Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.14-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի աղյուսակը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար՝ | բազային տուրքի 175 000-ապատիկի եւ սույն հոդված 1.1-ին մասով սահմանված համապատասխան գործակցի արտադրյալի չափով |
(Տոտալիզատորի ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 50 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար՝ | բազային տուրքի 50 000-ապատիկի չափով եւ սույն հոդված 1.1-ին մասով սահմանված համապատասխան գործակցի արտադրյալի չափով |
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.
«1.1 Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պետական տուրքի հաշվարկման համար հիմք են ընդունվում հետեւյալ գործակիցները.
Սույն մասով սահմանված՝ պետական տուրքի հաշվարկման գործակիցները տվյալ տարվա պետական տուրքի չափի հաշվարկմանը մասնակցում են, եթե տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով խաղային գործունեության կարգավորման օպերատոր սահմանված չէ: Տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով խաղային գործունեության կարգավորման օպերատոր սահմանված լինելու դեպքում պետական տուրքի հաշվարկման գործակից է համարվում «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով խաղային գործունեության կարգավորման օպերատոր սահմանվելու օրն ընդգրկող տարվա համար սույն մասով սահմանված գործակիցը:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:
2. Սույն օրենքը տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու նկատմամբ:
3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ձեռք բերված եւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը մասամբ օգտագործված՝ խաղադրույք ընդունելու յուրաքանչյուր գործունեության մասով միայն մեկ իրավունքի չօգտագործված մասի (ինտերնետ շահումով խաղերի դեպքում 100 միլիարդ դրամի, իսկ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) դեպքում 50 միլիարդ դրամի եւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը օգտագործված մասի տարբերության) չափով խաղադրույքներ կարող են ընդունվել նաեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:
4. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ձեռք բերված եւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը դեռեւս չօգտագործված՝ խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո խաղադրույքներ կարող են ընդունվել սույն օրենքով սահմանվող եւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող պետական տուրքի դրույքաչափերի եւ գործակիցների հիման վրա հաշվարկվող պետական տուրքի տարբերությունը լրավճարելուց հետո:
5. Մինչեւ յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ը ձեռք բերված եւ մինչեւ այդ օրը մասամբ օգտագործված՝ խաղադրույք ընդունելու յուրաքանչյուր գործունեության մասով միայն մեկ իրավունքի չօգտագործված մասի (ինտերնետ շահումով խաղերի դեպքում 100 միլիարդ դրամի, իսկ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) դեպքում 50 միլիարդ դրամի եւ մինչեւ այդ տարվա հունվարի 1-ը օգտագործված մասի տարբերության) չափով խաղադրույքներ կարող են ընդունվել նաեւ այդ տարվա հունվարի 1-ից հետո:
6. Մինչեւ յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ը ձեռք բերված եւ մինչեւ այդ օրը չօգտագործված՝ խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա այդ տարվա հունվարի 1-ից հետո խաղադրույքներ կարող են ընդունվել այդ տարվա հունվարի 1-ից սահմանվող եւ մինչեւ այդ գործող պետական տուրքի դրույքաչափերի եւ գործակիցների հիման վրա հաշվարկվող պետական տուրքի տարբերությունը լրավճարելուց հետո: