների առաջադրման եւ գրանցման ժամկետները երկարաձգվում են 5 օրով:

Հոդված 92. Հանրապետության Նախագահի նոր ընտրությունը

1. Եթե սույն օրենսգրքի 89 հոդվածով նախատեսված դեպքերում Հանրապետության Նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո քառասուներորդ օրը, անցկացվում է նոր ընտրություն։

2. Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Այդ ժամկետում անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու կամ մինչեւ քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքերում անցկացվում է նոր ընտրություն:

3. Նոր ընտրությունն անցկացվում է խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելուց հետո՝ քառասուներորդ օրը։

4. Հանրապետության Նախագահի նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ:

Հոդված 93. Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրությունը

1. Հանրապետության Նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 57-րդ հոդվածով սահմանված կարգով նրան պաշտոնանկ անելու դեպքում Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ քառասուներորդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն։

Հոդված 94. Հանրապետության Նախագահի նոր եւ արտահերթ ընտրություն անցկացնելու կարգը

1. Հանրապետության Նախագահի նոր եւ արտահերթ ընտրությունն անցկացվում է հերթական ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով։

3. Հանրապետության Նախագահի նոր եւ արտահերթ ընտրության օրվա մասին հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով հաղորդագրությամբ հանդես է գալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը՝ ընտրության օրվանից ոչ ուշ, քան 39 օր առաջ:

Հոդված 95. Հանրապետության Նախագահի թեկնածուներ առաջադրելը եւ գրանցելը, ընտրական տեղամասեր, տեղամասային կենտրոններ կազմավորելը եւ ընտրողների ցուցակները հրապարակելը Հանրապետության Նախագահի նոր եւ արտահերթ ընտրությունների ժամանակ

1. Կուսակցության կամ նախաձեռնող խմբի կողմից Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրության օրվանից ոչ շուտ, քան 36 եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ՝ մինչեւ ժամը 18.00-ն։

2. Թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է ոչ շուտ, քան 28 եւ ոչ ուշ, քան 20 օր առաջ՝ մինչեւ ժամը 18.00-ն։

3. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20 եւ ոչ ուշ, քան 12 օր առաջ։

4. Ընտրական տեղամասերը եւ տեղամասային կենտրոնները կազմավորվում են քվեարկության օրվանից առնվազն 25 օր առաջ: Համայնքի ղեկավարն ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից առնվազն 20 օր առաջ հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, որն այն անհապաղ փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում:

ԲԱԺԻՆ 5. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 19. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 96. Ազգային ժողովի կազմը

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 63 հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից։

Հոդված 97. Ընտրական համակարգը

1. Ազգային ժողովի ընտրությունն անցկացվում է համամասնական ընտրակարգով։

2. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը համարվում է մեկ բազմամանդատ ընտրատարածք:

Հոդված 98. Ընտրական իրավունքը

1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի մեկ ձայնի իրավունք:

2. Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ թեկնածուները կարող են առաջադրվել կամ կուսակցությունների /դաշինքների/ ընտրական ցուցակով կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով որպես անհատ թեկնածու /այսուհետ անհատ թեկնածու/: Յուրաքանչյուր քաղաքացի կարող է առաջադրվել միայն կուսակցության /դաշինքի/ մեկ ընտրական ցուցակով :

3. Անհատ թեկնածուն չի կարող առաջադրվել որեւէ կուսակցության /դաշինքի/ ընտրական ցուցակով:

Հոդված 99. Պատգամավորության թեկնածուին առաջադրվող պահանջները

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 64 հոդվածի համաձայն՝ պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու չեն կարող առաջադրվել ՀՀ քաղաքացիությունից բացի այլ պետության քաղաքացիություն ունեցող անձինք:

2. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու չեն կարող առաջադրվել ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք:

3. Ազգային ժողովի՝ պատգամավորության թեկնածու չեն կարող գրանցվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, ներքին գործերի եւ ազգային անվտանգության ծառայության, հարկային, մաքսային մարմինների, դատախազության աշխատակիցները (ծառայողները), զինծառայողները: Վերոհիշյալ անձինք Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու կարող են գրանցվել իրենց լիազորությունները վայր դնելուց հետո:

ԳԼՈՒԽ 20.ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 100. Պատգամավորության թեկնածու առաջադրելու իրավունքը

1. Պատգամավորության թեկնածուները առաջադրվում են՝

1) կուսակցությունների ընտրական ցուցակների միջոցով.

2) քաղաքացիական նախաձեռնության կարգով իր թեկնածությունը առաջադրելու միջոցով

2. Սույն հոդվածի 1. կետի 1) ենթակետում սահմանված կարգով Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները, իսկ 1. կետի 2) ենթակետով ՀՀ ընտրական իրավունք ունեցող առնվազն 50 քաղաքացիները՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով:

3. Կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել առնվազն երկու կուսակցության նախընտրական դաշինք կազմավորելու դեպքում:

4. Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններն ընտրությունների ընթացքում չեն կարող ընդգրկվել այլ կուսակցությունների դաշինքում:

5. Կուսակցությունների դաշինքում ընդգրկվելու եւ դաշինքի կազմավորման մասին որոշումն ընդունվում է կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմամբ:

6. Կուսակցությունները դաշինքի մեջ ընդգրկվելուց ոչ ուշ քան երեք օրվա ընթացքում պարտավոր են կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնել դաշինքի անվան մասին որոշումը ստորագրված դաշինքի մեջ մտնող կուսակցությունների ղեկավարների, կամ լիազորված անձի ստորագրությամբ:

7. Կուսակցությունների դաշինքը գրանցվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների մշտապես գործող մարմինների որոշումը ներկայացնելուց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում:

8. Կուսակցությունների դաշինքը կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացնում դաշինքի միասնական ընտրական ցուցակը, դրան կցելով միասնական ցուցակի հիմք հանդիսացող դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի առանձին ցուցակը:

9. Կուսակցությունների դաշինքից որեւէ կուսակցության դուրս գալու դեպքում այդ կուսակցության ներկայացրած թեկնածուները հանվում են ցուցակից, սակայն ցուցակում մնացած թեկնածուների համարակալումը պահպանվում է:

Հոդված 101. Կուսակցությունների ընտրական ցուցակ առաջադրելը

1. Կուսակցություններն ընտրական ցուցակ առաջադրելու մասին դիմումը ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ իրենց մշտապես գործող մարմնի որոշմամբ։

2. Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի առաջադրել միայն մեկ ընտրական ցուցակ։ Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից թեկնածուների առանձին ցուցակ առաջադրել։

3. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության հայտին կցվում են՝

1) կուսակցության կանոնադրությունը (կուսակցությունների դաշինքի դեպքում՝ դաշինքում ընդգրկված բոլոր կուսակցությունների կանոնադրությունները), դաշինքի անվանման վերաբերյալ փաստաթուղթը.

2) կուսակցության մշտապես գործող մարմնի որոշումն Ազգային ժողովի ընտրություններին իրենց ցուցակը առաջադրելու մասին, ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուների ցուցակը, որում նշվում են առաջադրվող թեկնածուների՝

ա) ազգանունը, անունը.

բ) ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

գ) հաշվառման վայրը.

դ) աշխատանքի վայրը եւ պաշտոնը (զբաղմունքը).

ե) կուսակցական պատկանելությունը.

զ) անձնագրի համարը.

4. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների ցուցակ առաջադրելու մասին որոշման հետ միաժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում.

1) տեղեկանք՝ թեկնածու առաջադրված քաղաքացու՝ վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին.

2) տեղեկանք՝ թեկնածու առաջադրված քաղաքացու՝ վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

3) թեկնածու առաջադրված քաղաքացու գրավոր հայտարարությունը՝ ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.

Սույն կետի 1)-րդ եւ 2)-րդ ենթակետերում նշված տեղեկանքները թեկնածու առաջադրվող քաղաքացուն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, տրամադրում է լիազորված պետական մարմինը՝ դիմելուց հետո՝ եռօրյա ժամկետում։

5) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների ներկայացրած առանձին ընտրական ցուցակները:

5. Կուսակցության մշտապես գործող մարմինը կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվելու համար ներկայացնում է մինչեւ 2 լիազոր ներկայացուցչի տվյալները (ազգանունը, անունը, ծննդյան տարեթիվը, անձնագրի համարը, աշխատանքի վայրը եւ պաշտոնը (զբաղմունքը)։

6. Առաջադրման համար ներկայացված փաստաթղթերում կեղծիքներ հայտնաբերելու դեպքում ԿԸՀ-ը իր որոշմամբ մերժում է առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկների տրամադրումը:

7. Եթե գրանցումից հրաժարվել է կուսակցությունների դաշինքում ընդգրկված որեւէ կուսակցություն, ապա նրա թեկնածուները հանվում են ընդհանուր ցուցակից:

Հոդված 102. Քաղաքացիական նախաձեռնությամբ թեկնածուի /այսուհետ անհատ թեկնածու/ առաջադրելը

1. Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող առնվազն 50 քաղաքացի կարող են կազմել Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրելու համար նախաձեռնող խումբ։

2. Նախաձեռնող խումբը գրավոր դիմում է կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ գրանցվելու խնդրանքով, որի համար, բացի դիմումից, ներկայացնում է Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրելու եւ երկու լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին նախաձեռնող խմբի ժողովի ընդունած որոշումը, ինչպես նաեւ նախաձեռնող խմբի երկու լիազոր ներկայացուցիչների մասին՝ սույն օրենսգրքի 73 հոդվածում 9 կետում նշված տվյալները։

3. Նախաձեռնող խմբի ընդունած որոշումը պետք է պարունակի նախաձեռնող խմբի անդամների ազգանունը, անունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, բնակության վայրը, հասցեն եւ ստորագրությունը։

4. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրելու մասին նախաձեռնող խմբի դիմումը (որոշումը) պետք է բովանդակի առաջադրվող թեկնածուի մասին հետեւյալ տեղեկությունները՝

1) ազգանունը, անունը.

2) ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

3) հաշվառման վայրը.

4) աշխատանքի վայրը եւ պաշտոնը (զբաղմունքը).

5) կուսակցական պատկանելությունը.

6) հայտարարագիր՝ իր սեփականության (ունեցվածքի) եւ վերջին մեկ տարում իր եւ իր ընտանիքի անդամների եկամուտների մասին.

7) անձնագրի համարը:

6. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրելու մասին նախաձեռնող խմբի ընդունած որոշումների հետ միասին կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում

1) տեղեկանք՝ վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ.

2) տեղեկանք՝ վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

3) առաջադրված պատգամավորության թեկնածուի գրավոր հայտարարությունը գրանցվելու համաձայնության մասին:

7. Սույն հոդվածի 6-րդ կետի 1) եւ 2) ենթակետերում նշված տեղեկանքները պատգամավորության թեկնածու առաջադրված քաղաքացուն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, տրամադրում է լիազորված պետական մարմինը՝ դիմելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

8. Առաջադրման համար ներկայացված փաստաթղթերում կեղծիքներ հայտնաբերելու դեպքում ԿԸՀ-ը իր որոշմամբ մերժում է առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկների տրամադրումը:

9. Թեկնածուն նշված փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում անձամբ կամ լիազոր ներկայացուցչի միջոցով:

Հոդված 103. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուների ընտրական գրավը

1. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի (այսուհետ՝ նվազագույն աշխատավարձ) 2000-ապատիկի չափով:

2. Մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունների եւ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված եւ ընտրված թեկնածուների ընտրական գրավի գումարը վերադարձվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո՝ ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում։

Մյուս դեպքերում ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե։

3. Ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է։

4. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակի, քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումը անվավեր ճանաչելու դեպքում թեկնածուի ընտրական գրավը փոխանցվում է պետական բյուջե:

5. Քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուի մահվան դեպքում նրա ընտրական գրավի գումարը փոխանցվում է ժառանգներին,

Այլ հիմքերով քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուի, կամ կուսակցության՝ ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե։

Հոդված 104. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակները, եւ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուների գրանցելը

1. Կուսակցության ընտրական ցուցակը եւ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուն գրանցվում են, եթե սույն օրենսգրքով սահմանված կարգով ներկայացրել են նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով մուծված ընտրական գրավի անդորրագիր:

2. Կուսակցության ընտրական ցուցակի եւ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուի գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության։ Առարկություն չլինելու դեպքում կուսակցության՝ թեկնածուների ընտրական ցուցակը եւ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուն համարվում են գրանցված։ Կուսակցության ընտրական ցուցակը, եւ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ։

3.Կուսակցության՝ ընտրական ցուցակի, եւ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի նիստին իրավունք ունեն ներկա գտնվել կուսակցության եւ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչները։

4.Սույն հոդվածով սահմանված կարգովկուսակցությունների՝ ընտրական ցուցակները թեկնածուների համապատասխան թվակալմամբ եւ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուներին գրանցելուց հետո, գրանցման համար սահմանված ժամկետը ավարտվելուց հետո, ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է կուսակցությունների ընտրական ցուցակները եւ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուների անունները: Ցուցակները հրապարակելուց հետո կուսակցության ընտրական ցուցակից որեւէ թեկնածուի դարս գալու դեպքում թեկնածուների համարները չեն փոփոխվում:

Հոդված 105. Կուսակցության ընտրական ցուցակի, դրանում ներառված թեկնածուի եւ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուի գրանցումը մերժելը, անվավեր ճանաչելը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը, եթե առաջադրման կամ գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության՝ ընտրական ցուցակում ներառված թեկնածուի գրանցումը, եթե՝

1) նրա վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.

2) առաջադրման կամ գրանցման համար նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

3. Կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ։

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության թեկնածուների ցուցակի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով՝

1) կուսակցության ընտրական ցուցակի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.

2) առաջադրման կամ գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

5. Կուսակցության՝ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը համարվում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով՝

1) նրա վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.

2) առաջադրման կամ գրանցման համար նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

6. Նման դեպքում թեկնածուն հանվում է ցուցակից։

7. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում գտնվող թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ։

8. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ներառված թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, այն ընդունելու օրվանից եռօրյա ժամկետում, կարող է բողոքարկվել դատարան։

9. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ներառված թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա կուսակցության թեկնածուների ցուցակը կամ դրանում ներառված քաղաքացին ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված։

10. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուի գրանցումը, եթե.

1) թեկնածու առաջադրված քաղաքացու վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.

2) առաջադրման գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

11. Գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության: Գրանցումը մերժվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Առարկություն չլինելու դեպքում թեկնածուն համարվում է գրանցված:

12. Քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա նա ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված։

13. Գրանցվելուց հետո 5-օրյա ժամկետում կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները եւ քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված թեկնածուները ԿԸՀ-ին է ներկայացնում հայտարարագիր՝ իրենց սեփականության (ունեցվածքի) եւ վերջին մեկ տարում իր եւ իր ընտանիքի անդամների եկամուտների մասին:

Հոդված 106. Կուսակցության ընտրական ցուցակի, դրանում ներառված թեկնածուի եւ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

1. Կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝

1) ներկայացվել է դիմում ինքնաբացարկի մասին.

2) խախտվել է սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված պահանջը.

3) խախտվել է սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված պահանջը:

2.Կուսակցությունն իր թեկնածուների ցուցակը հանելու մասին որոշումը կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացնել քվեարկությունից ոչ ուշ, քան 10 օր առաջ։Այդ որոշումն անհապաղ ներկայացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողով: Քվեարկության ավարտից հետո կուսակցության ընտրական ցուցակում փոփոխություններ կատարել չի թույլատրվում:

3.Կուսակցության թեկնածուների ցուցակում ներառված եւ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա՝

1) ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.

2) մահացել է.

3) խախտել է սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված պահանջը.

4) խախտել է սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված պահանջը.

5) կորցրել է ընտրական իրավունքը:

ԳԼՈՒԽ 21. ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 107. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների իրավահավասարությունը

1. Պատգամավորության թեկնածուներն ունեն Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակից բխող հավասար իրավունքներ եւ պարտականություններ։

Հոդված 108. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների իրավունքները, պարտականությունները եւ գործունեության երաշխիքները

1. Այն թեկնածուները, ովքեր պետական ծառայողներ են կամ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, գրանցման պահից մինչեւ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումն ազատվում են իրենց պաշտոնական պարտականությունները կատարելուց:

2. Թեկնածուներն ազատվում են զորահավաքներից, ժամկետային զինվորական ծառայությունից եւ ուսումնավարժական հավաքներից:

3. Ընտրություններին մասնակցելու ժամանակահատվածը թեկնածուի համար համարվում է աշխատանքային ստաժ այն մասնագիտությամբ, որով նա աշխատել է մինչեւ գրանցվելը:

4. Քվեարկությունից մինչեւ 10 օր առաջ կուսակցությունը իրավունք ունեն հանել իր ընտրական ցուցակը, իսկ անհատ թեկնածուն` իր թեկնածությունը: Այդ դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալ կուսակցության ընտրական ցուցակի, թեկնածուի գրանցումը ճանաչում է ուժը կորցրած, իսկ կուսակցությունը, թեկնածուն պարտավոր են հատուցել իրենց առաջադրման եւ նախընտրական քարոզչության համար պետության կողմից կատարած ֆինանսական ծախսերը։

5. Ընտրությունների ժամանակահատվածում պատգամավորության թեկնածուները կարող են կալանավորվել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ համաձայնությունը տալիս է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:
 

ԳԼՈՒԽ 22. ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Հոդված 109. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության, եւ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուի նախընտրական հիմնադրամը

1. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունը, եւ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուն նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իր լիազոր ներկայացուցչի անունով կարող է հիմնել նախընտրական հիմնադրամ, որը ձեւավորվում է սույն օրենսգրքի 27-րդ հոդվածում նշված կամավոր մուծումներից:

2. Ցուցակում ընդգրկված թեկնածուն կուսակցության հիմնադրամում կարող է մուծում կատարել Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, կուսակցությունը՝, եւ անհատ թեկնածուն նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով:

3. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կուսակցության եւ թեկնածուի նախընտրական հիմնադրամներում կատարել մինչեւ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով, իսկ յուրաքանչյուր իրավաբանական անձ՝ մինչեւ նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով կամավոր մուծում։

4. Նախընտրական քարոզչության ընթացքում կուսակցությունը եւ թեկնածուն իրավունք ունի ծախսել նվազագույն աշխատավարձի 60.000-ապատիկը չգերազանցող գումար:

5. Ընտրությունից հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցներն ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ մեկամսյա ժամկետում, կուսակցությունն իր հայեցողությամբ կարող է կամ փոխանցել կուսակցության հաշվին, կամ օգտագործել բարեգործական նպատակներով, իսկ թեկնածուն` օգտագործել բարեգործական նպատակներով: Մեկամսյա ժամկետը լրանալուց հետո կուսակցության, թեկնածուի նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

6. Կուսակցության ընտրական ցուցակի, քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուի գրանցումը անվավեր ճանաչելու դեպքում նախընտրական հիմնադրամի գումարը փոխանցվում է պետական բյուջե:

7. Քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուի մահվան դեպքում նրա նախընտրական հիմնադրամի գումարը փոխանցվում է ժառանգներին,

Այլ հիմքերով կուսակցության ընտրական ցուցակի եւ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե։

Հոդված 110. Նախընտրական քարոզչությունը Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ապահովում է հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության ուղիղ եթերաժամերից անվճար եւ վճարովի օգտվելու հավասար հնարավորություններ։

2. Հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության եթերաժամերից՝ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները անվճար եւ վճարովի նախընտրական քարոզչությունն իրականացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով եւ ժամանակացույցով:

Հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության եթերաժամերից օգտվելու ժամանակացույցը սահմանվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից անցկացվող վիճակահանության միջոցով:

3. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները իրավունք ունեն անվճար օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 30 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 60 րոպե:

4. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուները իրավունք ունեն վճարովի հիմունքներով օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 60 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 90 րոպե:

ԳԼՈՒԽ 23.ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ։ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Հոդված 111. Քվեաթերթիկները

1. Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկում նշվում է Ազգային ժողովի ընտրությունների մասնակցող կուսակցությունների անվանումները այնուհետեւ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուների ազգանուն, անունը, հայրանունը ըստ այբբենական հերթականության:

Քվեաթերթիկում ընտրողը կուսակցության անվան դիմաց գրում է համապատասխան կուսակցության՝ ընտրական ցուցակի այն թեկնածուի համարը, որին տալիս է նախապատվությունը:

Ընտրողը կարող է չնշել որեւէ թիվ, այլ համապատասխան կուսակցության անվան դիմաց առանձնացված տեղում կատարել նշում :

Նշում կատարած ձայները հաշվարկվում են ցուցակում առավելագույն ձայներ ստացած թեկնածուի օգտին:

2. Քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու դեպքում ընտրողը նշում է կատարում համապատասխան թեկնածուի դիմաց:

3. Բոլոր թեկնածուներին դեմ քվեարկելու դեպքում ընտրողը համապատասխան տողի վանդակում կատարում է նշում:

4. Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկները տպագրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով:

Հոդված 112.Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփելը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարզերում քվեարկության ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա, սույն օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում, ամփոփում է ընտրությունների արդյունքները եւ ընդունում հետեւյալ որոշումներից մեկը՝

1) Ազգային ժողովի պատգամավորներ ընտրվելու մասին.

2) Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:

2. Ազգային ժողովի պատգամավորների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների ընտրական ցուցակների եւ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուների միջեւ, որոնք ստացել են քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների (դաշինքների) եւ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 5 տոկոսը, եւ այն դաշինքների, որոնք ստացել են քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների (դաշինքների) եւ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 7 տոկոսը:

Եթե Ազգային ժողովի՝ ընտրությանը մասնակցում է մինչեւ 3 կուսակցություն (դաշինքն), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են բոլոր կուսակցությունները (դաշինքները) :

3. Առաջինը մանդատներ են ստանում սույն հոդվածի 2-րդ կետում սահմանված կարգով ձայներ ստացած անհատ թեկնածուները:

4. Սույն հոդվածի 3 կետով սահմանված կարգով ԱԺ մանդատները բաշխելուց հետո Ազգային ժողովի՝ մնացած մանդատները բաշխվում են կուսակցությունների (դաշինքների) ընտրական ցուցակների միջեւ՝ նրանց օգտին տրված ձայներին համամասնորեն: Յուրաքանչյուր կուսակցության ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետեւյալ կերպ. յուրաքանչյուր ցուցակին կողմ տրված ձայների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ տրված ձայների ընդհանուր թվի վրա, եւ առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:

5. Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջեւ բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ցուցակին, որին կողմ տրված ձայների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում հարցը լուծվում է վիճակահանությամբ:

6. Կուսակցության ընտրական ցուցակներով ընտրված են համարվում համապատասխան ցուցակին հասանելիք մանդատների թվին հավասար, տվյալ ցուցակի ներսում առավելագույն ձայներ ստացած թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում մանդատը բաշխվում է ԿԸՀ-ի կողմից սահմանված վիճակահանությամբ:

7. Ազգային ժողովի՝ ընտրություններն անվավեր են ճանաչվում, եթե ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա կամ հնարավորություն չեն տալիս պարզելու քվեարկության իրական արդյունքները:

8. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:

9. Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 10 եւ ոչ ուշ, քան 20 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն։

ԳԼՈՒԽ 24. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

Հոդված 113. Ազգային ժողովի հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու եւ կուսակցությունների ընտրական ցուցակները առաջադրելու եւ գրանցելու ժամկետները

1. Ազգային ժողովի հերթական ընտրություններ անցկացվում են նրա լիազորությունների ավարտին նախորդող 60 օրվա ընթացքում:

2. Հերթական ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագիր՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 100 օր առաջ:

3. Կուսակցությունների ընտրական ցուցակների եւ քաղաքացիական նախաձեռնության կարգով թեկնածուների առաջադրման փաստաթղթերը կուսակցությունները եւ նախաձեռնող խմբերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 65 օր առաջ, մինչեւ ժամը 18.00-ն:

4. Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ՝ մինչեւ ժամը 18.00-ն:

5. Կուսակցությունների՝ ընտրական ցուցակների եւ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45 եւ ոչ ուշ, քան 35 օր առաջ՝ մինչեւ 18.00-ն:

6. Ազգային ժողովի ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ մեկշաբաթյա ժամկետում տրվում է համապատասխան կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ առավելագույն ձայն ստացած թեկնածուին։ Հաջորդ թեկնածուների հավասար թվով ձայներ ստացած լինելու դեպքում ընտրված պատգամավորը որոշվում է ԿԸՀ-ի կողմից անցկացված վիճակահանությամբ: Եթե կուսակցության ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր: Եթե լիազորությունները վաղաժամկետ դադարեցրել է քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուն, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ մեկ շաբաթյա ժամկետում մանդատը տրվում է քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված 5 տոկոսից պակաս առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին:

Հոդված 114. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելը եւ անցկացնելը

1. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է հերթական ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:

2. Արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության Նախագահը հրամանագիր է հրապարակում Ազգային ժողովն արձակելու մասին հրամանագրի հետ միաժամանակ։

3. Արտահերթ ընտրություններ անցկացվում են Ազգային ժողովն արձակելուց հետո 40-րդ օրը։

4. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրության օրվա մասին հանրային ռադիոյով եւ հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը՝ ընտրության օրվանից ոչ ուշ, քան 39 օր առաջ:

5. Կուսակցության ընտրական ցուցակների եւ քաղաքացիական նախաձեռնության կարգով թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 35 օր առաջ՝ մինչեւ ժամը 20.00-ն։

6. Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկությունից ոչ ուշ քան 25 օր առաջ մինչեւ ժամը 20.00-ն։

Հոդված 115. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասեր, տեղամասային կենտրոններ կազմավորելը եւ ընտրողների ցուցակները հրապարակելը

1. Ընտրական տեղամասերը եւ տեղամասային կենտրոնները կազմավորվում են քվեարկության օրվանից առնվազն 25 օր առաջ:

2. Համայնքի ղեկավարն ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից առնվազն 20 օր առաջ հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, որն այն անհապաղ փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում:
 

ԲԱԺԻՆ 6. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 25. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 116. Ընտրական համակարգը

1. Համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում է մեկ մեծամասնական ընտրատարածք:

2. Համայնքի ավագանին բաղկացած է՝

1) հինգ անդամից՝ մինչեւ 3000 բնակչություն ունեցող համայնքում.

2) տասն անդամից՝ 3000-ից մինչեւ 20000 բնակչություն ունեցող համայնքում.

3) տասնհինգ անդամից՝ 20000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքում:

3. Համայնքի ավագանու ընտրության ժամանակ համայնքի տարածքը համարվում է՝

1) մեկ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածք՝ մինչեւ 3000 բնակչություն ունեցող համայնքում.

2) երկու բազմամանդատ մեծամասնական ընտրատարածք՝ յուրաքանչյուրը հնգական մանդատով` 3000-ից մինչեւ 20000 բնակչություն ունեցող համայնքում: Համայնքի ընտրատարածքի բնակչության թիվը չպետք է գերազանցի այդ համայնքի բնակչության ընդհանուր թվի 55 տոկոսը.

3) երեք բազմամանդատ մեծամասնական ընտրատարածք՝ յուրաքանչյուրը հնգական մանդատով՝ 20000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքում: Համայնքի ընտրատարածքների միջեւ թույլատրելի է մինչեւ 5 տոկոս տատանումը:

Հոդված 117. Ընտրական իրավունքը

1. Յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայնի իրավունք՝

1) համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ.

2) համայնքի ավագանու անդամի ընտրության ժամանակ։

Հոդված 118. Համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի թեկնածուներին առաջադրվող պահանջները

1. Համայնքի ղեկավար կարող է ընտրվել 25 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին մեկ տարվա հաշվառում ունեցող՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

2. Համայնքի ավագանու անդամ կարող է ընտրվել 21 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին մեկ տարվա հաշվառում ունեցող, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

3. Համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի թեկնածու չեն կարող գրանցվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, ոստիկանության, ազգային անվտանգության, հարկային, մաքսային ծառայությունների, եւ դատախազության աշխատակիցները, զինծառայողները:
 

ԳԼՈՒԽ 26. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼԸ

Հոդված 119. Համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելը

1. Համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի թեկնածուները առաջադրվում են ինքնաառաջադրման կարգով՝ համապատասխան մարզային ընտրական հանձնաժողով այդ մասին ներկայացնելով դիմում:

2. Համայնքի ղեկավարի թեկնածուները ներկայացնում են նաեւ ընտրական գրավի մուծման անդորրագիր՝ մինչեւ 5000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի թեկնածուն՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, 5000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի թեկնածուն՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի, չափով:

3. Համայնքի ղեկավար ընտրվելու, ինչպես նաեւ թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից ավելի ձայներ ստանալու դեպքերում թեկնածուի ընտրական գրավի գումարը վերադարձվում է: Ձայների 5 տոկոսից պակաս ստանալու դեպքում ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե։

4. Քաղաքացին ինքնաառաջադրման մասին դիմումում նշում է իր ազգանունը, անունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հաշվառման հասցեն, աշխատավայրը, պաշտոնը (զբաղմունքը) եւ կուսակցական պատկանելությունը։

5. Ինքնաառաջադրվող քաղաքացին դիմումին կից ներկայացնում է՝

1) ընտրական գրավի գումարի վճարման անդորրագիրը.

2) տեղեկանք՝ վերջին մեկ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին.

3) տեղեկանք՝ քվեարկության օրվանից առնվազն մեկ տարի առաջ տվյալ համայնքում հաշվառված լինելու մասին, իսկ Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ՝ տեղեկանք քվեարկության օրվանից առնվազն մեկ տարի առաջ Երեւան քաղաքում հաշվառված լինելու մասին.

4) հայտարարագիր՝ իր սեփականության (ունեցվածքի) եւ վերջին մեկ տարում իր եւ իր ընտանիքի անդամների եկամուտների վերաբերյալ:

6. Սույն հոդվածի 5-րդ կետի 2)-րդ եւ 3)-րդ ենթակետերում նշված տեղեկանքները համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածու ինքնաառաջադրվող քաղաքացուն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, տրամադրում է լիազորված պետական մարմինը՝ դիմելուց հետո՝ երեք օրվա ընթացքում։

7. Նշված փաստաթղթերն ինքնաառաջադրվող համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուները ներկայացնում են անձամբ կամ իրենց լիազոր ներկայացուցչի միջոցով:

8. Համայնքի ղեկավարի թեկնածուն կարող է առաջադրվել միայն մեկ համայնքում: Ավագանու անդամի թեկնածուն կարող է առաջադրվել միայն մեկ ընտրատարածքում:

Հոդված 120. Համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի թեկնածուներին գրանցելը, գրանցումը մերժելը, անվավեր ճանաչելը

1. Համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի թեկնածուները գրանցվում են մարզային ընտրական հանձնաժողովի որոշմամբ։ Առաջադրված թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի նիստին անձամբ ներկա գտնվելու իրավունք ունի առաջադրված թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը։

2. Առաջադրված թեկնածուի գրանցումը մարզային ընտրական հանձնաժողովը մերժում է, եթե՝

1) թեկնածու առաջադրված քաղաքացու վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.

2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

Համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության: Գրանցումը մերժվում է մարզային ընտրական հանձնաժողովի անդամների ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ: Առարկություն չլինելու դեպքում թեկնածուն համարվում է գրանցված: Համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը մերժելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե։

3. Համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի թեկնածուի գրանցումը անվավեր է ճանաչվում, եթե գրանցումից հետո հայտնի են դարձել փաստեր, որոնց ուժով՝

1) թեկնածուի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.

2) առաջադրման կամ գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

Համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում մարզային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ։ Թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը եւ նախընտրական հիմնադրամում եղած միջոցները փոխանցվում են պետական բյուջե։

4. Համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին մարզային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումը կարող է բողոքարկվել դատարան՝ որոշումն ընդունվելու օրվանից եռօրյա ժամկետում։ Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա նա ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված:

Հոդված 121. Համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

1. Համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա՝

1) կորցրել է ընտրական իրավունքը.

2) ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.

3) մահացել է.

4) խախտել է սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված պահանջը.

5) խախտել է սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված պահանջը:

2. Համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի թեկնածուն ինքնաբացարկի մասին դիմում կարող է մարզային ընտրական հանձնաժողով ներկայացնել քվեարկությունից ոչ ուշ, քան 10 օր առաջ։

3. Համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի թեկնածուի մահվան դեպքում նրա գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, համայնքի ղեկավարի ընտրական գրավի գումարը փոխանցվում է ժառանգներին, իսկ նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները՝ պետական բյուջե։

Այլ հիմքերով համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում նրա ընտրական գրավի գումարն ու նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե։

ԳԼՈՒԽ 27. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 122. Համայնքի ղեկավարի թեկնածուներիիրավահավասարությունը, համայնքի ավագանու անդամի թեկնածուներիիրավահավասարությունը

1. Համայնքի ղեկավարի թեկնածուներն ունեն իրենց կարգավիճակից բխող հավասար իրավունքներ եւ պարտականություններ։

2. Համայնքի ավագանու անդամի թեկնածուներն ունեն իրենց կարգավիճակից բխող հավասար իրավունքներ եւ պարտականություններ։

Հոդված 123. Համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի թեկնածուների գործունեության երաշխիքները

1. Համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի թեկնածուները կարող են կալանավորվել մարզային ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Մարզային ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ վերջնական որոշում է ընդունում հանձնաժողովի անդամների քվեարկության մասնակիցների ձայների առնվազն երկու երրորդով:
 

ԳԼՈՒԽ 28. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 124. Համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամը

1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի թեկնածուն իր կամ իր լիազոր ներկայացուցչի անունով կարող է հիմնել նախընտրական հիմնադրամ, որը ձեւավորվում է սույն օրենսգրքի 27-րդ հոդվածում նշված կամավոր մուծումներից: Յուրաքանչյուր թեկնածու իր նախընտրական հիմնադրամ կարող է մուծումներ կատարել նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով: Յուրաքանչյուր ֆիզիկական անձ թեկնածուի նախընտրական հիմնադրամ կարող է կատարել նվազագույն աշխատավարձի մինչեւ 25-ապատիկի, իսկ յուրաքանչյուր իրավաբանական անձ՝ մինչեւ 150-ապատիկի չափով կամավոր մուծում։

2. Համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի թեկնածուները նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իրավունք ունեն օգտագործել միայն իրենց նախընտրական հիմնադրամների միջոցները։

3. Ավագանու անդամի նախընտրական քարոզչության նպատակով կատարվող ծախսերը չեն կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով իսկ համայնքի ղեկավարը նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկի չափով գումար:

Հոդված 125. Նախընտրական քարոզչությունը

1. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նախընտրական քարոզչությունն իրականացվում է սույն օրենսգրքի 18-24-րդ հոդվածներով սահմանված կարգով եւ ժամկետներում։

ԳԼՈՒԽ 29. ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ։ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Հոդված 126. Քվեաթերթիկները

1. Համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի թեկնածուների ընտրություններն անցկացվում են առանձին քվեաթերթիկներով։

2. Համայնքի ղեկավարի թեկնածուի ընտրության քվեաթերթիկում նշվում են թեկնածուների ազգանունները, անունները եւ հայրանունները, ազգանվան այբբենական հերթականությամբ: Համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամների ընտրության քվեաթերթիկները պատրաստվում են մարզային ընտրական հանձնաժողովի պատվերով: Մարզային ընտրական հանձնաժողովը քվեարկության նախորդ օրը քվեաթերթիկները տրամադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովներին:Քվեաթերթիկները պետք է լինեն միեւնույն գույնի։

3. Համայնքի ավագանու անդամի ընտրության քվեաթերթիկում նշվում են թեկնածուների ազգանունները, անունները եւ հայրանունները, ազգանվան այբբենական հերթականությամբ: Քվեաթերթիկները պետք է լինեն միեւնույն գույնի եւ տարբերվեն համայնքի ղեկավարի ընտրության քվեաթերթիկների գույնից։

Հոդված 127. Համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներն ամփոփելը

1. Մարզային ընտրական հանձնաժողովը տեղամասային ամփոփիչ արձանագրությունների հիման վրա ամփոփում է համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները եւ ընդունում հետեւյալ որոշումներից մեկը՝

1) համայնքի ղեկավար ընտրվելու մասին.

2) համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.

3) համայնքի ղեկավարի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:

2. Համայնքի ղեկավար ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է առավելագույն »կողմ« ձայներ։ Եթե քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է մասնակիցների ձայների կեսից ավելին:

Թեկնածուների ձայների հավասարության դեպքում համայնքի ղեկավարը որոշվում է ԿԸՀ-ի կողմից սահմանված վիճակահանությամբ:

3. Համայնքի ղեկավարի թեկնածուի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե՝

1) ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը բացառում է ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը,

2) ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա կամ հնարավորություն չեն տալիս պարզելու քվեարկության իրական արդյունքները:

4. Համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր ճանաչվելու դեպքում ընտրությունից 14 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:

5. Համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած, եթե՝

1) քվեարկված մեկ թեկնածուն չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ.

2) ընտրված թեկնածուն մահացել է մինչեւ ընտրության արդյունքներն ամփոփելը.

3) վերաքվեարկության արդյունքում համայնքի ղեկավարի ընտրությունները անվավեր են ճանաչվել:

6. Մարզային ընտրական հանձնաժողովի նախագահը համայնքի ղեկավարի ընտրության մասին որոշումն ընդունելուց հետո՝ երկու ժամվա ընթացքում, հաղորդագրություն է ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ համապատասխան մարզպետին:

7. Համայնքի ղեկավարի ընտրության արդյունքների վերաբերյալ մարզային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել, այն ընդունելուց հետո՝ 3 օրվա ընթացքում։

8. Համայնքի ղեկավար ընտրությունը դատարանի որոշմամբ անվավեր ճանաչվելու դեպքում , 14 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:

9. Թեկնածուների նույն կազմով վերաքվեարկություն կարող է անցկացվել միայն մեկ անգամ:

Հոդված 128. Համայնքի ավագանու անդամի ընտրության արդյունքներն ամփոփելը

1. Մարզային ընտրական հանձնաժողովը տեղամասային ամփոփիչ արձանագրությունների հիման վրա ամփոփում է համայնքի ավագանու անդամների ընտրության արդյունքները ե ընդունում հետեւյալ որոշումներից մեկը՝

1) համայնքի ավագանու անդամներ ընտրվելու մասին.

2) համայնքի ավագանու անդամների ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.

3) համայնքի ավագանու անդամների ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:

2. Համայնքի ավագանու անդամների ընտրության արդյունքներն ամփոփվում են ըստ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 3-րդ կետում նշված բազմամանդատ մեծամասնական ընտրատարածքների:

3. Համայնքի ավագանու անդամների ընտրությունները կարող են անվավեր կամ չկայացած ճանաչվել ըստ 116-րդ հոդվածի 3-րդ կետում նշված բազմամանդատ մեծամասնական ընտրատարածքների:

4. Տվյալ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածքում ընտրված են համարվում առավելագույն »կողմ« ձայներ ստացած՝ համայնքի ավագանու առաջին 5 թեկնածուները:

5. Համայնքի ավագանու անդամների ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե

1) ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը բացառում է ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը,

2) ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա կամ հնարավորություն չեն տալիս պարզելու քվեարկության իրական արդյունքները:

6. Համայնքի ավագանու անդամների ընտրությունն անվավեր ճանաչվելու դեպքում ընտրությունից 14 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:

7. Համայնքի ավագանու անդամների ընտրությունը համարվում է չկայացած, եթե վերաքվեարկության արդյունքում առկա են համայնքի ավագանու անդամի ընտրությունն անվավեր ճանաչելու հիմքեր: Համայնքի ավագանու անդամների ընտրությունը դատարանի որոշմամբ անվավեր ճանաչվելու դեպքում որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց 14 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:

8. Համայնքի ավագանու անդամների ընտրության արդյունքում ձայների հավասարության դեպքում մանդատների բաշխումը կատարվում է վիճակահանությամբ՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

9. Մարզային ընտրական հանձնաժողովի նախագահը համայնքի ավագանու անդամների ընտրության մասին որոշումն ընդունելուց հետո՝ երկու ժամվա ընթացքում, հաղորդագրություն է ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ համապատասխան մարզպետին:

10. Համայնքի ավագանու անդամների ընտրության արդյունքների վերաբերյալ մարզային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարան՝ այն ընդունվելուց հետո՝ 3 օրվա ընթացքում:

11. Թեկնածուների նույն կազմով վերաքվեարկություն կարող է անցկացվել միայն մեկ անգամ:
 

ԳԼՈՒԽ 30. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 129. Հերթական ընտրություն նշանակելու, անցկացնելու եւ թեկնածուներ առաջադրելու ու գրանցելու ժամկետները

1. Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններն անցկացվում են ոչ ուշ, քան տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ավարտից 30 օր առաջ:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակում է համապատասխան մարզպետը՝ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 60 օր առաջ:

3. Թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը մարզային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ մինչեւ ժամը 18.00-ն:

4. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25 եւ ոչ ուշ, քան 20 օր առաջ՝ մինչեւ ժամը 18.00-ն:

Հոդված 130. Բազմամանդատ մեծամասնական ընտրատարածքներ ձեւավորելու ժամկետները եւ կարգը

1. Մինչեւ 3000 բնակչություն ունեցող համայնքում, համայնքի ավագանու անդամների ընտրությունների ժամանակ ձեւավորվում է մեկ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածք :

2. 3000 մինչեւ 20000 բնակչություն ունեցող համայնքում, համայնքի ավագանու անդամների ընտրությունների ժամանակ ձեւավորվում է երկու բազմամանդատ մեծամասնական ընտրատարածք:

3. 20000-ից ավել բնակչություն ունեցող համայնքում, համայնքի ավագանու անդամների ընտրությունների ժամանակ ձեւավորվում է երեք բազմամանդատ մեծամասնական ընտրատարածք:

4. Մեծամասնական ընտրատարածքների բաժանում կատարում է համապատասխան մարզային ընտրական հանձնաժողովը, համապատասխան մարզպետի ներկայացմամբ:

5. Համայնքը բազմամանդատ մեծամասնական ընտրատարածքների է բաժանվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 35 օր առաջ:

Հոդված 131. Նոր ընտրություն նշանակելը եւ անցկացնելը

1. Համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամների ընտրությունները չկայացած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումն ընդունելուց կամ դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեսուներորդ օրը, անցկացվում է նոր ընտրություն: Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ՝ արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 132. Արտահերթ ընտրություն նշանակելը եւ անցկացնելը

1. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է այդ պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երեսնօրյա ժամկետում:

2. Կառավարությունն արտահերթ ընտրության նշանակման մասին որոշում է ընդունում համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հետ միաժամանակ:

3. Համայնքի ավագանու անդամների ընդհանուր թիվը կիսով չափ նվազելու դեպքում երեսնօրյա ժամկետում անցկացվում է համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն:

4. Թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը մարզային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 18 եւ ոչ ուշ, քան 15 օր առաջ՝ մինչեւ ժամը 18.00-ն:

5. Թեկնածուների գրանցումը կատարվում է ընտրության օրվանից ոչ շուտ, քան 15 եւ ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչեւ ժամը 18.00-ն:

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ.

ԳԼՈՒԽ 31.ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 133. Պատասխանատվությունը սույն օրենսգրքի դրույթները խախտելու համար

1. Ընտրական օրենսդրության խախտումն առաջացնում է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՄԱՍ 4. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ.

ԳԼՈՒԽ 32. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ.

Հոդված 134. Հանձնաժողովների ձեւավորումը

1. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից, ոչ շուտ, քան 20 եւ ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից սահմանված օրերին, ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունները նշանակում են կենտրոնական եւ մարզային ընտրական հանձնաժողովների երկուական անդամներ:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովները սույն օրենսգրքով սահմանված կարգով ձեւավորվում են մարզային ընտրական հանձնաժողովների ձեւավորումից ոչ ուշ քան 30 օրվա ընթացքում:

Հոդված 135. Եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել՝

ՀՀ Ընտրական օրենսգիրքը՝ ընդունված 1999 թվականի փետրվարի 5-ին եւ դրանում կատարված լրացումներն ու փոփոխությունները: